Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Մինչև ցեղասպանության 100 ամյակը պետք է ճնշում գործադրել թե ԱՄՆ վարչակազմի, թե Կոնգրեսի վրա

«Ասպարեզ» պարբերականի խմբագիր Արա Խաչատրյանը բացառիկ հարցազրույց է ունեցել ԱՄՆի Կալիֆորնիա նահանգը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ: Շիֆն անդրադարձել է այն խնդրին, որ Սպիտակ Տունը հրաժարվել էր հանրության ցուցադրմանը տրամադրել հայ որբերի գորգը և դրա շուրջ ծավալվող իրադարձություններին: «Ինչպես գիտեք գորգը գործել են ցեղասպանության որբերը: Դա նախագահ Քուլիջին են նվիրել ի նշան երախտագիտության և…

Փերինչէքի հարցով քաղաքական հանդիպում՝ Փարիզի մէջ Զուիցերիոյ դեսպանութեան հետ

Ֆրանսահայ համայնքի պատուիրակութիւն մը, կազմուած` Հ.Յ.Դ. Ֆրանսայի Հայ Դատի Գրասենեակի եւ Ֆրանսահայ Կազմակերպութիւններու Համակարգող Խորհուրդի ներկայացուցիչներէ, 21 Յունուարին հանդիպում ունեցաւ Փարիզի մէջ Զուիցերիոյ դեսպանատան բարձրագոյն անձնակազմին հետ` Տօղու Փերինչէքի հարցով դատարանի ծանօթ որոշումին կապակցութեամբ: Մէկ ժամ տեւած հանդիպումին ընթացքին, հայկական պատուիրակութիւնը առաջին հերթին ընդգծեց, որ հայութիւնը, իբրեւ մէկ ամբողջութիւն` Հայաստան եւ Սփիւռք, իր բոլո՛ր հոսանքներով,…

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Կոնգրեսին կոչ է անում կրճատել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջախոհության կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին` հորդորելով կրճատել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը խստորեն դատապարտել է հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում: Նա բարձր է գնահատել հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի սխրանքը, ով իր…

Լոս-Անջելեսում հայ ուսանողների համար Քալիֆորնիայի պետական հաստատություններում փորձաշրջանի թեմայով սեմինար տեղի կունենա

Ամերիկայի հայ դատի գրասենյակը երկրի արեւմտյան շրջանում ու Քալիֆորնիա նահանգի Օրենսդիր ժողովում գրասենյակի անդամ Ադրիանա Նազարյանը համատեղ կազմակերպում են սեմինար Լոյոլայի Իրավաբանական դպրոցի հայ ուսանողների միավորման համար քալիֆորնիական պետհաստատություններում փորձաշրջանի ծրագրի թեմայով: Ինչպես NEWS.am-ին հաղորդել են Ամերիկայի Հայ դատի գրասենյակի (Արեւմտյան շրջան) մամուլի ծառայությունից, միջոցառումը տեղի կունենա հունվարի 24-ին Լոս-Անջելեսի Լոյոլայի Իրավաբանական դպրոցում: Այս կապակցությամբ…

Բեսե Հոզաթի հայտարարության կապակցությամբ

Այն փաստը, որ ՊԿԿ-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի` թուրքական պետության հետ ունեցած բանակցությունների և դրանց արդյունքում ձեռք բերված համաձայնության վերաբերյալ խոսքերը, որոնք ներկայացվել էին մամուլում, և որոնց մեջ առկա էին նաև հայերին ուղղված` «պետական գաղափարախոսությանը հարիր» զրպարտություններ և հրահրումներ, վերջերս պաշտոնապես մեկ անգամ ևս բարձրաձայնվեցին Քուրդիստանի համայնքների միության (KCK-ՔՀՄ) գործադիր խորհրդի համանախագահ Բեսե Հոզաթի կողմից, իրավամբ…

Հանդիպում Պելճիքայի մէջ Զուիցերիոյ դեսպանին հետ

Պրիւքսել, 15 յունուար, 2014.- Այսօր, ՀՅԴ Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբէն պատուիրակութիւն մը այցելեց Պելճիքայի մէջ Զուիցերիոյ մշտական եւ լիազօր դեսպան, պարոն Պենետիքթ Տը Սերժայի, ներկայութեամբ նաեւ կցորդ տիկին Ուրսինա Էկենշուիլերի, դիմելով, որ դեսպանը փոխանցէ Զուիցերիոյ կառավարութեան՝ Եւրոպական Մարդկային իրաւանց դատարանի դեկտեմբեր 17-ի Փերինչեք – Զուիցերիա վճռին դէմ բողոքարկելու, որ կը դատապարտէր Զուիցերիան Փերինչեքի խօսքի ազատութիւնը…

Ֆրանսահայ կազմակերպությունները Շվեյցարիայից պահանջել են բողոքարկել ՄԻԵԴ որոշումը

Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողական գործունեության դեմ պայքարը 2014-ին նոր ուժով է մեկնարկել: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը դիմումագիր է հղել Շվեյցարիայի կառավարաությանը` խնդրելով վերանայման պահանջ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և բողոքարկել ծայրահեղ ազգայնական Դողու Փերինչեքի հայցը բավարարելու դատավճիռը: Այս մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հաղորդում է ԱՄՆ-ի «Ասպարեզ» պարբերականը: «2013 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ, որը Մարդու…

Այս տարվա արդյունքները լավ սկիզբ էին. Արթուր Աղաբեկյանը՝ ԼՂՀ պետական վիճակախաղի մասին

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը գոհ է պետական վիճակախաղի տոմսերի վաճառքից և դեկտեմբերի 28-ին կազմակերպված խաղարկության արդյունքներից: Նա հույս ունի, որ արդեն այս տարվա մայիսին կթողարկվեն ավելի մեծ խմբաքանակով վիճակախաղի տոմսեր, և տարեվերջին կկազմակերպվի արդեն մեկ միլիոն տպաքանակ ունեցող վիճակախաղ, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ հնարավորություններով իրագործել ազատագրված տարածքների վերաբնակեցման խնդիրը: Նշենք, որ այս տարի ծրագիրը…

Մեր հայրենիքի ժողովրդագրական համապատկերը մեր առաջնային խնդիրն է

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանդահարյանի դիտարկմամբ՝ Սփյուռքը պիտի գիտակցի, որ աշխարհի ցանկացած անկյունում գտնվող հայը պիտի շնչի, արարի և ստեղծագործի ՀՀ-ի հզորացումը գերնպատակ ունենալով: Ամփոփելով 2013-ը՝ նա նշեց, որ տարին դրական և բացասական առումներով բեկումնային շրջադարձեր չունեցավ, բայց եղան վճռորոշ պահեր, որոնք կարող են ընդհանրապես հայկական աշխարհի վրա ճակատագրական հետևանքներ ունենալ։ «Երևանը ճիգ չխնայեց…

Հաղորդագրութիւն

Ընդառաջելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կոչին` ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն իր մասնակցութիւնը բերաւ «Վերաբնակեցումը հայրենիքը վերագտնելու միջոց է», «Շահում ես դու, շահում է երկիրը» կարգախօսերով սկսած վիճակախաղին, որուն հասոյթը պիտի յատկացուի Արցախի վերաբնակեցման աշխատանքներուն: Վիճակախաղի տոմսերուն սպառման աշխատանքով ՀՅԴ Լիբանանի կառոյցներն ու ուղեկից միութիւնները Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային վիճակախաղին մասնակցեցան 50,000 ամերիկեան տոլարով: Համոզուած ենք, որ…