
ԱՄՆ-ում գործող հայկական ազդեցիկ լոբբիստական խմբի ղեկավար Քեն Խաչիկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք է հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները Մաքսային միությանը միանալու մասին որոշում կայացնելիս չեն գործել թափանցիկ՝ անարդար վարվելով Հայաստանի ժողովրդի հանդեպ։ «Ես կոչ կանեի, որ Հայաստանի իշխանությունները թափանցիկ գործեին որոշումները կայացնելիս։ Անկախ այն բանից, թե որևէ մեկը համաձայն է, թե ոչ Հայաստանի որոշման…















