
Տարբեր երկրներում հայկական համայնքների պահպանության երաշխիքը հայրենիքի հետ կապն ամրապնդելն է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը` անդրադառնալով եգիպտահայության խնդիրներին: -Պարոն Մազլումյան, Եգիպտոսում մոտավորապես քանի՞ հայ է բնակվում: Հայերը հիմնականում ո՞ր քաղաքներում են կենտրոնացած: -Եգիպտոսում ապրում է շուրջ 8 հազար հայ: Նրանք հիմնականում կենտրոնացած են Կահիրե և Ալեքսանդրիա քաղաքներում։…















