Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Իսպանիայի Մերիդա քաղաքը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հունիսի 9-ին Իսպանիայի Մերիդա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։ Քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր չորս քաղաքական ուժերը միաձայն հավանություն են տվել «Արարատ» հայկական միության միջնորդագրին: Ընդունված ինստիտուցիոնալ հայտարարությունը 1915-23 թթ. իրադարձությունները որակում է որպես մարդկության դեմ հանցագործություն և 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։

ՀՅԴ Հայ դատի շնորհիվ բազմաթիվ կարևոր հարցեր ստանում են արդյունավետ լուծում

Հունիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Բրյուսելում Հայ Դատի գրասենյակում հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի անդամների հետ՝ կառույցի ղեկավար Գասպար Կարապետյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերին ու տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանն արժևորել է ՀՅԴ Հայ…

Հայաստանը հետևողական ու պատասխանատու գործընկեր է ԱՊՀ-ի համար

Հայաստանը հետևողական ու պատասխանատու գործընկեր է ԱՊՀ-ում և շահագրգռված է պայմանավորվածությունների արդյունավետ իրագործմամբ: Այս մասին հայտարարել է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը Մոսկվայի «Պրեզիդենթ-հոթելում» ԱՊՀ երկրների ինստիտուտի 20–ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացմանը իր ողջունի խոսքում: Նա նշել է, որ հաղթահարելով տարբեր փուլեր` ինստիտուտին հաջողվել է կայուն տեղ գրավել ռուսաստանյան գիտա-վերլուծական դաշտում և պահանջված լինել…

Իրանի ու Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմ սահմանելը քաղաքական լուրջ քայլ էր

Իրանի ու Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմ սահմանելը քաղաքական լուրջ քայլ էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Իրանի խորհրդարանում հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը: «Այդ կարգի ռեժիմ սահմանելն ընդհանրապես կայանում է դաշնակից կամ բարեկամ երկրների միջև: Հետևաբար նման որոշումը քաղաքական լուրջ ժեստ էր Իրանի ու Հայաստանի կողմից: Առանց վիզայի ռեժիմը, բնականաբար, առաջին հերթին տուրիզմի վրա…

Գերմանիոյ Խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանութիւնը հաստատող բանաձև

Հաղորդագրութիւն 02.06.2016-ին Գերմանիոյ Խորհրդարանը 1 դէմ, 1 ձեռնպահ և 629 ձայնով ընդունեց Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը հաստատող բանաձեւ: Թուրքիոյ կողմէ բանեցուած բազմապիսի ճնշումներն ու սպառնալիքները՝ ըլլան անոնք դիւանագիտական, քարոզչական թէ հասարակական բնոյթի, չկարողացան ձախողեցնել բանաձևի ընդունումը: Բանաձևը կը կրէ հետեւեալ խորգիրը՝ Յիշողութիւն և նշում 1915 – 1916 տարիներուն հայոց և այլ քրիստոնեայ փոքրամասնութիւններու ցեղասպանութեան, և կը…

Միայն ցեղասպանության փաստի ճանաչումը բավարար չէ

«Ռուս-հայկական համագործակցության» նախագահը ռուսաստանյան «Նորությունների ազգային ծառայությանը» բացատրել է, թե ինչու Գերմանիան որոշեց ճանաչել Թուրքիայի կողմից 1915 թ. կատարած հայերի ցեղասպանությունը: Գերմանիայի խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց Օսմանյան Թուրքիայում 1915 և 1916 թթ. հայերի ցեղասպանությունը: Համապատասխան բանաձևը հունիսի 2–ին ընդունվեց ձայների մեծամասնությամբ: Գերմանիայի որոշմանն ի պատասխան Թուրքիան Բեռլինից հետ անչեց իր դեսպանին: «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը…

Բունդեսթագը ճանաչեց Ցեղասպանությունը, Օբաման պետք է լինի հաջորդը

Բունդեսթագը պատմական քվեարկության ընթացքում բանաձեւ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մնասին՝ դրանով հրավիրելով միջազգային հանրության ուշադրությունը ցեղասպանության ժխտման քաղաքականության մեջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շարունակական հանցակցության վրա: Այս մասին ասված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ: Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշեց, որ այսօրվա քվեարկությունը ավելի է խորացնում Թուրքիայի մեկուսացումը: Նրա խոսքով՝ դեռ…

Սա պատմական իրադարձություն էր

Պետո Դեմիրճյանը` Բունդեսթագում ընդունված բանաձևի մասին Սա պատմական իրադարձություն է, պատմական օր է, որովհետև գիտենք, թե Գերմանիան ինչ կարևոր երկիր է Եվրոպայում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը` խոսելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման մասին: Ըստ նրա` սա շատ կարևոր իրադարձություն պետք է ընկալենք` նաև Գերմանիայի…

Արգենտինայի Էնտրե Ռիոս նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Արգենտինայի Էնտրե Ռիոս նահանգը հաստատել է օրենք, որը Հայոց ցեղասպանության օրը սահմանում է Արգենտինայում որպես «Հանդուրժողականության և ժողովուրդների միջև հարգանքի օր»: Ըստ Agencia Prensa Armenia-ի՝ մայիսի 31-ին տեղի է ունեցել նաև Էնտրե Ռիոսի նահանգապետի տեղակալի, նահանգի սենատի նախագահ Ադան Ումբերտոյի, սենատոր Լուկաս Լարատեի, Սենատի իրավական հարցերի կոմիտեի ղեկավարի հանդիպումը Հարավային Ամերիկայում Հայ դատի հանձնախմբի անդամներ…

Մենք մեր ժողովրդին սպառնացող տարբեր ճակատների պաշտպաններն ենք

Դավիթ Իշխանյանը` Հալեպում Հալեպում անցած կիրակի նշվել է Արցախի Հանրապետութեան հռչակման 25 ամյակը: Հանդիսությանը ներկա են եղել ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոս Տիգրան Գեւորգյանը, Արցախի Ազգային Ժողովի անդամ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, արցախյան ազատամարտիկ Դավիթ Իշխանյանը, Բերիո Հայոց Թեմի Առաջնորդի ներկայացուցիչ Տ. Զարեհ Քհնյ. Շաքարյանը, մշակութային, հասարակական ու կրթական գործիչներ: Հնչած ելույթներում ընդգծվել է, որ…