
ԱՄՆ-ի Սենատում արտաքին հարաբերությունների կոմիտեն ապրիլի 10-ին ընդունել է Հայոց ցեղասպանության բանաձեւը, որը կոչ է անում Սենատին հարգել հանցագործության հիշատակը: Բանաձեւն ընդունվել է 12 «կողմ» ձայներով, 5 սենատոր «դեմ» է քվեարկել: Բանաձեւը նաեւ կոչ է անում նախագահին ապահովել, որպեսզի արտաքին քաղաքականությունն արտացոլի փաստականացված իրողությունները անպատիժ մնացած ցեղասպանության վերաբերյալ, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը: «Այսօր…















