
Արգենտինայի Բելգրանո և Արևմտյան ազգային համալսարանները հայկական համայնքի ջանքերի շնորհիվ չեղարկել են «1915. Օսմանյան Կայսրության ամենաերկար տարին» խորագիրը կրող ժխտողական համաժողովի անցկացումը: Համաժողովը պետք է անցկացվեր Անկարայի համալսարանի հետ համատեղ: Արգենտինայի Հայ դատի հանձնախմբից տեղեկացնում են, որ համաժողովի մասին հայտարարելուց հետո հայկական համայնքի բոլոր երիտասարդական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարություններով, որ անընդունելի է նման բնույթ…















