ԶԼՄ-ներուն մէջ

Հաջորդ տարի ԼՂՀ համայնքների զարգացման ու հայրենադարձության ծրագրերին կուղղվի 300 մլն դրամ

Արցախում ազգային պետական վիճակախաղի առաջին խաղարկությանն ընդառաջ շրջանառության մեջ դրված 300 000 տոմսից սպառված է 250 000-ը: «Վիճակախաղի շահումային ֆոնդը կազմել է 200 մլն դրամ, իսկ Ազգային պետական վիճակախաղի տոմսերի իրացումից ստացված մնացած շահույթը` շուրջ 300 միլիոնը կուղղվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների, ենթակառուցվածքների զարգացման, հայրենադարձության, ռազմավարական հեռահար այլ ծրագրերին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ փոխվարչապետ…

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական նոր խումբ

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի վարչական շենքի մուտքի դիմաց ապրիլի 2-ին` ժամը 9-ի սահմաններում, գյուղապետ Հրաչ Հակոբի Մուրադյանի սպանության նախաքննությունը շարունակվում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական եւ դատավարական գործողություններ: Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վերջին շրջանում այդ աշխատանքները կտրուկ ակտիվացել են: Հանցագործության ամբողջական բացահայտման…

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Մինսկի խմբի արձագանքն ադրբեջանական ագրեսիային համարում է ուշացած ու ոչ հասցեական

Չնայած ԱՄՆ կոնգրեսականների աճող անհանգստությանն ու Ադրբեջանի ագրեսիան քննատադող հայտարարություններին` ԵԱՀԿ Մինսկի խմբի պատասխանն ուշացած էր եւ ոչ հասցեական: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի հաղորդագրության մեջ, ըստ որի` նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքն ուշացած էր, խուլ եւ ոչ հասցեական` սահամանափակված «խաղաղության հեռանկարները խարխլող» սահմանային բռնության…

ՀՕՄ-ը հաջորդ տարի կշարունակի օգնել սիրիահայերին և Արցախին

Հայ Oգնության Միության գլխավոր մարտահրավերը դժվարին կացության մեջ հայտնված սիրահայերին օգնելն է: 2013-ի ընթացքում 102-ամյա կենսագրություն ունեցող բարեգործական այս կազմակերպությունը Սիրայում իրականացրել է տարբեր ուղղություններով աջակցության չորս ծրագիր: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՕՄ-ի կենտրոնական վարչության ատենապետուհի Վիկի Մարաշլյանը հայտնեց, որ այդ ծրագրերը շարունակական են լինելու նաև 2014 թ-ին: «Պատերազմի առաջին օրվանից սկսած` մեր կազմակերպությունն առաջիններից…

Ադամ Շիֆն Օբամայից պահանջել է թույլատրել Հայոց ցեղասպանության գորգի ցուցադրությունը Կապիտոլիումում

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հղել նախագահ Բարաք Օբամային` պահանջելով թույլատրել Հայոց ցեղասպանության գորգը ցուցադրել Կապիտոլիումի միջոցառմանը: «Շատ ամերիկացիներ, ներառյալ Կոնգրեսի իմ կոլեգաներից շատ շատերը, տեղյակ չեն Հայոց ցեղասպանության տարիներին ԱՄՆ-ի ցուցաբերած օգնության ծավալների և բովանդակության մասին»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, ասել է կոնգրեսականը: Շիֆը նաև ընդգծելել է, որ ամերիկյան առատաձեռնությունը…

Թեհրանում Ցեղասպանության կանխման եւ պատժման կոնվենցիայի վերաբերյալ քննարկում է կայացել

Թեհրանի Հայ ակումբի սրահում, ՀՀ դեսպանության եւ Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի («ՀՈՒՍԿ») համատեղ նախաձեռնությամբ, դեկտեմբերի 15-ին, տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընդունած «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի» 65-ամյակին նվիրված միջոցառում: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային այցով Թեհրան ժամանած Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն, իր գնահատանքի խոսքն ուղղելով միջոցառման կազմակերպման…

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն անդրադարձել է Դավութօղլուի հայտարարությանը

Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի կատարած յուրքանչյուր զիջում, որին անցած մի քանի տասնամյակների ընթացում հասել է հայկական կողմը, ավարտվել է Թուրքիայի ամբարտավան պնդումներով, որ իրենց քաղաքականության ճկունությունը հասել է իր սահմանագծին, և որ հայերը «պետք» է հավերժ բավարարված լինեն Անկարայի կատարած զիջումներով: Այս մասին, «Արմենպրես» -ի փոխանցմամբ, գրում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ…

Ցեղասպանության խնդիրը և քաղաքական, և բարոյական տեսանկյունից արդիական է ոչ միայն հայերի, այլ նաև ամբողջ մարդկության համար

ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կայացել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում: Դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շ.Քոչարյանը, Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգման Համառուսաստանյան հանձնաժողովի անդամները, Մոսկվայի հայ համայնքային կազմակերպությունների ղեկավարները, ՀԱԵ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի ներկայացուցիչները, ՀՀ Սփյուռքի նախարարության խորհրդականը, Մոսկվայի Դիվանագիտական ակադեմիայի և առաջատար այլ ԲՈՒՀ-ի հայ և այլազգի դասախոսական անձնակազմի…

Թուրքական ծրագրով՝ հայ ու թուրք լրագրողները մեծ խաղի մեջ են

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի պատասխանատու Գեղամ Մանուկյանը ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ զրուցում է Թուրքիայում իրականացվող լրատվական քաղաքականության մասին՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի երևանյան այցի համատեքստում: Մանրամասները՝ տեսանյութում` civilnet.am

Կիրո Մանոյանը` հայ-թուրքական ամենաերկար ձեռքսեղմումի եւ Դավութօղլուի այցի մասին

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանի համոզմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի առաջիկա այցը Հայաստան ոչ մի կերպ չի անդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա: «Ոչինչ պետք չէ սպասել: Նրա` Հայաստան գալու առիթը կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ: Երևանում անցկացվելիք Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նրա որոշումը ինչ-որ չափով պայմանավորված է…