
ԱՄՆ Սենատի` ժողովրդավարական մեծամասնության առաջնորդի օգնական Ռիչարդ Դարբինը սեպտեմբերի 25-ին նոր օրինագիծ է ներկայացրել, որի նպատակն է կանխել արագ անապատացումը Հայաստանում և Հայիթիում: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, օրինագիծը նախատեսում է քսան տարվա ընթացքում վերականգնել անտառային շերտը` այն հասցնելով մինչև 1990 թվականի մակարդակի: «Մենք ուրախ ենք աջակցել սենատոր Դարբինի ներկայացրած «Հայիթիի և Հայաստանի…















