ԶԼՄ-ներուն մէջ

Նոր վարչապետի ընտրությունից հետո պատեհ առիթ կառաջանա բանակցային գործընթացում նոր շեշտադրումներ անելու

Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից օգտվելու առիթը, հավանաբար, փայփայում էին Ադրբեջանի տարբեր շրջանակներ` այդ թվում և պաշտոնական: Բայց, հավանաբար, իրենք էլ ունեն իրենց հաշվարկները և այդ հաշվարկները ելնում են իրական արդյունքները արձանագրելու հաշվարկներից: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Իշխանյանը: «Հետևելով ՊԲ պաշտոնական տեղեկատվությանը` տեսնում ենք, որ արցախյան կողմը, հետևելով առաջնագծում իրադարձությունների…

Քննարկում՝ Հայոց ցեղասպանության թեման ուսումնական ծրագրերում ներառելու կարևորության հարցի շուրջ

Կալիֆորնիայի նահանգային սենատում դեմոկրատ սենատոր Էնթոնի Պորտանտինոյի նախաձեռնությամբ կազմակերպվել է քննարկում՝ Հայոց ցեղասպանության թեման ուսումնական ծրագրերում ներառելու կարևորության հարցի շուրջ: Ինչպես նշում է Asbarez-ը, Պորտանտինոն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության մասին ճշգրիտ պատմելն անչափ կարևոր է ուսանողների կրթման համար ու կօգնի պայքարել առայսօր շարունակվող մերժողական քաղաքականության դեմ: Աղբյուրը մանրամասնում է, որ քննարկմանը մասնակցել են Ցեղասպանության…

Արմեն Ռուստամյան. Մենք փորձել ենք համադրել մեր տեսակետները

Ավարտվեց ԱԺ ՀՅԴ խմբակցության և ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Հանդիպումից հետո լրագրողների հետ կայացած զրույցում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մասնավորապես նշեց․ «Մենք փորձել ենք համադրել մեր տեսակետները եւ լուրջ տարաձայնություններ չունենք․․․Ես ոչ մի բան չեմ բացառում, այս իրավիճակում որեւէ բան բացառելը անմտություն է»։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք վաղը վարչապետ կունենանք, Ռուստամյանը…

Մեր մոտեցումները կներկայացնենք քննարկումների ժամանակ

Այսօր նոր նախաձեռնությամբ հանդես եկավ ՀՅ Դաշնակցությունը՝ առաջարկելով մայիսի 1-ին սպասվող ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ ձևավորել միասնական քաղաքական օրակարգ և համաձայնել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է «համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր»: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ –…

ՀՅԴ-ն պատրաստ է ցանկացած հանգուցալուծման

Դաշնակցությունը, մտահոգված վերջին օրերին Երեւանում ու երկրում տեղի ունեցող իրադարձություններով, որոշել է հայտարարություն տարածել՝ դրանով փորձելով մատնանշել ելքը։ Այդ ելքն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տեսնում է Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից ու, առհասարակ, իշխանությունից հեռանալու մեջ, մինչեռ ՀՅԴ-ի հայտարարության մեջ խոսվում է երկխոսություն սկսելու մասին։ ՀՅԴ-ն կոչ է անում խորհրդարանական ուժերին, «ՀՀ նորընտիր նախագահի…

Բելգիայում Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված միջոցառումները կմեկնարկեն բողոքի ցույցով

Բելգիայում Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 21-ին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը, մեկնարկը կտրվի բողոքի ցույցով: «Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս Բրյուսելում ցույց է կազմակերպվելու: Քաղաքի կենտրոնից ցույցի մասնակիցները շարժվելու են դեպի թուրքական դեսպանատանուն: Հիմնական ուղերձն է՝ արդարության…

Հալեպում կյանքն իր բնականոն ընթացքի մեջ է

Հալեպում իրականում կյանքն իր բնականոն ընթացքի մեջ է, բնակիչները զբաղված են իրենց սովորական առօրյայով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը: «Իհարկե, անհանգստացնող իրավիճակ է, և ամեն մարդ ցանկանում է լիարժեք խաղաղություն, սակայն այդ հրթիռակոծությամբ ոչ մի բան չի փոխվել մեր աշխատանքում: Բնականոն հունով շարունակում ենք ապրել: Մի բան կարող…

Ղարաբաղն ու Հայաստանը միասնական մշակութային դաշտի մեջ են

Սերգեյ Շահվերդյանը Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի պաշտոնը ստանձնել է անցյալ տարի սեպտեմբերի 25-ին: Մինչ այդ մասնագիտությամբ ֆիզիկոս, արցախյան պատերազմի առաջամարտիկ, ՀՅԴ անդամ Սերգեյ Շահվերդյանը Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալն էր: Տարբեր այլ պաշտոններ է զբաղեցրել, նաև որպես լրագրող արցախյան պատերազմի ողջ ընթացքում ամեն օր Հայաստանի և սփյուռքի մամուլում լուսաբանել է Արցախում…

Նիդերլանդների տեղական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ հաղթել է 3 հայազգի թեկնածու

Նիդերլանդների տեղական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ պայքարին մասնակցած 13 հայ թեկնածուներից 3-ն է անցել: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: «Այս ընտրություններում հայ համայնքը 25 տոկոս հաջողություն ունի»,- ասաց նա: Նրա պարզաբանմամբ՝ Նիդերլանդների տեղական իշխանություններն իրականացնում են մեծ թվով քաղաքների և բնակավայրերի կառավարման բարդ աշխատանքը. իրականում դրանք մեծ քաղաքականության…