Հ.Յ.Դ.-ի մասին

Օժանդակություն Արցախի բազմազավակ ընտանիքներին

2016թ.-ից Իրանի «Թևանիկ» բարեսիրական խմբի միջոցով ամսական կտրվածքով շարունակական նյութական օժանդակություն է ցուցաբերվել 2014-2017 թթ. Արցախում զոհվածների և վիրավորների ընտանիքներին: Այժմ Արցախում ծրագիրն իրագործվում է բազմազավակ՝ յոթ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար: «Թևանիկ» խմբի նախաձեռնության իրագործմանն աջակցել է ՀՕՄ-ի Արցախի միավորը: «Թևանիկ» բարեսիրական խմբի վերոնշյալ ծրագրերի շրջանակներում օժանդակություն է ստացել ավելի քան 110…

Ղարաբաղն ու Հայաստանը միասնական մշակութային դաշտի մեջ են

Սերգեյ Շահվերդյանը Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի պաշտոնը ստանձնել է անցյալ տարի սեպտեմբերի 25-ին: Մինչ այդ մասնագիտությամբ ֆիզիկոս, արցախյան պատերազմի առաջամարտիկ, ՀՅԴ անդամ Սերգեյ Շահվերդյանը Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալն էր: Տարբեր այլ պաշտոններ է զբաղեցրել, նաև որպես լրագրող արցախյան պատերազմի ողջ ընթացքում ամեն օր Հայաստանի և սփյուռքի մամուլում լուսաբանել է Արցախում…

Նոր շեշտադրումներ արտաքին քաղաքականության մեջ

Մարտի 12-19-ը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ԱՄՆ-ում էր: Պատվիրակությանն անդամակցում էր ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ով այցի արդյունքների եւ ձեռքբերումների շուրջ զրուցեց «Ապառաժ»-ի հետ: – Ինչպե՞ս եք գնահատում նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ: – ԱՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ աննախադեպ…

«Ապառաժ»-ի խմբագրական. Ազգային արժեքներն ու մարդու իրավունքը

Մարդկության զարգացման զանազան փուլերում հասարակության մեջ ստեղծվող միավորումները` սկսած ընտանիքից մինչեւ համայնքային կամ ավելի զարգացած ազգային հավաքականություններ, ունեն իրենց արժեքային համակարգերը: Այդ արժեքային համակարգերի յուրացման արդյունքում է, որ ի մի են գալիս անհատներ՝ կազմելով, որպես փոքր բջիջ՝ ընտանիք, ապա համայնք, ազգ եւ, ի վերջո, համընդհանուր մարդկություն: Ելնելով այդ արժեքների էությունից եւ հիմնական նպատակ ունենալով հավաքականության…

1800 կտոր գիրք` Քարվաճառի միջնակարգ դպրոցին

1989 թվականի օգոստոսի 8-ին ականի պայթյունից զոհված աբովյանցի Էդիկ Տոռոզյանը կիսատ մնացած մի նպատակ ուներ՝ Ղարաբաղին նվիրաբերել խնամքով հավաքած գրադարանը՝ 627 կտոր գիրք։ 29 տարի անց Էդիկի քույր Էմմա Տոռոզյանն ու Աբովյանի ՀՅԴ կոմիտեի ընկերները Էդիկի սկսած գործն ավարտին հասցրին՝ մարտի 30-ին Ղարաբաղի Քարվաճառի միջնակարգ դպրոցին հանձնելով ավելի քան 1800 կտոր գիրք։ «Իմ եղբոր ձեռքով…

Խարույկահանդես՝ երիտասարդների եւ պատանիների մասնակցությամբ

Մարտի 22-ին ՀՅ Դաշնակցության Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է խարույկահանդես, որը նախաձեռնել են ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության «Սողոմոն Թեհլիրյան» և «Բեկոր» խմբերը, մասնակցել են մոտ 60 ընկերներ՝ ՀՅԴ ԱԵՄ-ի երիտասարդներ և պատանիներ: Միջոցառումն ընթացել է ջերմ, անմիջական մթնոլորտում, ժամանցային խաղերի, ազգային երգուպարի ուղեկցությամբ: Կազմակերպել է նաև ազգային պարերի ուսուցման դասընթաց՝ նոր ընկերների համար: aparaj.am

Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում

Մարտի 13-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի Օբետի դղյակի Մեծ Սրահում տեղի է ունեցել «Արցախ, թաքնված գանձ» լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը: Lուսանկարները հանդիսատեսին են ներկայացնում արցախցիների առօրյան, Արցախի հարուստ բնաշխարհը, պատմական և մշակութային ժառանգությունը։ Միջոցառումը, որը նվիրված էր ղարաբաղյան շարժման 30-ամյակին, կազմակեպվել էր Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցչության, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի համատեղ…

Գասպար Կարապետյանը պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով

ԱՄՆ կատարած այցի ընթացքում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ՀՅ Դաշնակցության Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանին պարգևատրել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով: «Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՅ Դաշնակցության Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանին պարգևատրել Մեսրոպ Մաշտոց շքանշանով»,- նշված է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի համապատասխան հրամագրի մեջ:

Արցախի Հանրապետության պատվիրակության այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատմական է

«Արցախի Հանրապետության պատվիրակության այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատմական այցելություն է»,- այս մասին «Ապառաժ»-ի հետ հեռախոսազրույցում ասել է ԱՀ պատվիրակության անդամ, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։ Այցի շրջանակներում Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱՄՆ կոնգրես եւ ԱՄՆ Ազգային շահերի կենտրոն։ «Այցը կարեւորվում է նրանով, որ չճանաչված երկրի պատվիրակություն…

Արայիկ Հարությունյանի հանդիպումները Մելբուրնում

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-ին այցելել է Մելբուրն քաղաք, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել ավստրալահայերի հետ, որը կազմակերպվել էր Համազգայինի տեղի կենտրոնում՝ ՀՅԴ Ավստրալիայի կենտրոնական կոմիտեի աջակցությամբ՝ «Արցախ Րութս Ինվեսթմընթս» (ԱՐԻ) ընկերության կողմից իրականացվող ծրագրերում…