Հ.Յ.Դ.-ի մասին

Ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ ԼՂՀ իշխանություններն ուզում են տարածքներ զիջել

ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը պնդում է, որ խոսակցությունները, թե Արցախի իշխանությունները պատրաստ են տարածքներ զիջել կայուն կարգավիճակ ստանալու դիմաց, իրականությանը չեն համապատասխանում: «Հիմքեր չունենք՝ այդպիսի մեկնաբանություններ կամ ենթադրություններ տալու: Մամուլում շրջանառվող տեսակետներ են դրանք, եւ դրանց համապատասխան մեկնաբանություններ տալ ճիշտ չէ: Համենայն դեպս, մենք ոչ մի հիմք չունենք ենթադրելու, որ այդպիսի…

Կիսանախագահական եւ նախագահական մոդելներն անընդունելի են մեզ համար

Արցախում կառավարման նախագահական եւ կիսանախագահական համակարգերը մեզ համար ընդունելի չեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը: «Մենք մեր տեսակետն արդեն ներկայացրել ենք եւ հիմնավորված կերպով արտահայտել, որ մեր մոտեցումները բխում են «Դաշնակցության» հիմնական սկզբունքներից եւ չեն կարող տարբերվել այն սկզբունքներից, որոնք ծավալել էր ՀՅԴ-ն Հայաստանում, այն է՝ խորհրդարանական համակարգի…

ԼՂՀ փոխվարչապետն այցելել է ԱՄՆ

Մեկ տարի առաջ ԼՂՀ Կառավարությունը եւ Հայ օգնության միությունը ծրագրել են Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի նորակառույց շենքի շինարարությունը: Այդ ծրագրի շրջանակներում ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, գտնվելով ԱՄՆ-ում, մասնակցել է այնտեղ կազմակերպված մի շարք դրամահավաք միջոցառումների: «2012 թվականից ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո ունեցել եմ մի քանի գործուղումներ ԱՄՆ: Խոստովանելու համար ասեմ, որ այդ գործուղումների ընթացքում եղել…

ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հայտարարությամբ է հանդես եկել

Հունիսի 30-ին տեղի է ունեցել ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը: Նիստին ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացրել է խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը: Հայտարարություն Մեկ տարուց ավել է` ինչ իր աշխատանքներն է սկսել ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ-ն: Անցած մեկ տարվա ընթացքում մենք առնչվել ենք բազմաթիվ հիմնախնդիրների հետ՝ քաղաքական,…

Որակյալ կրթությունն ունենալն առաջնահերթ պայման

«Յուրաքանչյուր ազգ դասավորում է իր կրթական համակարգն իր ազգային կրթակարգով, եւ մենք պարտավոր ենք մեր ազգային կրթակարգում տանք կրթության մեր տեսլականը»,- այս խոսքերով է իր ելույթը սկսել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ հունիսի 17-ին Արցախի պետական համալսարանում տեղի ունեցած ԼՂՀ կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Ըստ Լեւոսն Մկրտչյանի՝ կրթական համակարգի հիմնական…

ԼՂՀ նախագահը Պիետ դե Բրույնի հետ քննարկել է ԵԽԽՎ-Արցախ կապերը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել Բելգիայի խորհրդարանի եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամ Պիետ դե Բրույնի հետ եւ քննարկել ԵԽԽՎ-Արցախ կապերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանն արժեւորել է նման քննարկումները՝ ընդգծելով, որ եվրոպական տարբեր պետությունների…

Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին: Քննարկվել են Արցախում գիտության ու կրթության զարգացմանը և այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Երախտագիտության նամակ` ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբին

Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը երախտագիտության նամակ է հղել՝ ուղղված ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի հանձնախմբին: Նամակով նախագահն երախտիքի խոսք է ասել՝ օրերս Բելգիայի Թագավորությունում իր այցը նախաձեռնելու եւ կազմակերպելու համար, ինչպես նաեւ հայանպաստ գործունեություն ծավալելու կապակցությամբ:

ԼՂՀ միջազգային ճանաչումըէ նրա տարածքային ամբողջականությամբ, ոչ միայն մեչ ժողովրդի անվտանգության, այլեւ արժանապատվության հարցն է

– Ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ խախտվեց ԼՂՀ տարածքային ամբողջականությունը, և Սահմանադրությամբ ամրագրված մեր հողերն անցան թշնամուն: Արդյո՞ք մենք պետք է հաշտվենք կատարվածի հետ: – 1991-1994 թթ. Ղարաբաղյան ազատագրական պատերազմի տարիներին մեր ժողովրդին հաջողվեց մասամբ վերականգնել պատմական արդարությունը: Ազատագրվեց մեր հայրենիքի մի հատվածը, որտեղ հազարամյակների ընթացքում հայ մարդն իր քաղաքական, տնտեսական, մշակութային, մի խոսքով՝ հանրային կյանքն է…

Մենք մեր ժողովրդին սպառնացող տարբեր ճակատների պաշտպաններն ենք

Դավիթ Իշխանյանը` Հալեպում Հալեպում անցած կիրակի նշվել է Արցախի Հանրապետութեան հռչակման 25 ամյակը: Հանդիսությանը ներկա են եղել ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոս Տիգրան Գեւորգյանը, Արցախի Ազգային Ժողովի անդամ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, արցախյան ազատամարտիկ Դավիթ Իշխանյանը, Բերիո Հայոց Թեմի Առաջնորդի ներկայացուցիչ Տ. Զարեհ Քհնյ. Շաքարյանը, մշակութային, հասարակական ու կրթական գործիչներ: Հնչած ելույթներում ընդգծվել է, որ…