
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 26-ին ընդունել է ռուսաստանցի մի խումբ հասարակական գործիչների և լրագրողների, ովքեր Արցախ են ժամանել ճանաչողական այցով՝ Մոսկվայում գործող «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի ուղեկցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել այցի առթիվ։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին անհամեմատ հաճախակի են…















