Ղեկավար մարմիններ

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը՝ կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 1-4-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող հարցերը: Նախագահ Սահակյանը նշել է, որ օրհասական պահին…

Մեր համախմբումը պսակվելու է հաղթանակով

Արդեն մի քանի օր է ականատեսն եմ, թե ինչպես է համայն հայությունը, անկախ ամեն ինչից, ոչ թե խոսքով այլ գործով իր զորակցությունը հայտնում արցախահայությանը: Մենք ականատեսն եղանք, թե ինչպես են հազարավոր կամավորներ շտապում մարտադաշտ՝ կանգնելու իրենց որդիների կողքին: Մենք վկան ենք այն իրողության, թե ինչպես է ամենօր մարտի դաշտում հերոսանում հայ զինվորը: Մենք տեսնում ենք,…

Վահրամ Բալայնն անդրադարձել է Հավայի նահանգի կողմից ԼՂՀ ճանաչմանը

Մարտի 29-ին ԱՄՆ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը՝ միաժամանակ հորդորելով, որ միջազգային հանրությունը եւս ճանաչի ԼՂՀ-ն` որպես ազատ, անկախ եւ ինքնիշխան ժողովրդավարական պետություն: Այս թեմայի շուրջ իր տեսակետն է հայտնել ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը: Նա նախ շնորհակալության խոսք է հղել նահանգի Ներկայացուցչական պալատին եւ նահանգի ժողովրդին՝…

Մամլո ասուլիս` Ֆլամանդական խորհրդարանականների մասնակցությամբ

Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի նախաձեռնությամբ Արցախում գտնվող Բելգիայի Սենատի առաջին փոխնախագահ Կարլ Ֆոնլաուվեն, Ֆլամանդական խորհրդարանի անդամներ Կարիմ ֆոն Օվերմեյերը, Վարդ Քեննեսը, Մարկ Հենդրիքսը, պրոֆեսոր Փոլ Միրթսը այսօր հանդիպում ունեցան Արցախի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: «Պարկ հոթել Արցախ հյուրանոցում հրավիրված մամլո ասուլիսին ներկա էին ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, ՀՀ Աժ պատգամավոր Թեւան…

Հանդիպում Ֆրանսիայի Ազգային ժողովում

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպում են ունեցել Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրունո Լե Րուի եւ սենատոր, Արֆորվիլ քաղաքի քաղաքապետ Լյուկ Կարվունազի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տիրող ընդհանուր իրավիճակը, անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտությանը, այսօրվա ընդհանուր կացությանն…

ՀՅԴ-ն Արցախում ցանկանում է խորհրդարանական համակարգի արցախյան մոդել ստեղծել

Արցախում ՀՅԴ-ն ցանկանում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին, որը սակայն տարբերվելու է հայաստանյան մոդելից: «Մենք արդեն 20 տարի է՝ պայքարում ենք, որ անցում կատարենք խորհրդարանական համակարգին, որն առանձնահատուկ է լինելու հենց Արցախի համար: Հայաստանյան մոդելի կրկնությունը չի լինելու»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը: Պատգամավորի խոսքով՝ իրենք խորհրդարանում…

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ ներհայկական գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Ընդլայնված խորհրդակցություն ՀՅԴ Ստեփանակերտի գրասենյակում

Արցախում սահմանադրական փոփոխությունների կազմակերպման գործընթացի շուրջ փետրվարի 12-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա էին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամներ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ, ԼՂՀ գործադիր մարմնի ՀՅԴ անդամներ, ՀՅԴ Արցախի կառույցի շրջանային մարմինների ներկայացուցիչներ, կուսակցական ընկերներ: Խորհրդակցությանը հրավիրված էր փորձագետ Սուրեն Պարսյանը: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ…

Արցախի ազգային վիճակախաղի 2015-ի ողջ հասույթն ուղղվելու է առաջնագծի պաշտպանությանը

Made in Artsakh պիտակով գորգ, թթի օղի ու մեղր. նվերները ստանում են Արցախի ազգային վիճակախաղի հայաստանյան մասնակից-հաղթողները: Շահումային ֆոնդի հիմնական մասը ձեռագործ գորգերն են, որոնք գործում են «Ղարաբաղ Կարպետ» գորգագործարան ընկերությունում: 2015-ին վիճակախաղի 5000 տոմս իրացրել էր «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը» եւ բաժանել Հայաստանի գրեթե բոլոր մարզերի բուհերի ուսանողներին եւ մարզի երիտասարդներին: 5000 վիճակախաղի տոմսերից 22-ը…

Արցախի ազգային վիճակախաղի անցկացման շնորհիվ 201 կին աշխատանք ունի

Արցախի ազգային վիճակախաղի Երևանի գրասենյակն այսօր Երևանի պետական համալսարանում անցկացրեց 2015 թվականի վիճակախաղի համալսարանականների շահումների հանձնման արարողությունը: «Աշխարհի շատ երկրներում վիճակախաղերը միայն պետական են: Եվ այդ պետական կարևոր լծակն օգտագործում են իրենց երկրներում անլուծելի խնդիրները լուծելու համար, քանի որ վիճակախաղը փող աշխատելու այն հեշտ միջոցն է, որը պետությունը պարտավոր է պահել որպես իր սեփականություն»,- ասաց…