
Երեկ՝ մայիսի 7-ի երեկոյան կյանքից հեռացել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Դաշնակցություն» խմբակցության անդամ Կամո Մարտիրոսյանը: Կամո Մարտիրոսյանը ծնվել է 1960թ. նոյեմբերի 6-ին, Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում։ 1978թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1983թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետը՝ ստանալով լեռնային ինժեների որակավորում։ 1984-1985թթ. աշխատել է շինարարությունների տնօրինման ձեռնարկությունում՝ որպես ինժեներ-տեխվերահսկիչ, 1985-1992թթ.՝…















