Արցախ

Այսօր Արթուր Մկրտչյանի հիշատակի օրն է

Ապրիլի 14-ին լրանում է Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան 26-ամյա տարելիցը: Այդ առիթով ԱՀ ԱԺ պատգամավորներ՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամներ, Արթուր Մկրտչյանի կուսակցական ընկերներն ու հարազատները, ինչպես նաև Արցախի քաղաքացիներ ծաղիկներ են խոնարհել նրա հուշաքարին: «Ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ մենք վերականգնեցինք մեր պետականությունը եւ ամեն անգամ գալով այս…

Պատգամավորական հանդիպումներ Մարտունի քաղաքում

Ապրիլի 11-ին ԱՀ Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ Դավիթ Իշխանյանը և Վահրամ Բալայանը հանդիպումներ են ունեցել Մարտունի քաղաքում և պատգամավորական հաշվետվությամբ հանդես եկել Մարտունու շրջանային հիվանդանոցի անձնակազմի և շրջկենտրոնի դպրոցների ուսուցչական կոլեկտիվների համար: Հանդիպումների սկզբում պատգամավոր Դավիթ Իշխանյանը ներկաներին նախ շնորհավորել է Արցախյան շարժման 30-ամյակի և ՀՀ առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ՝ շեշտելով, որ անցյալն արժևորելով,…

Գիտաժողովին մասնակցություն Բեյրութում եւ հանդիպումներ Գերմանիայում

Մարտի 21-23-ը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը գտնվում էր Լիբանանում։ Բեյրութում նա մասնակցել է Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսին, որտեղ հանդես է եկել «Պետականության վերակերտումը Արցախում (1917թ. դեկտեմբեր-1918թ հուլիս)» թեմայով գիտական զեկույցով: Այնուհետև, մարտի 27-31 Արցախի խորհրդարանի փոխնախագահը ԱԺ պատգամավոր Գագիկ Պետրոսյանի հետ մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում…

Օժանդակություն Արցախի բազմազավակ ընտանիքներին

2016թ.-ից Իրանի «Թևանիկ» բարեսիրական խմբի միջոցով ամսական կտրվածքով շարունակական նյութական օժանդակություն է ցուցաբերվել 2014-2017 թթ. Արցախում զոհվածների և վիրավորների ընտանիքներին: Այժմ Արցախում ծրագիրն իրագործվում է բազմազավակ՝ յոթ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար: «Թևանիկ» խմբի նախաձեռնության իրագործմանն աջակցել է ՀՕՄ-ի Արցախի միավորը: «Թևանիկ» բարեսիրական խմբի վերոնշյալ ծրագրերի շրջանակներում օժանդակություն է ստացել ավելի քան 110…

Ղարաբաղն ու Հայաստանը միասնական մշակութային դաշտի մեջ են

Սերգեյ Շահվերդյանը Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի պաշտոնը ստանձնել է անցյալ տարի սեպտեմբերի 25-ին: Մինչ այդ մասնագիտությամբ ֆիզիկոս, արցախյան պատերազմի առաջամարտիկ, ՀՅԴ անդամ Սերգեյ Շահվերդյանը Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալն էր: Տարբեր այլ պաշտոններ է զբաղեցրել, նաև որպես լրագրող արցախյան պատերազմի ողջ ընթացքում ամեն օր Հայաստանի և սփյուռքի մամուլում լուսաբանել է Արցախում…

1800 կտոր գիրք` Քարվաճառի միջնակարգ դպրոցին

1989 թվականի օգոստոսի 8-ին ականի պայթյունից զոհված աբովյանցի Էդիկ Տոռոզյանը կիսատ մնացած մի նպատակ ուներ՝ Ղարաբաղին նվիրաբերել խնամքով հավաքած գրադարանը՝ 627 կտոր գիրք։ 29 տարի անց Էդիկի քույր Էմմա Տոռոզյանն ու Աբովյանի ՀՅԴ կոմիտեի ընկերները Էդիկի սկսած գործն ավարտին հասցրին՝ մարտի 30-ին Ղարաբաղի Քարվաճառի միջնակարգ դպրոցին հանձնելով ավելի քան 1800 կտոր գիրք։ «Իմ եղբոր ձեռքով…

Խարույկահանդես՝ երիտասարդների եւ պատանիների մասնակցությամբ

Մարտի 22-ին ՀՅ Դաշնակցության Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է խարույկահանդես, որը նախաձեռնել են ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության «Սողոմոն Թեհլիրյան» և «Բեկոր» խմբերը, մասնակցել են մոտ 60 ընկերներ՝ ՀՅԴ ԱԵՄ-ի երիտասարդներ և պատանիներ: Միջոցառումն ընթացել է ջերմ, անմիջական մթնոլորտում, ժամանցային խաղերի, ազգային երգուպարի ուղեկցությամբ: Կազմակերպել է նաև ազգային պարերի ուսուցման դասընթաց՝ նոր ընկերների համար: aparaj.am

Գասպար Կարապետյանը պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով

ԱՄՆ կատարած այցի ընթացքում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ՀՅ Դաշնակցության Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանին պարգևատրել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով: «Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՅ Դաշնակցության Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանին պարգևատրել Մեսրոպ Մաշտոց շքանշանով»,- նշված է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի համապատասխան հրամագրի մեջ:

Արայիկ Հարությունյանի հանդիպումները Մելբուրնում

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-ին այցելել է Մելբուրն քաղաք, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել ավստրալահայերի հետ, որը կազմակերպվել էր Համազգայինի տեղի կենտրոնում՝ ՀՅԴ Ավստրալիայի կենտրոնական կոմիտեի աջակցությամբ՝ «Արցախ Րութս Ինվեսթմընթս» (ԱՐԻ) ընկերության կողմից իրականացվող ծրագրերում…

Բակո Սահակյանը բարձր է գնահատել ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կառույցի գործունեությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին Վաշինգտոնում այցելել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակ, հանդիպել կառույցի ղեկավար կազմի եւ աշխատակիցների հետ: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ԱՀԱԿ-ի աշխատանքը ազգային տարբեր խնդիրների լուծման գործում՝ երախտագիտություն հայտնելով Արցախին վերաբերող հարցերը մշտապես հատուկ ուշադրության կենտրոնում պահելու համար: Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի…