Նորութիւններ

Հանդիպում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են պետականաշինությանը, հայրենիքում եւ սփյուռքում տեղի ունեցող մի շարք գործընթացներին առնչվող հարցեր:

Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը Ազգային ժողովի հատուկ նիստին՝ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ. «Հարգելի խորհրդարան, Սա մեզ համար ըստ էության նոր ընտրություն չէ, այլ վերաքվեարկություն: Այդ իսկ պատճառով մեր դիրքորոշման մեջ բովանդակային առումով որևէ փոփոխություն չի կարող լինել: Ավելին, մենք այսօր ոչ միայն սատարում ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, այլ առաջադրել ենք…

Սփյուռքը պետք է շարունակի նպաստել Հայաստանի հզորացմանը

Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած զարգացումները թե միջազգային մամուլում, թե քաղաքական, փորձագիտական դաշտում ներկայացվեցին դրական լույսի ներքո: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նշեց, որ դա մեծ ազդեցություն կունենա Հայաստանի վարկանիշի վրա: -Պարոն Փափազյան, այս օրերին Սփյուռքը ևս հետևում էր հայաստանյան զարգացումներին: Դուք, որպես Ֆրանսիայի հայ համայնքի…

Ուզում ենք, որ շարժման ներուժը չմսխվի և բերի բոլորիս համար երազած Հայաստանը

«Մենք մեր բաժին պատասխանատվությունը միշտ զգացել ենք, կրել ենք և նորից էլի պատասխանատու վիճակում ենք: Եվ ուզում ենք, որ շարժման ներուժը չմսխվի և բերի բոլորիս համար երազած Հայաստանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նրա խոսքով՝ այս նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս, որ մարդը հանգիստ խղճով…

«Ազդակ»ի Խմբագրական. Հակառակ Պայմաններուն. Շնորհիւ Լիբանանահայութեան

Վարագոյրը իջաւ Լիբանանի խորհրդարանական ընտրութիւններուն վրայ, եւ արդէն իսկ ձեւաւորուած կարելի է սեպել նոր խորհրդարանը: Այն նորութիւնները, որ բերին այս ընտրութիւնները, հիմնական քանի մը ուղղութեան կը վերաբերէին, նաեւ հայկական առումով: Նախ եւ առաջ անշուշտ նոր ընտրակարգը: Ընտրական նոր օրէնքի հիման վրայ ձեւաւորուած ընտրակարգը կարելի է ըսել, որ ժողովրդավար կարգերով կառավարուող երկիրներու մէջ եզակի է իր…

8-9 Մայիս 1992, Շուշիի ազատագրումը. Հայ ժողովուրդի հաւաքական կամքին եւ միասնական ուժին Յաղթանակի խորհրդանիշը

Մայիս 8-9ը պատմական յիշարժան թուական դարձաւ եւ փառաւոր իր տեղը գրաւեց հայոց յուշատետրին մէջ 1992ին, երբ Արցախ աշխարհի հինաւուրց բերդաքաղաք Շուշին ազատագրուեցաւ հայ ժողովուրդի հերոսական զաւակներուն ռազմաքաղաքական բացառիկ սխրանքով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը պաշտօնապէս Մայիս 9ին կը մեծարէ «Շուշիի ազատագրման եւ յաղթանակի» պետական տօնը։ Իսկ Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական տօնացոյցով Մայիս 9ն հռչակուած է «Յաղթանակի Օր»։ Թէ՛…

Մեր ձգտումը լինելու է համայնքի հզորացումը, ինքնության պահպանումն ու ամրացումը

Լիբանանը 9 տարվա ընդմիջումից հետո խորհրդարան է ընտրում: 2009 թվականից հետո Մերձավորարևելյան այդ երկրում, որը հաճախ է վերածվել տարածաշրջանի երկրների առճակատման հարթակի, խորհրդարանական ընտրությունները անընդմեջ հետաձգվել են ներքաղաքական խորացող ճգնաժամի և հարևան Սիրիայում շարունակվող պատերազմի պատճառով: Կիրակի օրը օրենսդիր նոր մարմին ընտրելու համար ընտրատեղամաս է ներկայացել լիբանանցի ընտրողների մոտ հիսուն տոկոսը՝ 2009 թվականի 54 տոկոսի…

Դաշնակցությունը վերաարժեւորում է անելիքները

Համաժողովրդական շարժումը, երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումները փորձություն էին քաղաքական ուժերի համար: Այդ փորձությունն, ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի, Դաշնակցությունն արժանապատվորեն է հաղթահարել: Ստեղծված իրավիճակում կուսակցության ներսում չէին կարող նաեւ տարակարծություններ չլինել: Ժողովրդական շարժման սկզբից էլ Դաշնակցությունն արձանագրել էր՝ երկրում առկա է խորքային եւ որակական փոփոխությունների հստակ համաժողովրդական պահանջ: Դա բավարարելու ու…

Ընտրություններից հետո պետք է պակասեցվեն վարչապետի լիազորությունները

Մենք կարող ենք վստահեցնել, որ մեր մասնակցությունը բերելու ենք մայիսի 8-ի վարչապետի ընտրություններին. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հարցին` ՀՀԿ-ն խոստմանը հավատարիմ կմնա՞, թե՞ նախորդ անգամվա նման կլինի, Ռուստամյանն ասաց, որ երկրորդ անգամ էլ հայտարարել մեկ բան, կատարել բոլորովին այլ բան քաղաքական ուժի համար վտանգավոր է իր հեռանկարի առումով: Ռուստամյանը նշեց,…

ՀՅԴ Առաջադրած Չորս Թեկնածուներէն Երեքը Երեսփոխան Ընտրուեցան

6 մայիսը իբրեւ սովորական թուական պիտի չնշուի ընդհանրապէս լիբանանեան, յատկապէս լիբանանահայութեան պատմութեան մէջ, որովհետեւ տասնամեակի մօտեցող սպասումէ ետք այդ օրը լիբանանցի քաղաքացիները կարելիութիւն ունեցան ընտրելու երեսփոխանական թեկնածուներ, որոնք իրենց ներկայացուցիչները պիտի ըլլան խորհրդարանին մէջ: Այս ընտրութիւններուն, բնականաբար, հայութիւնը եւս բերաւ իր աշխուժ եւ տիրական մասնակցութիւնը, որովհետեւ լիբանանահայութեան իսկական եւ արժանաւոր ներկայացուցչութեան խնդիր գոյութիւն ունէր: ՀՅԴ-ի…