Նորութիւններ

«Ազդակ»ի Խմբագրական. Երկու Պատկերներու Սահմանադրական Հիմքը

Հայաստանի Հանրապետութեան մէջ պետական եւ հասարակական հարթութիւնները տարբեր ուղղութիւններ դրսեւորելու ընթացքին մէջ են։ Հասարակականէն աւելի հաւանաբար ուսանողական-երիտասարդական դիմագիծի շեշտը պէտք է ընդգծել այն առումով, որ վարչապետի թեկնածուի առաջադրումի գործող մեծամասնութեան որոշումին դէմ հիմնական բողոքողները այդ խաւի ներկայացուցչիներն են։ Ուղղութիւնը հասարակական է այնքան, որ այդ խաւը բնականաբար հասարակութեան ամէնէն աշխուժ խաւն է։ Թէ՛ իրաւապահներու եւ թէ՛…

Հավատում եմ, Փաշինյանը թույլ չի տա, որ այս ամենը արյունահեղության վերածվի

Քաղաքական գործընթացներ են, բայց դրանք պետք է մնան քաղաքական տրամաբանության մեջ. որպես վարչապետ` Սերժ Սարգսյանի թեկնածության պաշտոնապես առաջադրումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով ընդդիմության ցույցերին: «Ես երբեք դեմ չեմ եղել ընդդիմության որևէ ակտիվության, բայց միշտ կոչ եմ արել ընդդիմությանը, նկատի ունենալով նախկին փորձերը, հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի…

Եթե տարածաշրջանում երկարատև պատերազմներ լինեն, չի բացառվում, որ Ադրբեջանը կօգտվի իրավիճակից

Ռուսաստանը բավական ինքնազսպվածություն ցուցաբերեց և չընկավ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի թակարդը, ինչն ավելի բարդ և ծանր հետևանքներ կունենար. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա նշեց նաև, որ Սիրիայի հետ կապված վերջին օրերի գլխավոր իրադարձությունը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից ռմբակոծումն էր և…

Որևէ երկրում նման գործողությունները օրինական չեն համարվում

ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ հեշտությամբ է հասել աշխատավայր, թեև Երևանի փողոցներում երթևեկության կաթվածահար է եղած: «Այն, ինչ կատարվում է, ես առիթ ունեցել եմ գնահատելու: Ընդդիմությունը միշտ պիտի փորձի աշխատել օրենքի շրջանակներում, եթե օրենքից դուրս է գալիս, իշխանությանը թույլ է տալիս աշխատել այն զինանոցով, որով թույլատրվում…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Վերահաստատելով 2016թ.-ի փետրվարի 24-ին կնքված քաղաքական համագործակցության մասին համաձայնագրով եւ 2017թ. մայիսի 11-ին քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագրով ամրագրված ռազմավարական նպատակներին և քաղաքական առաջնահերթություններին իր հավատարմությունը` – նկատի ունենալով, որ 2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով և քաղաքական կոալիցիայի հուշագրով ՀՀԿ-ին է վերապահված վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը, – հաշվի առնելով ՀՀԿ Խորհրդի որոշումը վարչապետի…

Հալեպում կյանքն իր բնականոն ընթացքի մեջ է

Հալեպում իրականում կյանքն իր բնականոն ընթացքի մեջ է, բնակիչները զբաղված են իրենց սովորական առօրյայով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը: «Իհարկե, անհանգստացնող իրավիճակ է, և ամեն մարդ ցանկանում է լիարժեք խաղաղություն, սակայն այդ հրթիռակոծությամբ ոչ մի բան չի փոխվել մեր աշխատանքում: Բնականոն հունով շարունակում ենք ապրել: Մի բան կարող…

Դավիթ Լոքյանը համապետական շաբաթօրյակին Գեղարքունիքի մարզում էր

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը համապետական չորրորդ շաբաթօրյակը սկսելով Գեղարքունիքի մարզի «Սևան» ազգային պարկի տարածքից, այնուհետև փոխնախարար Վարազդատ Կարապետյանի, մարզպետարանի ներկայացուցիչների և Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի ուղեկցությամբ այցելել է Սևան քաղաք, ծանոթացել համայնքում իրականացվող բնապահպանական մաքրման աշխատանքներին, բնակչության հետ քննարկել շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարության բարձրացման անհրաժեշտությանն ուղղված հարցեր։ Շրջայցի ընթացքում…

Այսօր Արթուր Մկրտչյանի հիշատակի օրն է

Ապրիլի 14-ին լրանում է Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան 26-ամյա տարելիցը: Այդ առիթով ԱՀ ԱԺ պատգամավորներ՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամներ, Արթուր Մկրտչյանի կուսակցական ընկերներն ու հարազատները, ինչպես նաև Արցախի քաղաքացիներ ծաղիկներ են խոնարհել նրա հուշաքարին: «Ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ մենք վերականգնեցինք մեր պետականությունը եւ ամեն անգամ գալով այս…

Դիվանագիտական կապերի հաստատումը եւ Պետական խորհրդանիշերը

Արարատ Հակոբյան Հայաստանի Հանրապետությունը Դիվանագիտական կապերի հաստատումը եւ Պետական խորհրդանիշերը Դիվանագիտական կապերի հաստատումը Պետականության կայացման ճանապարհին ՀՀ պետական այրերի առջև ծառացած առաջնահերթ խնդիրներից էին այլ պետությունների հետ դիվանագիտական կապերի հաստատումն ու Հայաստանի միջազգային ճանաչումը: Որքան էլ զարմանալի է, ՀՀ առաջին ճանաչողը եղավ Թուրքիան, սակայն հասկանալի պատճառներով կողմերի միջև անմիջական հարաբերություններ չհաստատվեցին: Կարելի է ասել, որ…

1904 թ ապրիլ 13. Սպանուել է Հրայր (Արմենակ Ղազարեան) Դժոխքը

Նա էլ ընկաւ, սիրահարը հպարտ լեռների, ուր նա ազատութեան կրակն էր բորբոքում, իբրեւ ռազմիկ ու քարոզիչ, իբրեւ խմբապետ եւ գործիչ: Աշխատեց հաւատով եւ մեռաւ հպարտօրէն, կուրծքը թշնամուն տւած: Նրա օրինակը գնահատելի է, կեանքը՝ խրախուսող: Առաջիկայում՝ այդ կեանքին, լի հրապուրական գծերով, կը նւիրւեն շատ էջեր «Դրօշակի» մէջ, գրւած նոյնիսկ նրա ցաւակիցների ձեռքով, որոնք բաժանեցին նրա վիշտն…