
Մարտի 22-ին ՀՅ Դաշնակցության Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է խարույկահանդես, որը նախաձեռնել են ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության «Սողոմոն Թեհլիրյան» և «Բեկոր» խմբերը, մասնակցել են մոտ 60 ընկերներ՝ ՀՅԴ ԱԵՄ-ի երիտասարդներ և պատանիներ: Միջոցառումն ընթացել է ջերմ, անմիջական մթնոլորտում, ժամանցային խաղերի, ազգային երգուպարի ուղեկցությամբ: Կազմակերպել է նաև ազգային պարերի ուսուցման դասընթաց՝ նոր ընկերների համար: aparaj.am















