Նորութիւններ

15 ­Մարտ 1921. ­Թա­լէա­թի ա­հա­բե­կու­մը. Որ­պէս­զի դա­տո­ւի եւ պատ­ժո­ւի հա­յաս­պան թուրք պե­տու­թիւ­նը

Մարտ 15ը հա­յոց սե­րունդ­նե­րու ազ­գա­յին յի­շո­ղու­թեան մէջ անջն­ջե­լիօ­րէն դրոշ­մո­ւած է իբ­րեւ Օրն Ար­դա­րա­հա­տուց­ման, Օ­րը՝ Թա­լէա­թի ա­հա­բեկ­ման։ Յատ­կա­պէս ­Մարտ 15ին, ա­մէն տա­րի, մեր սե­րունդ­նե­րու շրթնե­րէն, հպար­տու­թեան եւ ո­գե­ւո­րու­թեան ան­սանձ զե­ղու­մով, բարձ­րա­ձայն կը հնչէ ­Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թեան ծան­րա­գոյն ո­ճի­րին թիւ 1 պա­տաս­խա­նա­տո­ւին՝ ­Թա­լէա­թի ա­հա­բեկ­ման նուի­րո­ւած ժո­ղովր­դա­յին սրտա­բուխ «­Գի­նի լից» եր­գը. Աշ­խարհ պա­տեց հա­յի ա­հը, Գե­տին ըն­կաւ թուր­քի գա­հը,…

Նախագահ Սահակյանի վաշինգտոնյան ելույթի շեշտադրումները. մեկնաբանում է Շահան Գանտահարյանը

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին այցելել է ԱՄՆ Կոնգրես, որտեղ հանդես է եկել ելույթով: Ի՞նչ հիմնական շեշտադրումներ են եղել Արցախի Նախագահի ելույթում. «Արցախպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: – Նախագահ Սահակյանի ելույթը Վաշինգտոնում արցախյան հակամարտության էությունը պարզելու եւ ուղերձներ փոխանցելու առումներով` համապատասխան քաղաքական բառապաշարով, թեմաների…

Արցախի նախագահն այցելել է ԱՄՆ Կոնգրես

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին այցելել է ԱՄՆ Կոնգրես: Նախագահը հանդիպում է ունեցել արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, քննարկել Արցախ-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Այնուհետեւ՝ Կոնգրեսում կազմակերպվել է ընդունելություն՝ նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին: Իր խոսքում նախագահը կարեւորել է Միացյալ Նահանգների օրենսդիր բարձրագույն մարմնում կազմակերպված…

Պաքու Կը Բողոքէ Բակօ Սահակեանի Ուաշինկթըն Այցելութեան Դէմ

ՊԱՔՈՒ, ԵՐԵՒԱՆ, «Էյ.Թի.Էյ.», «Թերթ».– Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարութիւնը Չորեքշաբթի, Մարտ 14ին բողոքագիր մը յանձնած է Ատրպէյճանի մօտ Միացեալ Նահանգներու դեսպան Ռապըրթ Սեքութային՝ այս օրերուն տեղի ունեցող Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի մայրաքաղաք Ուաշինկթըն այցելութեան գծով։ Պաքու քննադատած է յատկապէս կարգ մը քոնկրեսականներու հետ Սահակեանի հանդիպումները, միաժամանակ կոչ ընելով Ամերիկային, որ յարգէ միջազգային սկզբունքները եւ վնաս…

Կանադահայ համայնքի համար Հայաստանից արտագաղթը մեծ մտահոգություն է

Հ2 հեռուստաալիքի «Խոսքի իրավունք» հաղորդաշարի հյուրն է «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը Թեմա՝ Համահայկական խորհրդաժողով

Բակո Սահակյանը բարձր է գնահատել ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կառույցի գործունեությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին Վաշինգտոնում այցելել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակ, հանդիպել կառույցի ղեկավար կազմի եւ աշխատակիցների հետ: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ԱՀԱԿ-ի աշխատանքը ազգային տարբեր խնդիրների լուծման գործում՝ երախտագիտություն հայտնելով Արցախին վերաբերող հարցերը մշտապես հատուկ ուշադրության կենտրոնում պահելու համար: Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի…

«Ազդակ»ի խմբագրական. Հին Աշխատանք, Նոր Մօտեցում

ՀՅԴ տեղեկատուական դաշտի պատասխանատուներու խորհրդաժողովը, որոշ ընդհատումէ ետք վերստին համախմբեց այս ոլորտին մէջ գործող Դաշնակցութեան աշխարհատարած կառոյցի ներկայացուցիչները: Այս դաշտի վերաձեւաւորման աշխատանքներուն մէջ կար հիմնական նորութիւն: Վերջերս նշանակուած ՀՅԴ Բիւրոյի հանրային կապերու մարմինն ու հանրային կապերու գրասենեակը կը յուշեն, որ այս մարզը վերակազմակերպելու անհրաժեշտութիւնը նոր աշխատաոճով ծրագիրներ իրականացնելու հրամայականը կ՛ընդգծէ: Մարմինին ու գրասենեակին առընթեր կը…

Արցախ Ռուց Ինվեսթմընց (ԱՌԻ) ընկերութիւնը գումարեց իր Ը. Ընդհանուր ժողովը

Իր հիմնադրութենէն 9 տարի ետք, Արցախ Ռուց Ինվեսթմընց (ԱՌԻ) ընկերութիւնը երէկ երեկոյեան ժամը 7:30-ին, ՀԲԸՄ-ի «Տեմիրճեան» կեդրոնին մէջ գումարեց իր Ը. Ընդհանուր ժողովը, որուն ներկայ գտնուեցան Արցախի Հանրապետութեան պետական նախարար Արա Յարութիւնեան, Մերձաւոր Արեւելքի մէջ Արցախի մնայուն ներկայացուցիչ Կարօ Քեպապճեան, ԱՌԻ-ի վարչական խորհուրդի անդամներ եւ մեծ թիւով ԱՌԻ-ի անդամ բաժնետէրեր. անոնք մեծ խանդավառութեամբ եւ հոգեկան…

Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Մարտի 14-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Ամփոփվեցին վերջին շաբաթվա ընթացքում ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքները: Կառուցվածքների ղեկավարները մարզպետին զեկուցեցին, որ ՀՀ կառավարությունից, պետական այլ գերատեսչություններից ստացված գրությունների պատասխանները տրվում են ժամանակին: Դրանք վերաբերում են տարածքային կառավարման հայեցակարգի քննարկմանը, մայր ջրանքների մաքրմանը, Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանի առիթով միջոցառումների նախապատրաստությանը, 2019-2021 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի…

ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէն հանդիպում ունեցաւ ՀՀ դեսպան Լեւոն Մարտիրոսեանի հետ

Շաբաջ 10 Մարրտ 2018-ին, ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութիւնը, ընկերակցութեամբ ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկ. Յակոբ Տէր Խաչատուրեանի, Օթթաուայի մէջ աշխատանքային հանդիպում մը ունեցաւ Գանատայի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Տիար Լեւոն Մարտիրոսեանի հետ։ Հանդիպման ընթացքին, ՀՅԴ պատուիրակութիւնը դեսպան Մարտիրոսեանի հետ քննարկեց Գանատայի հայ համայնքը յուզող շարք մը հարցեր, որոնց շարքին Գանատա-Հայաստան յարաբերութիւններու յոլովոյթը, Արցախեան հիմնահարցը, Հայոց…