Նորութիւններ

«Ազդակ»ի Խմբագրական. Արձանագրութիւններու Յետս Կոչման Ընդառաջ. Սուր Զգայնութիւն Թէ՛ Հայրենիքի Եւ Թէ՛ Սփիւռքի Մէջ (Բ.)

Երեւան-Անգարա յարաբերութիւններու մասին նախագահի ելոյթը կը շարունակուի արգելակման պատասխանատուութենէն Ազրպէյճանը դուրս բերելով եւ լրիւ Թուրքիոյ վրայ կեդրոնանալով: Աւելի ճիշդը, հակառակ Ազրպէյճանի պահանջին Թուրքիոյ կողմէ քաղաքական կամքի բացակայութեան ընդգծումն է: «Արդեօ՞ք Ազրպէյճանն է խոչընդոտում Թուրքիային Հայաստանի հետ յարաբերութիւններ հաստատելու հարցում, ինչպէս մեզ շատերը փորձում են համոզել: Ո՛չ, հիմնական խոչընդոտը Թուրքիայի առաջնորդների քաղաքական կամքի բացակայութիւնն է: Կարծում…

Եվրոպայի խորհրդարանի 16 անդամներ հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինին. ի՞նչու ԵՄ պաշտոնյանները չեն այցելում Արցախ

Բրյուսել, 19 փետրվարի 2018 թ.- ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գերասենյակը ողջունում է Եվրոպական խորհրդարանի 16 պատգամավորների նախաձեռնությունը` դանիացի պատգամավոր Անդրես Պրիմդալ Վիսթիսենի գլխավորությամբ: Նախաձեռնության անդամները գրավոր հարցում են ուղղել Եվրոպական հանձնաժողովին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին, բացատրություն պահանջելով, թե ինչու ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հատուկ ներկայացուցիչները և…

«Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպել է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատասխանատուների հետ

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցությունը փետրվարի 19-ին հյուրընկալել է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանին և ծառայության որոշ աշխատակիցների: Հանդիպման սկզբում պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը նշել է, որ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատասխանատուների հետ հանդիպման անհրաժեշտությունը ծագել է համայնքներում բնակչության հետ հանդիպումների ընթացքում բարձրացված մի շարք հարցերից: Հանդիպման հիմնական թեման հանրապետության տարածքում քաղաքացիական…

Միջազգային համայնքի լռությունը խրախուսանք է Ադրբեջանին

ՀՅԴ-ի տեսակետը նույնն է, ինչ հնչեցրել է Սերժ Սարգսյանը Մյունխենում անվտանգության համաժողովի իր ելույթում` կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության հետ, թե Երևանը պատմական ադրբեջանական տարածք է. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Հիշեցնենք, որ Սագսյանը հայտարարել էր, որ սա, իհարկե զառացանք…

Աշոտ Սիմոնյանի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելություն

Փետրվարի 16-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել են մարզի Օշական, Օհանավան, Ծաղկահովիտ, Ն. Բազմաբերդ, Սասունիկ, Արագածոտն, Արուճ եւ Աշտարակ համայնքներից 13 բնակիչ: Դրամական օգնության խնդրանքով դիմումներ ներկայացրած բոլոր կարիքավոր քաղաքացիներին էլ ցուցաբերվել է համապատասխան աջակցություն: Քաղաքացիները մարզպետին դիմել են նաեւ անձնական բնույթի տարբեր հարցերով եւ ստացել համապատասխան պատասխաններ եւ…

Մինչև 2019 թվականը Արցախի հարցում լուրջ տեղաշարժեր չեն լինի

Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված զարգացումների բացակայությունը խիստ մտահոգիչ է: Փետրվարի 19-ին, «Փաստարկ» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե դրական միտումներ են առկա, սակայն հիմքեր չկան հավատալու դրան: Մենք պետք է լսենք Ալիևի հրապարակային հայտարարությունները,…

Չի թույլատրվելու, որ հաշմանդամություն ունեցող երեխաների անվան տակ այլ ծրագրեր կատարվեն

Հայաստանն օրենսդրության պահանջով մինչեւ 2022 թվականը պարտավոր է անցում կատարել համատարած ներառական կրթության: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Նրա խոսքով, 2017 թվականին 4 հատուկ դպրոցներ վերակազմակերպվել են որպես մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների եւ հանրակրթական դպրոց է տեղափոխվել 172 երեխա: «2017-ին սկսեց աշխատել ուսուցչի օգնական հաստիքը,…

«Ազդակ»ի Խմբագրական. Արձանագրութիւններու Յետս Կոչման Ընդառաջ. Անգարան` Յարաբերութիւններու Բնականոնացումը Արգելակողը (Ա.)

Միւնիխի մէջ գումարուած Անվտանգութեան համաժողովին նախագահ Սարգսեանի ելոյթին մէջ յատուկ բաժին վերապահուած էր Երեւան-Անգարա յարաբերութիւններուն եւ արձանագրութիւններուն սպասուած ճակատագիրին: «Սառը պատերազմի տարիներին Հայաստանը երկու հակադիր բեւեռներից մէկի սահմանին էր: Պերլինի պատի անկումից շուրջ երեսուն տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը: Ժամանակն այստեղ կարծես կանգ է առել: Կարող եմ վստահութեամբ ասել, որ…

Կարոտ Մկրտչյանի ծննդյան օրն է

Շահումյանից հետո Ղարաբաղի դարպասը բաց է մնալու։ Ոչ մի դեպքում չպետք է թողնել, որ ադրբեջանցիները տիրեն ու ամրապնդվեն այդ դիրքերում»: «Թշնամու գնդակն ինձ երբեք չի դիպչի»: «Եթե այսօր թշնամուն հանձնենք Շահումյանը, ապա վաղը կհանձնենք նաև Հայաստանը»: Կարոտ * * * Արցախյան ազատամարտի հերոս Կարոտ Հովհաննեսի Մկրտչյանը (Ջամբազի արծիվ) ծնվել է 1964թվականի փետրվարի 19-ին Սիրիայում: Հայրենադարձվելով՝…

Արծվիկ Մինասյանը հանդիպել է «Որսակ» հայ որսորդների և ձկնորսների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է «Որսակ» հայ որսորդների և ձկնորսների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին՝ վերջիններիս խնդրանքով։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը, Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտեմ Թարզյանը և նախարարության այլ պատասխանատուներ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության…