Նորութիւններ

Այն, ինչ Հայաստանում կոչվում է ազգ-բանակ, ես կկոչեի համաժողովրդական բանակ

Հարավային Ամերիկայի հայաշատ գաղութներ այցելությունների շրջանակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տվել Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոկայանին: Կարո Հեքիմյանի հետ զրույցում Հրանտ Մարգարյանն անդրադարձել է տարկետման մասին օրենքին, Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, ինչպես նաև Արամ Մանուկյանի արձանի տեղադրման հարցին: -Մեզ շատ են հետաքրքրում Հայաստանը, Հայաստանի ժողովուրդն ու, ամենակարևորը, Հայոց բանակը: Վերջերս հատկապես ուսանողության շրջանում բանավեճի…

Ակնարկ. Լսարաններու Մշակոյթը. Նոր Ձեւաչափը

Մեր հաւաքական կեանքին մէջ բաւական ճանապարհ անցած է լսարաններ կազմակերպելու մշակոյթը: Ժողովրդային հանդիպումներ, մամլոյ տարբեր ներկայացուցիչներու կողմէ նախաձեռնուած լսարաններ, հոգեւոր սուրբգրային սերտողութիւններ, բժշկական-առողջապահական բնոյթի բացատրողական հանդիպումներ, ուսանողական եւ երիտասարդական հաւաքներ, արուեստագէտներու հանդիպումներ, քաղաքացիական խնդիրներ քննարկող խումբ կամ լրագրական դասընթացքներու հետեւողներ ու տակաւին Դիմատետրի ընկերներու ոչ վիրթուալ, այլ միատեղ հանդիպելու օրինակներ` կու գան շատ կարեւոր ներդրում…

ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը

Վեհաժողովի հակահայկական գործողությունների մասին ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության քարտուղար, Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) հայկական պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը, անդրադառնալով փաստին, որ ՍԾՏՀ ԽՎ-ում առանց ՀՀ պատվիրակության քննարկվել և փոփոխություն է մտցվել տարածաշրջանի հակամարտությունների մասին հռչակագրում, ասաց, որ դրանում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան և Ադրբեջանը։ Ըստ պատգամավորի՝ ԱԺ տարածած հայտարարությունը տարածում են…

Արցախում են Իրանի «Թեւանիկ» խմբի անդամները

Հերթական անգամ Արցախում են Իրանի «Թեւանիկ» խմբի անդամները։ Նոյեմբերի 25-ին կարեւոր առաքելությամբ ժամանած անդամներն այցելել են Ասկերանի շրջանի Ուղտասար համայնք՝ դպրոցի համար համակարգիչներ եւ մարզական պարագաներ, իսկ դպրոցականներին՝ մարզական հագուստի տեսքով նվերներ հանձնելու նպատակով։ «Թեւանիկ» խմբի անդամների այցը գլխավորում էին ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Ալյոշա Գաբրիելյանը եւ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Կամո Բարսեղյանը։ Նախ…

Արագածոտնի մարզպետն ընդունեց Պյոտր Սվիտալսկուն

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Եվրամիության պատվիրակության մարզային ամենամյա այցերի շրջանակներում նոյեմբերի 29-ին այցելեց Արագածոտն մարզ: Դեսպանին ընդունեց մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Մարզպետը շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ այցելության համար եւ նշեց, որ կարեւորում է, որ այն կայացել է Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, ինչը որ անչափ նշանակալի է Հայաստանի համար: -Կարծում եմ,…

Լե­ւոն ­Շանթ (1869-1951). ­Հա­յուն ամ­բող­ջա­տիպ՝ լիար­ժէ՛ք Ե­Սին դրօ­շա­կի­րը

Նո­յեմ­բեր 29ի այս օ­րը, 66 տա­րի ա­ռաջ, մեր աշ­խար­հէն մարմ­նա­պէս հե­ռա­ցաւ հայ գրա­կա­նու­թեան եւ հայ քա­ղա­քա­կան մտքի լու­սապ­սակ դէմ­քե­րէն ­Լե­ւոն ­Շանթ, որ ար­ժա­նա­ւո­րա­պէս յա­ռա­ջա­պահ դրօ­շա­կիր կը հան­դի­սա­նայ հայ ժո­ղո­վուր­դին ազ­գա­յին նե­րաշ­խար­հը վեր­ծա­նող՝ ՀԱ­Յուն հո­գեմ­տա­ւոր հա­րուստ Ե­Սը շնչա­ւո­րող մե­ծա­վաս­տակ մտա­ւո­րա­կան­նե­րու փա­ղան­գին մէջ։ Յատ­կա­պէս թա­տե­րա­կան իր գոր­ծե­րով՝ մա­նա­ւա՛նդ կո­թո­ղա­կան իր «­Հին Աս­տո­ւած­ներ»ով ան­մա­հա­ցած գրողն է ­Լե­ւոն Շանթ։…

Հայ Դատի Յանձնախումբը Կը Դատապարտէ «Թեսլա»ի Հիմնադիրին Թուրքիա Այցը

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը դատապարտած է ելեկտրական շարժակներով բանող ինքնաշարժներ արտադրող ամերիկեան «Թեսլա» ընկերութեան հիմնադիր Էլոն Մասքի Թուրքիա կատարած այցելութիւնը, որուն ընթացքին ան նաեւ այցելած էր հանրապետութեան հիմնադիր եւ առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթիւրքի դամբարանը: Ըստ «Թայմթիւրք»ի՝ Թուրքիա այցելած Մասքը հանդիպած էր երկրի նախագահ Ռեչեփ Թայիփ Էրտողանի հետ: Կողմերը քննարկած էին «Թեսլա»ի եւ թրքական…

Գիտաժողով՝ Արցախում

2018թ. ապրիլի 20-ին Համազգային հայ կրթական մշակութային միությունը և Արցախի պետական համալսարանը կազմակերպում են գիտաժողով՝ նվիրված Արցախում պետականության վերակերտման գործընթացի 100-ամյակին։ 1917թ. փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից և հատկապես նույն թվականի հոկտեմբերյան պետական հեղաշրջումից հետո, նախկին ռուսական կայսրության ողջ տարածքում ստեղծվեց քաղաքական անկայուն իրավիճակ: Նախկին իշխանության մարմինները դադարեցին գործել: Տեղերում զգալի էր իշխանական վակուումը: Արցախի հարակից շրջանները…

ՀՅԴ 127 ամեակի խանդավառ տօնակատարութիւն` Միւնիխի մէջ

Շաբաթ, 25 նոյեմբերի երեկոն վստահաբար երկար պիտի յիշուի միւնիխահայութեան կողմէ: Արդարեւ, կազմակերպութեամբ ՀՅԴ Գերմանիոյ ընտանիքին, Միւնիխի մէջ հանդիսաւորապէս նշուեցաւ Դաշնակցութեան 127 ամեակը, որուն ներկայ գտնուելու համար Միւնիխ ժամանած էին նաեւ Վիեննայէն, Համպուրկէն, Ֆրանքֆորթէն եւ Գերմանիոյ այլ քաղաքներէ մեծաթիւ ազգայիններ, մանաւանդ` երիտասարդներ: 127 ամեակի տօնակատարութեան հանդիսավարութիւնը խնամքով եւ որակով կատարեց ընկերուհի Մեղրիկ Սարգիսեան: Գործադրուեցաւ գեղարուեստական փայլուն…

Մի հարց ենք քննարկում, որը խաղից դուրս է

Արմեն Ռուստամյանը` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին Հայտնել ենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ելք» խմբակցության` ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու առաջարկությունը ԱԺ նիստերի օրակարգ մտցնելու հարցը: ՀՅԴ-ի տեսակետը ներկայացրեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Պատգամավորը նախ նշեց, որ այս հարցն այնքան է քննարկվել, որ բովանդակային վերլուծությունների կարիք…