Նորութիւններ

Սիմոն Զաւարեան՝ Աշխարհիկ Սուրբը

(Մահուան 104րդ Տարեդարձին Առիթով) ՍԵԴՕ ՊՈՅԱՃԵԱՆ 1913 թուականի Հոկտեմբեր 15ին, իր բնակարանէն դէպի «Ազատամարտ» օրաթերթի խմբագրատան ճամբուն վրայ, Պոլսոյ Աշխատանքի Տան առջեւ յանկարծամահ ինկաւ մեծ հայ մը, անզուգական յեղափոխական մը եւ բարոյակեդրոն Դաշնակցական մը։ Ան կը կրէր մեր մեծագոյն սերունդի օրհասական մաքառումներու, տառապանքի եւ նահատակութեան ամէնէն հնչեղ, ամէնէն սիրուած եւ ամէնէն նուիրական անունը՝ ՍԻՄՈՆ ԶԱՒԱՐԵԱՆ։…

ՀՅԴ թեկնածուները նշանակուեցան տնտեսական-ընկերային խորհուրդի անդամներ

Կառավարութիւնը հոկտեմբեր 12-ին վարչապետարանին մէջ գումարեց իր ընթացիկ նիստը` նախագահութեամբ վարչապետ Սաատ Հարիրիի: Նիստին ընթացքին քննարկուեցաւ 52 կէտերէ բաղկացող օրակարգ մը, որուն շրջագիծին մէջ նշանակուեցան Տնտեսական-ընկերային խորհուրդի անդամները, որոնցմէ երկուքը` ՀՅԴ-ի թեկնածուներ դոկտ. Նորա Պայրագտարեան-Գապաքեանն ու Լուիզա Պապոյեան-Ազեզեանը: 70 անդամներէ բաղկացող խորհուրդին 12-ը կիներ են, որոնց շարքին է նաեւ Յասմիկ Տանձիկեան-Խուրի: Նշենք, որ հայ համայնքը…

Ապօրինի անտառհատումների դեմ պայքարն այլընտրանք չունի

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Տավուշի մարզում։ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գրասենյակում հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Տավուշի դատախազ Վիկտոր Գրիգորյանը, Դիլիջան միավորված համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, «Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության տնօրեն Վահե Դարբինյանը, ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը, «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն…

Նման հավակնություններ չունենք

Արմեն Ռուստամյանը` ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալների բացահայտման հարցում հայերի դերակատարության մասին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի ընթացքում երեկ հրաժարական տվեց ԵԺԿ խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը: Նրա որոշումից հետո մեկնաբանություններ եղան այն մասին, որ այս հրաժարականն ըստ էության շահեկան էր հայկական կողմի համար, քանի որ նա ԵԽԽՎ նախագահի թեկնածության հարցում պաշտպանում էր Էմանուելիս Զինգերիսի թեկնածությունը,…

2018 թվականի ապրիլից մարզպետներն աշխատելու են նոր օրենքով

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն օրերս ներկայացրեց 2016-2017 թվականների ընթացքում կատարված հիմնական աշխատանքների հաշվետվությունը: «Ժողովուրդ» օրաթերթի զրույցում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը չի բացառել, որ համայնքների խոշորացումից հետո իշխանությունները կանցնենմարզերի խոշորացման ծրագրին: «Գուցե 10 տարի հետո հնարավոր է»,- ասել է նա: Լոքյանը միայն նշել է, որ 2018 թվականի ապրիլից…

Աւելի Քան 1000 Հոգի Տօնեց Հայ Դատի Յանձնախումբին Իրագործումները

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Կիրակի, Հոկտեմբեր 8ի երեկոյեան, «Պեվըրլի Հիլթըն» պանդոկին մէջ տեղի ունեցաւ Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի տարեկան ձեռնարկը, որուն ներկայ էր աւելի քան 1000 հոգի, ներառեալ՝ դաշնակցային, նահանգային ու տեղական պաշտօնատարներ, հայկական կազմակերպութեանց պատասխանատուներ ու ղեկավարներ, բարերարներ ու համակիրներ: Ներկաները միասնաբար տօնեցին Հայ Դատի նախորդ տարուան իրագործումները եւ հետեւեցան շարք մը հետաքրքրական ելոյթներու ու…

Ցեղասպանութիւնը Ուրացողներ Կեղծ Բանաձեւով Մը Կը Փորձեն Ժխտումը Շարունակել

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Հայոց Ցեղասպանութեան յստակ ճանաչումը ապահովելու եւ ապագայ ցեղասպանութեանց առաջքը առնելու նպատակով հանրապետական եւ դեմոկրատ քոնկրեսականներու կողմէ յառաջ մղուող թիւ 220 բանաձեւը ձախողութեան մատնելու նպատակով, Ներկայացուցիչներու տան մէջ Հայոց Ցեղասպանութիւնը ուրացող երեք քոնկրեսականներ ներկայացուցած են Հայաստան-Թուրքիա յարաբերութեանց առնչուող բանաձեւ մը, ուր ոչ մէկ նշում կայ Ցեղասպանութեան։ «Հիւանդագին եւ լկտի այս դաւադրութիւնը, որուն մէջ պատմական իրողութիւնները…

Արթուր Աղաբեկյանը նշանակվել է Բակո Սահակյանի խորհրդական

Ինչպես հաղորդում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվությա գլխավոր վարչությունից, նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Աղաբեկյանին Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին:

Լևոն Մկրտչյանն ընդունել է Մոհամեդ Կետատային

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Մոհամեդ Կետատային և Երևանում Ֆրանկոֆոնիայի թվայնացված կենտրոնի պատասխանատու Ռուզանա Ղալթախչյանին։ Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կրթության քաղաքականության առաջնային ուղղություններից մեկն օտար լեզուների, այդ թվում նաև ֆրանսերենի ուսուցման զարգացումն է: Այս համատեքստում ԿԳ նախարարը նշել…