Նորութիւններ

Լևոն Մկրտչյանը մասնակցել է Արցախում մեկնարկած օգոստոսյան խորհրդակցություններին

Ն. 2017-18 ուսումնական տարվան ընդառաջ ողջ հանրապետությունում ընթացող ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները հասել են Արցախ, որոնց մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը հանդիպել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի կրթության պատասխանատուների, դպրոցների տնօրենների հետ, որի ընթացքում նրանց հետ քննարկել է նոր ուսումնական տարվա հնարավոր խնդիրները, ներկայացրել հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձ կատարել…

1992թ. օգոստոս 28-ին զոհվել է Արցախյան ազատագրական շարժման ղեկավարներից մեկը` Անդրանիկ (Բերդաձորցի Անդո) Հարությունյանը

Ծնվել է 1956թ. մարտի 7-ին Երևանում: Արմատներով վանեցի է: 1987թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի մանկավարժական ինստիտուտը: Մասնագիտությամբ լրագրող էր: 1990-ից ՀՀ գրողների միության անդամ էր: Գրական անունը՝ «Կարին»: Ղարաբաղյան շարժման առաջին օրերին անդամակցել է «Հայ Դատի պաշտպանության ընկերությանը», իսկ 1988թ. դարձել նախագահության անդամ: 1990թ ընդունվել է ՀՅԴ շարքեր: Նույն տարին կուսակցության հանձնարարությամբ, որպես Դաշնակցության ջոկատների…

Սփիւռքը քաղաքական առաքելութիւն է

Հ. Յ. Դաշնակցութեան համար Սփիւռքի ներկայ վիճակը մեր ներազգային կեանքի կարեւորագոյն օրակարգերէն է։ Հետեւաբար, Դաշնակցութեան համար Սփիւռքի հզօրացումը ռազմավարական հիմնական հարց է։ Ինչպէս հաստատած է երկու տարի առաջ կայացած Հ.Յ.Դ. 32րդ Ընդհանուր Ժողովը, «Սփիւռքի ամրապնդումն ու հզօրացումը ռազմավարական կարեւոր խնդիր է Հ. Յ. Դաշնակցութեան համար եւ Հայրենիքի անվտանգութեան ու առաջընթացի կարեւոր երաշխիքներէն մէկն է։» Այս…

Ակնարկ. Չփոխել Զուգահեռին Ուղղութիւնը

Մինսքի խմբակի արդէն պաշտօնաթող ամերիկացի համանախագահին կարապի երգ-յայտարարութիւնը, այո ըստ էութեան նոր սկզբունքներ կամ առաջադրանքներ չի փոխանցեր։ Որեւէ համանախագահ ծայրայեղօրէն բծախնդրութիւն ցոյց կու տայ իր երկու միւս գործընկերներուն եւ մանաւանդ ԵԱՀԿ-ի համապատասխան կառոյցներուն Արցախեան հակամարտութեան վերաբերեալ կատարած յայտարարութիւններուն հիմնականօրէն չհակասելու։ Պարզապէս շեշտադրումներու, ըսելաձեւերու փոփոխութիւններ կ՛երեւին անոնցմէ իւրաքանչիւրին կատարած յայտարարութեան մէջ, որոնց վրայ կ՛ազդեն տեղի եւ…

«Հայրենիք»ի խմբագրական. Հրաժեշտի Խօ՞սք Թէ Թութակաբանութիւն

ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի ամերիկացի համանախագահ Ռիչըրտ Հոկլընտ Օգոստոս 24-ին պղտոր ջուրի մէջ ձկնորսութիւն կատարելու տպաւորութիւնը ձգեց սեղմ շրջանակի մը մէջ Ուաշինկթըն ներկայացուած մամլոյ ասուլիսի մը ընթացքին։ Կատարուածը հրաժեշտի խօ՞սք էր, թէ՞ պարզապէս թութակաբանութիւն բուրող հաստատումներու շարք մը: Հոկլընտ իր վերջին ելոյթը կ՚ունենար Մինսքի խմբակի Միացեալ Նահանգներու համանախագահութեան պաշտօնին, տեղեկացնելով թէ յառաջիկայ Երկուշաբթի, Օգոստոս 28-էն սկսեալ,…

Բարձունքներու Ազատագրումը Լիբանանին Ու Լիբանանցիին Յաղթանակն Է

Անցնող օրերուն հաւատադրժողական ահաբեկչութեան դէմ լիբանանեան բանակին շղթայազերծած պատերազմը արդէն իսկ, յաղթական մարտնչումներով իր լրումին կը հասնի յառաջիկայ օրերուն, յատկապէս Ռաս Պաալպեքի եւ Քաայի բարձունքներուն վրայ: Նախապէս եւ քանի մը օրուան տարբերութեամբ, Արսալի բարձունքները ազատագրուեցան Դիմադրութեան մարտիկներու զոհողութիւններով: Ու եթէ երբեք լիբանանեան ներքին թատերաբեմի քաղաքական դասաւորումները որոշ վերապահութիւններ կը յառաջացնէին Դիմադրութեան յաղթանակին նկատմամբ, լիբանանեան բանակի…

Լեւոն Մկրտչյանն ուսուցիչներին կոչ է անում հեռու մնալ քաղաքական գործընթացներից

Aravot.am-ը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին հարցրեց՝ դուք ծրագիր եք ներկայացրել՝ ուսուցչի դերն ու հեղինակությունը բարձրացնելու, ըստ ձեզ, ուսուցչի հեղինակության բարձրացմանը չի՞ խոչընդոտում այն, որ նրանք ներքաշվում են ընտրություններում, ցուցակներ են կազմում եւ հենց դրանից է, որ մարդիկ թաղային հեղինակություններին վեր են դասում ուսուցչից: Նախարարը պատասխանեց. «Նպատակը հետեւյալն էր իմ ասածի, որ նաեւ խնայենք մեր ուսուցիչներին…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտել է Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դատապարտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը՝ այն «բացարաձակապես անընդունելի» եւ «ձախողման դատապարտված» համարելով: Հոգլանդի ներկայացրած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 կետերը կոչ էին անում Լեռնային Ղարաբաղի շուրջ «օկուպացված տարածքները» վերադարձնել Ադրբեջանի վերահսկողության ներքո: «Վարչակազմը ներկայացնում է Արցախի ոչնչացման եւս մեկ անխոհեմ բաղադրատոմս՝ հավանաբար ակնկալելով, թե մենք չենք…

Հոգլանդը նոր բան չի ասել, իսկ մեր մոտեցումները նույնն են

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Yerkir.am-ի հետ զրույցում մեկնաբանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի` արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման բանակցային կետերի հետ: «Բնականաբար, ուժ ունեն և պետք է հիմք ընդունվեն այն հայտարարությունները, որոնք կատարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից համատեղ, այլ ոչ` առանձնաբար: Բացի այդ` պարոն Հոգլանդի հայտարարության մեջ…

ԱՄՆ Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Այովա նահանգի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսը քիչ առաջ հռչակագիր է ստորագրել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը: Նշվում է, որ այսպիսով Այովան դարձել է ԱՄՆ-ի 47-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Քիմ Ռեյնոլդսը ստորագրել է Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված հռչակագիրը, որով 2017 թվականի հոկտեմբերը ճանաչվում է «Հայոց…