
Մայիսի 5-ին Արցախի Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ կայացել է «Աշխարհաքաղաքական իրողությունները և Արցախին սպառնացող վտանգները» թեմայով կլոր սեղան: Քննարկմանը մասնակցում էին Արցախում գործող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Արցախի ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը նշել է, որ կլոր սեղանի հրավիրման նպատակը աշխարհաքաղաքական նոր իրադրության պայմաններում Արցախի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ քաղաքական կուսակցությունների…















