Նորութիւններ

«Հայրենիք»ի Խմբագրական. Էրտողանեան Անդունդ

Արդարութեան, ու ժողովրդավարութեան դէմ կատարուած Էրտողանեան սպանդը կը շարունակէ աւերներ գործել Թուրքիոյ մէջ: Անցեալ Յուլիս 15-ի ձախողած պետական հարուածը թեւեր տուած էր բռնատէր Էրտողանին, որ ամէնայն համարձակութեամբ եւ ազատութեամբ, հակաժողովրդավարական որոշումներ առնէ: Այդ ձախողած պետական հարուածի օրէն իսկ, աւելի քան հարիւր հազար պետական պաշտօնեաներ գործէ արձակուած են, իսկ ասոր կողքին, երեսունըհինգ հազար այլ պաշտօնեաներ անբաղձալի…

ՀՅԴ «Քրիստափոր» Կոմիտէ. Հրաչ Տասնապետեանի Մահուան 15-Ամեակի Ոգեկոչման Ձեռնարկ

Երէկ` ուրբաթ, 11 նոյեմբեր 2016-ի երեկոյեան ժամը 8:00-ին, «Ն. Փալանճեան» կեդրոնի «Վասպուրական» սրահին մէջ տեղի ունեցաւ Հրաչ Տասնապետեանի մահուան 15-ամեակի ոգեկոչման ձեռնարկ` կազմակերպութեամբ ՀՅԴ «Քրիստափոր» կոմիտէին: Ձեռնարկը սկսաւ Հայաստանի Հանրապետութեան եւ ՀՅԴ-ի քայլերգներուն երգեցողութեամբ` Համազգայինի «Գուսան» երգչախումբին կողմէ, խմբավարութեամբ` Գրիգոր Ալոզեանի: Երգչախումբը մեկնաբանեց նաեւ «Զարթիր որդեակ» եւ «Հայրենիքի կարօտ ու սէր» երգերը, որմէ ետք Յաւերժ…

ՀՀ ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան

Կրթության և գիտության ոլորտում համագործակցության զարգացման նպատակով նոյեմբերի 12-ից 15-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են` Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Նախատեսված են հանդիպումներ ՉԺՀ կրթության նախարարության,…

Թրամփի հաղթարշավը. Պոպուլիստն ինքն անակնկալի եկավ

106.5 լրատվական ռադիոյի «Թարմ ուղեղով» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը Թե՛ Հիլարի Քլինթոնը, թե՛ Դոնալդ Թրամփը չկարողացան ստանալ ժողովրդի քվեի մեծամասնությունը, ինչպես Բարաք Օբաման, բայց Թրամփի հաղթանակն ապահովեցին մի քանի գործոն: Պաշտոնական Վաշինգտոնի քաղաքական ձախողումից ու Քլինթոնի անձի նկատմամբ հակասական վերաբերմունքից մինչև անգամ ամերիկյան…

ԱՄՆ-ի Նախագահական Ընտրութիւններու Վաղորդայնը

2016-ի Նախագահական ընտրութիւնները արմատական տեղաշարժ յառաջացուցին ԱՄՆ-ի քաղաքական բեմին վրայ բացայայտելով քաղաքական ուժի բոլորովին նոր շերտեր և ծաւալներ և հիմնովին յեղաշրջելով ցարդ գոյութիւն ունեցող ընտրական հաշուարկներու մաթեմատիկան։ Թրամփի յաղթանակը այս նոր իրականութեան պարտաւորեցնող վկայութիւնն է։ Դեմոկրատ Կուսակցութեան թեկնածուն՝ Հիլարի Քլինթըն – հակառակ հեղինակաւոր հարցախոյզներու նախատեսութեանց – ջախջախիչ պարտութիւն կրեց կաճառային քուէներու ճակատին վրայ հակառակ այն…

Թուրքիայի վրա ճնշում գործադրելը դրական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վրա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ինչ մոտեցումներ կորդեգրի Վաշինգտոնը Հայկական հարցում և արտաքին քաղաքականությունում: Նա համաձայն չէ այն գնահատականներին, թե հայ համայնքն ակտիվ չէր Հայկական հարցի շրջանակներում թեկնածուների հետ աշխատելիս: Մանոյանի խոսքով` միայն նախագահական ընտրություններ չէին ԱՄՆ-ում, այլ տեղի ունեցան նաև…

Դավիթ Լոքյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Ասիական Զարգացման բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ «Կայուն քաղաքաշինական զարգացման» (քաղաքային զարգացման բևեռներ), «Կոշտ կենցաղային թափոնների կառավարման», ինչպես նաև «Դպրոցների…

Ի՞նչ, CNN-ը Տակաւին Կը Սփռէ՞…

Դեռ չսկսած ըսեմ, որ Թրամփի կամ Քլինթընի կապակցութեամբ ոչ մէկ համակրանք կամ հակակրանք ունիմ։ Հոս ըսուելիքները կ’առնչուին միայն ու միայն ամերիկեան մամուլին, որուն փառաւոր պարտութեան ականատես եղանք Երեքշաբթի գիշեր։ Շատ բան պիտի գրուի Մ. Նահանգներու նախագահական այս ընտրութիւններուն քաղաքական ծալքերուն մասին։ Մասնագէտները պիտի փորձեն լուսաբանել ու բացատրել այս ծալքերը, իսկ «մասնագէտներ»ը պիտի փորձեն աներեսաբար արդարացումներ…

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հնարավոր է ստորագրվի առաջիկա գարնանը

ԵՄ-ի և ՀՀ-ի միջև այս տարի համաձայնագիր չի ստորագրվի: Այս կարծիքին է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: Tert.am-ի հետ զրույցում Բրյուսելում բնակվող Դեմիրճյանն ընդգծեց, որ բանակացություններն իրենց ավարտին չեն հասել և վերջին փուլը տեղի է ունենալու դեկտեմբերի սկզբին` Բրյուսելում: «Ամենայն հավանականությամբ՝ համաձայնագիրը կստորագրվի առաջիկա գարնանը: Հուսով ենք, որ այս անգամ այն…

Հայ դատը կը շնորհաւորէ Թրամփի յաղթանակը

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ Նոյեմբեր 8ին կայացած Քոնկրեսի ընտրութիւններուն իր զօրակցութիւնը ապահոված թեկնածուներուն 93 տոկոսը կրցած է յաղթական դուրս գալ, միաժամանակ՝ շնորհաւորելով Տանըլտ Թրամփի յաղթանակը եւ դրուատելով Հիլըրի Քլինթընի մղած ընտրապայքարը։ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի գործադիր վարիչ Արամ Համբարեան նաեւ դրուատեց դաշնակցային, նահանգային եւ տեղական ընտրութեանց՝ ամերիկահայերուն մրցանիշ հաստատած մասնակցութիւնը, վստահեցնելով,…