
Հոկտեմբերի 20-ի դիվերսիոն հարձակումը ԼՂ առաջնագծի դիրքերի վրա և, ենթադրաբար, դրանով սրացման նոր շրջափուլ թևակոխող լարվածությունը դեռ այս տարվա հունիսին թույլ տված դիվանագիտական սայթաքման հետևանքն է: Պաշտոնական Երևանը սխալվեց այն ժամանակ, երբ մայիսին Վիեննեայում երեք հայտնի պայմանավորվածությունները ձեռք բերելուց հետո, առանց դրանց կատարման, Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովում համաձայնեց, այդ պայմանավորվածություններից բացի, քննարկել նաև բուն կարգավորման գործընթացը,…















