Նորութիւններ

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը քայլեր է ձեռնարկում հալեպահայերին օգնելու համար

Հալեպահայերի օգնության հարցը ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի օրակարգի առանցքում է: Այս մասին նշեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: «Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը սիրիահայերին աջակցելու հարցի առնչությամբ քննարկումներ է կազմակերպում տարբեր ուղղություններով: Կապի մեջ ենք Եվրամիության որոշ վարչությունների հետ: Քննարկումներ ենք անցկացնում Բելգիայի խորհրդարանի պատգամավորների հետ»,- ասաց Պետո Դեմիրճյանը: Պետո Դեմիրճյանը…

Հալեպահայերը դեղորայքի ու նյութական միջոցների կարիք ունեն

Հալեպում իրավիճակի թեժացմամբ պայմանավորված` դեպի Լիբանան հայերի հոսքի ակտիվություն է նկատվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի փոխներկայացուցիչ Ավետիս Կիտանյանը: «Ընդհանուր առմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում սիրիահայերի հոսքը դեպի Լիբանան փոքր- ինչ նվազել է, որովհետև Լիբանանի օրենսդրական փոփոխության համաձայն` Սիրիայի քաղաքացիների մուտքը դժվարացել է: Չնայած դրան, սիրիահայերը շարունակում են գալ Լիբանան:…

Ակնարկ. Այժմու Աշխարհամարտի Տեղայնացուած Տարբերակը

Եմէնի, Իրաքի եւ Սուրիոյ մէջ պատահածները եւ անոնց զուգահեռ կատարուող յայտարարութիւններու առաստաղին աննախադէպօրէն բարձրացումը եւ տակաւին այդ ուղղութեամբ առօրեայ կշռոյթով արձանագրուող մագլցողականութիւնը հետեւողներուն միտքին մէջ կը մրճահարեն համաշխարհային պատերազմի առաջնորդուելու մտավախութիւնը: Որքան ալ քաղաքականօրէն տրամաբանենք, որ յայտարարութիւնները միշտ չէ, որ առնչութիւն ունին առնուող քայլերուն հետ, այսուհանդերձ իրադարձութիւնները նման մտավախութեան ժողովրդային մակարդակի վրայ ենթահող գտնելու հիմնաւորումներ…

ՀՅԴ ԳՄ-ն Շիրակի մարզպետի նկատմամբ քննություն է նշանակել

Անդրադառնալով մարզպետների փոփոխությանը և դիտարկմանը, որ մարզպետի պաշտոնից ազատվել են մարդիկ, ովքեր մեծ նշանակություն են ունեցել իշխանության համար, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատմյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Աստված տեսնում է նրանց բոլորի կատարածը, և ըստ այդմ էլ բոլորն իրենց վարձքը կստանան: Անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությանը՝ Արմեն Ռուսատմյանը նշեց, որ ինքը ևս անհրաժեշտ…

Արագածոտնում կարկուտից տուժած գյուղացիները առաջիկա մեկ ամսում փոխհատուցում կստանան

Արագածոտնի մարզում այս տարվա հուլիսին տեղացած ուժեղ կարկուտից տուժած գյուղացիները առաջիկա մեկ ամսվա ընթացքում փոխհատուցում կստանան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, որը մասնակցում էր Ապարանի մոտ գտնվող «Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան» հուշարձանի վրա հերթական խաչի տեղադրման արարողությանը: «Հարցը շատ ձգձգվեց այս փոփոխությունների հետ կապված:…

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն Վանաձորում դաշինք կկազմեն

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Վանաձորի ավագանիում համագործակցության մասին որոշում են կայացրել։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Վերջինս նշեց, որ Հանրապետականն ու Դաշնակցությունը միմյանց հետ աշխատելու մեծ փորձ ունեն, իսկ այս տարի ստորագրված քաղաքական համագործակցության մասին հուշագիրը հնարավորություն է տալիս համագործակցել նաև տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում: Մանրամասնելով՝ Արմեն…

Քաղուժերը պետք է կողմնորոշեն հանրությանը՝ սահմանադրական փոփոխություններում որն է լավ կետ, որը՝ վատ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները ներկայացված սահմանադրական հայեցակարգի վերաբերյալ դեռևս առաջարկություններ չեն հնչեցրել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ նշելով, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը ԱԺ չի ներկայացվել: Խորհրդարանի փոխխոսնակն ասաց, որ օրինագիծն ամենայն հավանականությամբ կներկայացվի նոյեմբերի վերջին: Ինչ վերաբերում է հանրային քննարկումներին, ապա Վահրամ Բալայանն ասաց, որ ոչ բոլորն…

Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Նելսոն Մամուլյանը հրաժարական է տվել

Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Նելսոն Մամուլյանը հրաժարական է տվել։ Վերջինս իր ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է. «Հարգելի համաքաղաքացիներ, Ավարտվեց Վանաձորի ավագանու ընտրությունների առաջին փուլը, ընտրվեց ավագանի, որն էլ իր հերթին կընտրի համայնքապետ: Հ.Յ.Դաշնակցության մասնակցությունն այս ընտրություններում նպատակամղված էր համայնքային կառավարման նոր որակի եւ մշակույթի ներմուծմանը: Համամասնական ցուցակի մեր թիմով փորձեցինք սահմանել…

Վատնուած Առիթներ… Հայաստանէն Լոս Անճելըս

Այո, անցող մէկուկէս տարուան ընթացքին, մեզի ներկայացան ազգային հաւաքական կամքը ամրապնդելու մէկէ աւելի առիթներ, որոնց մէկ մասը օգտագործուեցաւ, իսկ միւս մասն ալ՝ անհասկնալիօրէն անտեսուեցաւ: Անցեալ տարի, հարիւրամեակի օրերուն, Լոս Անճելըսի հայութիւնը աննախընթաց կերպով հաւաքական ուժ ցուցաբերեց, երբ աւելի քան 160 հազար հոգիով իր մասնակցութիւնը բերաւ պահանջատիրական ցոյցին: Ոչ ոք կ՛ակնկալէր նման թիւ: Այդ օր այդ…

Ակնարկ. Տարբեր Որոշումներ, Տարբեր Շարժառիթներ` Առանց Դասեր Տալու

Հալէպի ողբերգական պատկերներուն, արձանագրուած զոհերուն եւ վիրաւորներուն ի տես հայ հասարակական դաշտը բնականաբար կ՛ալեկոծուի: Հաւանաբար բնական է նաեւ այն, որ ժողովրդային մակարդակով պատահարներուն դիմաց ընդվզումի տրամադրութիւնները հասցէներ փնտռեն, թիրախներ եւ եղածին պատասխանատուութիւնը բարդեն ամէնէն առաջ պատասխանատու կողմերու ուսերուն: Եւ որովհետեւ այսօրուան հասարակութիւնը առիթ ունի նաեւ հրապարակային արտայայտուելու, զանգուածներուն իր տեսակէտը, բողոքը, ընդվզումը հասանելի դարձնելու, գրառումները,…