Նորութիւններ

Արցախի վարչապետն ընդունել է Լևոն Մկրտչյանին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 17-ին ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին և նրան ուղեկցող` կրթության ոլորտի պատասխանատու անձանց: Այս մասին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ողջույնի խոսքում վարչապետը շնորհակալություն է հայտնել հյուրերին Շուշիի տեխնոլոգիական համալասարանի հեռանկարներն ու կրթության ոլորտի հիմնախնդիրներն Արցախում քննարկելու` իրենց առաջարկն ընդունելու…

Առաջարկվում է ԱԱՀ-ից ազատել կառավարության հավանությանն արժանացած դրամաշնորհային ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր Ազգային ժողով զեկուցման էր եկել հայկական առաջին բջջային հեռախոսով։ Այն ամբիոնից ցուցադրելով՝ նա ասաց. «Կարծում եմ, որ մեզնից պետք է նաև սկսենք հայկական ապրանքանիշով առաջին ապրանքների իրացումը»: Նա ներկայացրեց «Ավելացրած արժեքի հարկի» մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: «Այս օրինագծի ստեղծման անհրաժեշտությունը…

Արմեն Ռուստամյանը գնահատում է ընդդիմության քաղաքական կամքը

Այսօր լրագրողների հետ զրույցում, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով «4+4+4» ձևաչափի հանգուցալուծման մասին, որի արդյւոնքում իշխանությունն ու ընդդիմությունը կոնսենսուսի հասան, ասաց, որ ինքնին այդ կոնսենսուսը աննախադեպ էր, երբ այնպիսի կարևորագույն փաստաթուղթ ինչպիսին ընտրական օրենսգիրքն էր, ընդունվում է կոնսենսուսի պայմաններում: «Ամենակարևոր հարցերից մեկն էլ այն է, որ իսկապես երկար տարիներ մենք…

Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին: Քննարկվել են Արցախում գիտության ու կրթության զարգացմանը և այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Երախտագիտության նամակ` ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբին

Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը երախտագիտության նամակ է հղել՝ ուղղված ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի հանձնախմբին: Նամակով նախագահն երախտիքի խոսք է ասել՝ օրերս Բելգիայի Թագավորությունում իր այցը նախաձեռնելու եւ կազմակերպելու համար, ինչպես նաեւ հայանպաստ գործունեություն ծավալելու կապակցությամբ:

ԱՄՆ Հայ դատի աջակցությունը վայելելով` հայ կուսակցականը հաղթել է Նևադայի նահանգային կոնգրեսի ընտրություններում

ԱՄՆ-ում Հանրապետական կուսակցությունից հայ քաղաքական գործիչ Դենի Թարկանյանը մասնակցել է Նևադայի նահանգային կոնգրեսի ընտրություններին ու հաղթել Հանրապետական կուսակցությունից թեկնածուների նախընտրական փուլում: Ըստ Asbarez-ի՝ այժմ նա շարունակում իր պայքարը` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում տեղ զբաղեցնելու համար: Նոյեմբերին կայանալիք ընտրություններում Թարկանյանի մրցակիցն է լինելու դեմոկրատների թեկնածու Ջեքի Ռոսենը:

Ակնարկ. Ռուսական Գերմիջնորդութեան Տեսանելիութիւնը

Հաստատուած է արդէն, որ Հայաստանի Հանրապետութեան եւ Ազրպէյճանի նախագահներուն միջեւ հանդիպումը կը կայանայ 20 յունիսին, Ս. Փեթերսպուրկի մէջ: Ըստ հրապարակուած լրատուութիւններուն, հանդիպման կը նախորդէ Ռուսիոյ նախագահին առանձնազրոյցը` երկու նախագահներուն հետ: Եթէ նկատի ունենանք Վիեննայէն Ս. Փեթերսպուրկի միջեւ ժամանակահատուածին կարճատեւ ըլլալը եւ հանդիպման վայրը, որոշ մտածումներու կ՛առաջնորդուինք հարցի հետապնդման ուղղութեան վրայ գերմիջնորդ պետութեան ստանձնած դերակատարութեան գնահատական…

Շվեդիայում Հայ Դատի կառույցը շնորհակալագիր է հանձնել Ստոկհոլմում Գերմանիայի դեսպանին

Շվեդիայում Հայ Դատի կառույցը Ստոկհոլմի գերմանական դեսպանատանը հանդիպել է դեսպան Մայքլ Պոքի հետ՝ նրան փոխանցելով շնորհակալագիր Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման համար, որը դատապարտում էր Օսմանյան կայսրության կողմից իրագործված ոճիրը՝ նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց և մեղադրանք է, այլ խոնարհում զոհերի հիշատակի առաջ: Բանաձևում նաև նշված էր, որ Գերմանիան ճանաչում…

Եթե տրվենք ֆինանսական կառույցների ճնշմանը, վաղն այդ ճնշումներն ավելի խիստ կդառնան

Եթե տրվենք ֆինանսական կառույցների ճնշմանը, վաղն այդ ճնշումներն ավելի խիստ կդառնան. Աղվան Վարդանյան ՀՅԴ-ն այսօր ձեռնպահ քվեարկեց Հարկային նոր օրենսգրքին՝ ասելով, որ իրենք առաջարկությունների փաթեթ են պատրաստում: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առայժմ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, փորձագետներ են աշխատում, և առաջիկա 1-2 ամսվա ընթացքում կունենան ամբողջական փաթեթը: Դիտարկմանը՝…

Դաշնակցությունը կողմ չի քվեարկի Հարկային նոր օրենսգրքին

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը չի կարող այս վիճակով կողմ լինել Հարկային օրենսգրքի նախագծին, և առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ իրենք քվեարկելու են «ձեռնպահ». ««Դեմ» չենք քվեարկելու, որովհետև մենք կառավարության մաս ենք և մեր առջև չպետք է միայն քննադատելու խնդիր դնենք: Ուստի…