
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը համոզված է, որ սահմանադրական փոփոխությունները բացառիկ հնարավորություն են ստեղծում դուրս բերել երկիրը «փոսից»։ -Ոմանք սահմանադրական փոփոխություններին իրենց դեմ լինելը պայմանավորում են այն հանգամանքով, որ դրանք իշխանությունն է նախաձեռնել: Բայց երեւի նրանք չգիտեն (կամ էլ կանխամտածված են դա ասում), որ գործող սահմանադրությամբ, բացի հանրապետության նախագահից եւ ԱԺ-ից, ուրիշ որեւէ սուբյեկտ…















