Նորութիւններ

ԵՏՄ-ում նոր գործընթաց է իրականանում, որը շեշտակի մեծացնելու է ՀՀ-ի դերը

Հիմա նոր գործընթաց է իրականանում, որը շեշտակի մեծացնելու է ՀՀ-ի դերը թե՛ տարածաշրջանում, թե՛ ԵՏՄ-ում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, նախարար Արա Նռանյանը և պարզաբանեց. «Խոսքը Իրանի Իսլամական Հանրապետության հետ ԵՏՄ-ի հնարավոր համագործակցության մասին է, որտեղ առանցքային դերը հատկացվում է ՀՀ-ին, որովհետև ՀՀ-ն միակ երկիրն է, որը սահմանակից է…

Չմոռացվող անուններ – Արամ Պողոսյան

Այսօր` հուլիսի 6-ին, Դավիթ Անհաղթ պուրակում (ք.երեւան, քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Դրոյի 2)տեղի կունենա հուշ – երեկո` նվիրված Շուշիի առանձնակի հետեւակային դասակի հրամանատար, ՀՅԴ անդամ Արամ Պողոսյանի 45-ամյակին:

Ակնարկ. Չեթըմ Հաուզի Հրաւէրն Ու Պաքուի Ջղաձգութիւնը

Պաքուի մէջ տեղի ունեցող եւրոպական խաղերու աւարտէն անմիջապէս ետք կ՛ակնկալուէին արցախա-ազրպէյճանական շփման գիծին կամ Հայաստանի Հանրապետութիւն-Ազրպէյճան պետական սահմանին վրայ ազրպէյճանական ռազմաքաղաքական վարքագիծին հարազատ դրսեւորումներ, արձակազէններու եւ ներթափանցման գործողութիւններ, կամ նմանատիպ ոտնձգութիւններ: Կարելի չէր աննկատ ձգել նաեւ այն կանխատեսումը, որ ներհայաստանեան լարուածութեան առընթեր պիտի աշխուժանայ հակառակորդը եւ անպայման պիտի թէժացնէ իրավիճակը շփման գիծին վրայ: Հետաքրքրական էր,…

Այլևս այնտեղ լինելու անհրաժեշտություն չկա

Աղվան Վարդանյանը` Բաղրամյան պողոտա չգնալու մասին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Բաղրամյան պողոտայում ցուցարարների ու ոստիկանների միջև կենդանի պատնեշ կազմած պատգամավորների թվում էր: Հինգ վեց օր է, ինչ փլուզվել է կենդանի պատնեշը: Ի դեպ, փլուզումից հետո էլ Աղվան Վարդանյանը այն քչերից էր, որ շարունակում էր մնալ պողոտայում: Առաջին լրատվականը պատգամավորից հետաքրքրվել է պատնեշի փլուզման…

Շատ կարեւոր է, որ շարժումը մնա իր նախնական, մաքուր շնչառության մեջ

«Կազմակերպված քաոս»,- այսպես է բնութագրել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը երեւանյան վերջին օրերի իրադարձությունները եւ հավելել, որ նախօրեին այդ կազմակերվածությունը նվազել է։ Աղվան Վարդանյանը, որն օրեր շարունակ ցուցարարների կողքին էր իր շատ գործընկեր պատգամավորներ հետ, պարզաբանեց, թե որն է այդ անջրպետը։ «Զուտ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումից զատ, այս օրերի իրադարձությունները նաեւ մեկ այլ էական հարցի…

Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Օբամային հակազդել ալիևյան ագրեսիային

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է արել նախագահ Բարաք Օբամային խախտել լռությունն ալիևյան ագրեսիայի նկատմամբ: Հանձնախումբը նաև խստորեն քննադատել է Հայաստանի և Արցախի դեմ ուղղված Իլհամ Ալիևի ատելությամբ լցված հայտարարությունները և վերջերս ՀՀ նախիջևանյան սահմանին հրադադարի ռեժիմի խախտումը, որի հետևանքով հայ զինվոր էր զոհվել: «Փաստերն ավելի քան ակնառու են, ինչպես նաև Օբամայի վարչակազմի ապակառուցողական վարքագիծը,…

ԵՏՄ-ն ունիկալ ու արդեն կայացած ինտեգրացիոն միավոր է

Հայկական ապրանքները Եվրասիական տնտեսական միության երկրներում վայելում են մեծ հեղինակություն և հաջողությամբ են սպառվում: Ցանկացած ապրանք, որի վրա կա հայկական մակնշում, արդեն իսկ վստահություն է ներշնչում գնորդներին: Այս մասին Հայաստանում կազմակերպված տնտեսական համաժողովի ժամանակ հայտնեց եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Արա Նռանյանը: «Սա վտահություն է ներշնչում արտահանումները կազմակերպելիս, քանի որ վստահ ենք հայկական արտադրանքի որակի վրա:…

«Մե՛նք Ենք Տէրը Մեր Երկրի»…

(Այսինքն՝ Ոչ Օտար Ուժերը) Հայաստանի մէջ ելեքտրականութեան սակի բարձրացման հարցը շատ բարացուցական է այն աշխարհին մէջ, ուր վայրագ դրամատիրութիւնը սանձարձակ կ’արշաւէ։ Համաշխարհային դրամատան եւ Միջազգային դրամական հիմնադրամի (IMF) «օժանդակութիւնները», բոլոր այն երկիրներուն մէջ ուր կատարուած են, կը միտին զօրակցելու բացառապէս դրամատէր խաւին, մեծ ընկերութիւններուն եւ ոչ թէ հանրութեան, ժողովուրդին։ Նշեալ երկու հաստատութիւնները կը քաջալերեն վայրագ…

Ամերիկահայերը Վաշինգթոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա են կազմակերպել

Ամերիկահայերը հունիսի 28-ին Վաշինգթոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա են կազմակերպել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը։ Ցուցարարներն իրենց բողոքն են հայտնել հունիսի 26-ին հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ, որի պատճառով զոհվել էր ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Արման Եփրեմյանը։ Ցուցարարները պաստառներին գրություններն են գրել, որոնք պահանջում են դադարեցնել Ադրբեջանի սադրիչ գործողությունները։ Հիշեցնենք,…