Նորութիւններ

Գերմանիան և ցեղասպանությունը

Կիրո Մանոյանը վստահ է առաջիկա ճանաչմանը` չնայած Բեռլինից հակասական լուրերին Թեպետ Գերմանիայի նախագահը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին իր ելույթում օգտագործեց «ցեղասպանություն» եզրը, սակայն դեռևս պարզ չէ, թե այդ երկրի խորհրդարանը ե՛րբ կընդունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև: Հայկական մի շարք լրատվամիջոցներ դեռևս ապրիլի 24-ին, երբ Գերմանիայի խորհրդարանում քննարկվում էր բանաձևը, հղում անելով Reuters գործակալությանը, գրեցին,…

Կիլիկիո կաթողիկոսարանը հայց է ներկայացնում Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսի նստավայրը

Վաղը` ապրիլի 29-ին, Վաշինգտոնում գտնվող Ազգային մամուլի ակումբի «Լիսակոր» սրահում ասուլիս տեղի կունենա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից Սիսի կաթողիկոսարանի վերադարձը պահանջող դատի մանրամասների մասին. տեղեկացնում է Asbarez-ը: Հայցը, որն արդեն ստացել է իր վերջնական ձևակերպումը, ներկայացվելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան: Մամուլի ասուլիսին կմասնակցեն Արևելյան թեմի առաջնորդ Օշական արք. Չոլոյանը, իրավական գլխավոր խորհրդական և Լա…

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն ապրիլի 24-ին Ստեփանակերտում էր` արցախցիների հետ ոգեկոչելու Ցեղասպանության զոհերի հիշատակը

Արցախի մայրաքաղաքում լայնածավալ միջոցառումներ էին կազմակերպվել, այդ պատճառով էլ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին չի մասնակցել Երեւանում անցկացված սգո արարողություններին: Հատկանշական է, որ Արցախ էր մեկնել նաեւ հայկական խոշորագույն կազմակերպություններից մեկի՝ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն՝ արցախցիների հետ հիշատակելու Ցեղասպանության զոհերին: Անուղղակի նշան, որ ողջ հայությունն այդ օրը եւս Ստեփանակերտում է։ Եռագույնի ուղեկցությամբ Լեռնային…

ՀՅԴ-ն կողմ է դատական համակարգի հաշտարարի ինստիտուտի ստեղծմանը

Այսօր ԱԺ քառօրյա նիստում քննարկվում է դատական համակարգի հաշտարարի ինստիտուտի ստեղծման հարցը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խմբակցության անունից ելույթ ունեցավ` ասելով, որ քննարկվող հարցը շատ կարևոր է՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների տեսանկյունից: Նա նշեց, որ այսօրվա այդ համակարգը համարվում է անարդյունավետ, որովհետև չի ապահովում անհրաժեշտ վստահությունը հասարակության կողմից: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ առաջարկվում է արտադատական…

100-րդ տարելիցի միջոցառումներով իրական հիմքեր ստեղծվեցին պայքարի հաջորդ փուլի համար

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ապրիլքսանչորսյան միջոցառումներով իրական հիմքեր ստեղծվեցին պայքարի հաջորդ փուլ մտնելու համար. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արծվիկ Մինասյանը: «Իսկ պայքարի հաջորդ փուլն այն է՝ ոչ միայն ճանաչում, այլ նաև զղջման պահանջ, ժխտողականության դեմ պայքար, բնականաբար արդարության վերականգնում՝ հատուցման սխեմաների միջոցով»,-ասաց Մինասյանը: Բացի այդ նա նկատեց, թե այս…

Անկարան իրավացիորեն էր անհանգստացել. անգամ Գալիպոլիին չհաջողվեց ստվեր թողնել 100-ամյակի միջոցառումների վրա

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան Հայաստանում եւ Սփյուռքում: Բազմահազարանոց երթ տեղի ունեցավ հայաշատ Բեյրութում: ԳԱԼԱ-ի զրուցակիցն է «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը, ով տեղեկություններ փոխանցեց Բեյրութում կազմակերպված միջոցառումների վերաբերյալ: -Պարոն Գանտահարյան, Բեյրութում տեղի ունեցավ հզոր երթ: Հայաստանն ընդունեց բարձրաստիճան պատվիրակների, երկրների ղեկավարների: Հերթական անգամ ի լուր աշխարհի բարձրաձայնեցինք՝ հիշում ենք եւ պահանջում:…

«Հիշում եմ և պահանջում» հանրահավաքը Մոսկվայում

Մոսկվայում և Ռուսաստանի մյուս քաղաքներում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների պսակը, բոլոր իրավունքներով կարելի է անվանել «Ռուս հայկական համագործակցություն» և «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպությունների համատեղ կազմակերպմամբ Գորկու անվան կենտրոնական զբոսայգում տեղի ունեցած հանրահավաքը: Ճիշտ այնպես, ինչպես որ մյուս միջոցառումները` Միությունների տան Սյունազարդ դահլիճում, Երաժշտության միջազգային տան Սվետլանովյան դահլիճում և այլ հեղինակավոր հարթակներում:…

Պահանջատիրական-Զօրակցական Երթ

Աւելի Քան 50 Հազար Լիբանանահայեր Թուրքիոյ Դէմ Բողոքելով Անկէ Պահանջեցին Իրենց Արդար Իրաւունքները «Ննջեցէ՛ք Հանգիստ, Մեր Հերո՜ս Նահատակներ. Մենք Կ՛երդնունք Աստուծոյ, Որ Անձնատուր Պիտի Չըլլանք Եւ Պիտի Չտկարանանք, Մինչեւ Մեր Բոլոր Իրաւունքներուն Վերատիրացումը Եւ Ամբողջական Արդարութեան Հաստատումը» Շեշտեց Յ. Բագրատունի 24 ապրիլ 2015… 24 ապրիլ 1915¬էն ճիշդ 100 տարի անց: Հարիւր տարի առաջ իրենց հարազատ…

Ճանաչման գործում Թուրքիան տանուլ է տվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է լիբանանաբնակ հայագետ, պատմաբան Երվանդ Փամբուկյանը: -Պարոն Փամբուկյան, Ցեղասպանության ճանաչման գործընթացը աշխարհի կողմից որքանո՞վ է Հայաստանի շահերից բխում ու որքանո՞վ տվյալ երկրի շահերից, որովհետև կարծիք կա, որ յուրաքանչյուր երկիր իր շահն է սրանով հետապնդում: Համաձա՞յն եք արդյոք: -Առաջին հերթին պետք է ասեմ, որ 100-ամյակը կարևոր թվական է Ցեղասպանության հարցում և ամբողջ աշխարհի…

ՀՅԴ Բյուրոյում ընդունեցին Հունաստանի խորհրդարանի խոսնակին

Ապրիլի 25 -ին ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում հյուրընկալվեց Հունաստանի խորհրդարանի խոսնակ Զոի Կոնստանդոպուլուի գլխավորած պատվիրակությունը, որ Հայաստան է ժամանել Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը եւ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը: Հրանտ Մարգարյանը բարձր գնահատեց փաստը, որ հայ ժողովրդի համար այս…