Նորութիւններ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին երկու անդամները պետք է հրաժարվեն Թուրքիայի հետ իրենց պայմանագրից

Ամերիկահայերին ներկայացնող կազմակերպությունների կոալիցիան ավելի քան 200 նամակ է ուղարկել այն ձեռնարկություններին եւ ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք համագործակցում են Հայոց ցեղասպանությունը ժխտելու նպատակով Թուրքիայի համար աշխատող 5 լոբիստական ընկերությունների հետ։ Ինչպես գրում է «Asbarez»-ը, այդ լոբբիստական խմբերի շարքում են նաեւ ԱՄՆ Կոնգրեսի նախկին ղեկավարներ Դիք Ջեֆարդի եւ Դեննիս Հասթերթի ղեկավարած ընկերությունները։ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ…

Հանդիպում ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում

Այսօր ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Սամվել Երանյանը հանդիպեցին Երևանի և Հայաստանի ՀՅԴ 10 մարզային կոմիտեների ներկայացուցիչների հետ: Աղվան Վարդանյանը մարզային կոմիտեների ներկայացուցիչներին ներկայացրեց վերջերս ավարտված ՀՅԴ ընդհանուր ժողովի կողմից ընդունված բանաձևերը, քննարկեցին առաջիկա անելիքները և ծրագրեցին առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստանում գործող բոլոր` հիսուն կոմիտեություններում անցկացնել…

Մարտակերտում նշվեց ՀՅԴ 124-ամյակը

Փերտվարի 5-ին ԼՂՀ Մատրակերտի շրջկենտրոնում հանդիսավոր նշվեց ՀՅԴ 124- ամյակը: Միջոցառման սկզբում ներկաներն այցելեցին Մարտակերտի հուշահամալիր եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկներին, որից հետո տեղի ունեցավ մի խումբ երիտասարդների երդման արարողությունը: Այնուհետև Մարտակերտի մշակույթի տանը կայացավ հանդիսավոր տոնակատարություն: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԼՂՀ…

ՌԴ-ի հայ գործարարները նախատեսում են տրիկոտաժ արտադրել Տավուշի սահմանամերձ համայնքներում

Ռուսաստանից մի խումբ հայ գործարարներ ժամանել են Հայաստան և դիտարկում են Տավուշի մարզի սահմանամերձ գոտիներում տրիկոտաժի արտադրություն սկսելու հարցը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Գործարարներն արդեն ժամանել են Հայաստան: Այս պահին նրանք Տավուշի մարզում են, ուսումնասիրում են հնարավորությունները, այդ թվում՝ գործարանների համար տարածքներ ձեռք բերելու հարցը»,- «Արմենպրես»-ի…

Ի՞նչ տեսակետ պետք է հայտնի ՀՅԴ-ն իր իսկ կողմից առաջ քաշված գաղափարների վերաբերյալ

Այսօր, Փետրվարի 6-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ամփոփելով քառօրյան, առանձնացրեց «Շրջանառության հարկի» մասին օրենքի հետաձգման հարցը և ՎՊ հաշվետվության հարցը: Նա նշեց, որ ՎՊ հաշվետվության հետ կապված դեպքերը պետք է բացառվեն, և ամեն ինչ պետք է կատարվի օրենքի տառին համապատասխան, ինչը չի կատարվել: Լրագրողները հարց ուղղեցին Արմեն…

«Ռուս-հայկական համագործակցություն»-ը ԱՐՊՀ գիտահետազոտողներին աշխատելու նոր հարթակ է առաջարկում

Այսօր Արցախի պետական համալսարանում «Ռուս-հայկական համագործակություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, Տոմսկի պետական համալսարանի հինգ ասպիրանտներ եւ մագիստրանտներ հանդիպեցին ուսանողների հետ: Հանդիպման նպատակը մեկ շաբաթյա դպրոցի իրագործումն է, որի հիմնական օրակարգային կետը միջազգային հարաբերություններն են: «Ռուս-հայկական համագործակություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կազմակերպությունը վերջին շրջանում կապեր է հաստատել Տոմսկի պետական համալսարանի հետ,…

Եւրոպական միութեան խորհրդարանէն ներս տեղի ունեցաւ Եւրոխորհրդարան – Հայաստան բարեկամութեան խումբի վերակազմութիւնը

Պրիւքսել, 5 փետրուար, 2015.- Երէկ, փետրուար 4, 2015-ին, Եւրոպական միութեան խորհրդարանէն ներս տեղի ունեցաւ Եւրոխորհրդարան – Հայաստան բարեկամութեան խումբի վերակազմութեան յայտարարութեան պաշտօնական արարողութիւնը: Այսպիսով, Եւրոխորհրդարանի 8-րդ նստաշրջանը՝ Եւրոխորհրդարանի մայիս 2014-ի ընտրութիւններէն սկսեալ՝ ունեցաւ վերակազմուած բարեկամութեան խումբը, Եւրոխորհրդարանի մէջ ներկայացուած քաղաքական բոլոր խումբերէն 45 անդամներու մասնակցութեամբ: Հայաստանի հետ Բարեկամութեան խումբը առաջին անգամ կազմուած էր յունուար 2013-ին,…

Հասարակությունը պետք է իմանա, որ ՀՅԴ-ն միշտ իր կողքին է

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մշտապես պահել է ինքնուրույն քաղաքական գիծ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՅԴ-ն իր վարած քաղաքականությամբ տարբերվում է մյուս ոչ իշխանական քաղաքական ուժերից: «Մենք տարբերվում ենք նաև իշխանական քաղաքական ուժից: Մենք միշտ որդեգրել ենք ինքնուրույն քաղաքական գիծ:…

Ինչո՞ւ է Օբամայի վարչակարգը կրճատում Հայաստանին տրվող օգնության ծավալը

Օբամա-Բայդեն վարչակարգը Կոնգրեսին է ներկայացրել 2016 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որով կոչ է արվում կրճատել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին ԱՄՆ-ի ցուցաբերած տնտեսական օգնության ծավալը: Միևնույն ժամանակ պահպանվում է երկու երկրների համար նախատեսված ռազմական օգնության ծավալը: Մասնավորապես, եթե Կոնգրեսը հավանության արժանացնի 2016 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, ապա Հայաստանի համար նախատեսված տնտեսական օգնության ծավալը կկազմի 18 մլն…

Հայոց Ցեղասպանութեան Հարիւրամեակը Եւ Թրքական Ուրացման… Նոր Յարձակողականը

24 Ապրիլ 2015ին Հայաստանն ու Թուրքիան միաժամանակ, բայց իրարու հակադրաբար, կը նշեն երկու հարիւրամեակներ։ Հայ ժողովուրդն ու Հայաստանը կ՛ոգեկոչեն 100ամեակը թրքական պետութեան գործադրած Հայոց Ցեղասպանութեան, որ աւելի քան մէկուկէս միլիոն անմեղ ու անզէն հայերու կեանք խլեց եւ Արեւմտահայաստանն ու Կիլիկիան հայաթափման ենթարկեց։ Իսկ Թուրքիան եւ Էրտողանի վարչախումբը կը տօնեն 100ամեակը Կալիփոլիի ծովային ճակատամարտին՝ աշխարհին յիշեցնելու…