Նորութիւններ

Հոգեհանգիստ Եւ Հաւաք` Ի Յիշատակ Վահան Յովհաննիսեանի

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, Գերմանիոյ մէջ Հայաստանի Հանրապետութեան լիազօր դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Յովհաննիսեանի հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ յետ Ս. եւ անմահ պատարագի կիրակի, 4 յունուար 2015-ին, Սրբոց Վարդանանց եկեղեցւոյ մէջ, նախագահութեամբ` Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեանի: Հոգեհանգստեան արարողութենէն ետք ներկաները համախմբուեցան «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահ, ուր տեղի ունեցաւ յիշատակի հաւաք, որուն ընթացքին ներկայացուեցաւ…

Վերջին հրաժեշտ Վահան Հովհաննիսյանին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր կայացավ վերջին հրաժեշտը Գերմանիայում Հայաստանի դեսպան, ՀՅԴ Բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանին: Վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով իր ելույթի խոսքում անդրադարձավ Վահան Հովհաննիսյան դիվանագետի արժանիքներին: Ներկա էին նաև հասարակական, քաղաքական, դաշնակցական, մշակույթի ու…

Զանգահարեցի, ասացի, որ հասցրել ենք, հուզվեց

«Վահան Հովհաննիսյանը միջազգային ամենաբարձր մակարդակի քաղաքական գործիչ էր: Դժվար է Վահան Հովհաննիսյանի մասին խոսել «էր»- ով: Վահան Հովհաննիսյանը մեզ համար պետք է դառնա քաղաքական գործչի էտալոն»,- երեկ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստյան արարողության ժամանակ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը: Դիտարկմանը, որ Վահան Հովհաննիսյանը միշտ աչքի էր ընկնում իր սուր ելույթներով,…

Վահանն ուզում էր Սողոմոն Թեհլերյանի արձանը կանգնեցնել

Հրանտ Մարգարյանը՝ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստին ՀՅԴ հայտնի գործիչ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանը ցանկանում էր Սողոմոն Թեհլերյանի արձանը տեղադրել Եղեռնի գլխավոր կազմակերպչի՝ Թալեաթ փաշայի սպանության վայրում: Այս մասին այսօր՝ հունվարի 2-ին, Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում քաղաքական գործչի հոգեհանգստի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: «Գերմանիա այցելության ժամանակ եմ զրուցել…

Նա լավ ընկեր էր, մեծ հայ

Հովիկ Աբրահամյանը՝ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստին Երևանի Սբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգիստը: Լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը Վահան Հովհաննիսյանի մասին ասաց. «Նա լավ ընկեր էր, նաև ճանապարհի լավ ընկեր, մեծ հայ, որը քաղաքականության մեջ երբեք չի…

Դժվար է պատկերացնել, որ այլևս Վահանը մեր կողքին չէ

Էդվարդ Նալբանդյանը՝ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստին Երևանի Սբ Սարգիս եկեղեցում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննխսյանի հոգեհանգստին ներկա է գտնվել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Վահանը, ցավոք, կարճ ժամանակով դեսպան եղավ: Մեծ ծրագրեր ուներ, մեծ եռանդ ուներ, մեծ դեր է ունեցել արտաքին…

Արամ Ա. Կաթողիկոսի ցաւակցական ուղերձը

ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ Անթիլիաս-Լիբանան Անթիլիաս, 30 Դեկտեմբեր 2014 Յարգարժան անդամներ Բիւրոյի, Խոր ցաւով իմացանք Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի երկար տարիներու պատգամաւոր եւ Գերմանիոյ մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահան Յովհաննիսեանի մահուան գոյժը: Մենք մօտէն ճանչցած ենք հանգուցեալը, եւ իր մօտ տեսած լուրջ մտաւորականը, պատասխանատու հասարակական գործիչը եւ գերազանցօրէն հայրենասէր մարդը:…

Վահան Հովհաննիսյանը հեռացավ

Հ.Յ. Դաշնակցության Բյուրոն խոր վշտով տեղեկացնում է, որ տևական հիվանդությունից հետո, դեկտեմբերի 28-ին, վախճանվեց մեր ժամանակների ամենավառ անհատականություններից մեկը` ազգային-պետական ականավոր գործիչ, Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ընկեր ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ Հ.Յ.Դաշնակցության մեծ ընտանիքի անունից մեր վշտակցությունն ենք բերում Վահան Հովհաննիսյանի հարազատներին ու մտերիմներին, մեր ժողովրդին, մեր բոլոր ընկերներին:…

Վահան Հովհաննիսյան

Վահան Էդուարդի Հովհաննիսյանը ծնվել է 1956 թվականի օգոստոսի 16-ին Երեւանում: 1973 թվականին ավարտել է Երեւանի թիվ 55 դպրոցը այնուհետեւ ընդունվել Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտ: Այստեղ ուսումը կիսատ թողնելով Վահան Հովհաննիսյանը մեկնել է Մոսկվա ընդունվել եւ 1978 թվականին ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը: Ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել աշխատանքի Հարավային Սիբիրում: Վահան Հովհաննիսյանը, սակայն գերադասել…

Սա մեր ոճը չէ, սա անընդունելի ոճ է

Վերջին օրերին «Բարգավաճ Հայաստանը»-ը ներկայացնող մի քանի պատգամավորներ կոնկրետ ԶԼՄ-ների միջոցով թիրախ են դարձրել դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանին: Բանը հասել է անձնական վիրավորանքներին: Yerkir.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին խնդրել է մեկնաբանել, թե ի՞նչ է կատարվում: Ռուստամյանի մեկնաբանությունն՝ առանց խմբագրման՝ ստորեւ: «Մեզ համար անհասկանալի, անընդունելի, տգեղ երևույթ է: Հատկապես, երբ մի կուսակցության անդամներն են…