Նորութիւններ

ՀՅԴ Բիւրոյի Նախկին Ներկայացուցիչ Բենօ Թոնդեանի Մարմինը Ամփոփուեցաւ ՀՅԴ Պանթէոնին Մէջ

17 դեկտեմբերին վերջին հրաժեշտ տրուեցաւ ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի նախկին ներկայացուցիչ Բենօ Թոնդեանին: Հայ յեղափոխական դաշնակցութեան մեծ ընտանիքին մէջ բազմաթիւ պատասխանատու պաշտօններ ստանձնած եւ Դաշնակցութեան ժամանակակից պատմութեան մէջ անկիւնադարձային ժամանակաշրջանի մը ընթացքին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչի պարտականութիւնները կատարած Բենօ Թոնդեանի յուղարկաւորութեան արարողութիւնը կատարուեցաւ երէկ` կէսօրէ ետք ժամը 2:30-ին, Ս. Նշան Մայր եկեղեցւոյ մէջ: Արարողութեան նախագահեց Լիբանանի հայոց…

Հ.Յ.Դ. 124-րդ ամեակի հանդիսութիւն, Սփիւռքի մայր գաղութ` Հալէպի մէջ

ՀԱԼԷՊ, «ԳԱՆՁԱՍԱՐ» – 124 Տարի Մտքի, Կամքի եւ Խղճի Երթ» բնաբանով Չորեքշաբթի, 17 Դեկտեմբեր 2014ի երեկոյեան ժամը 5:00ին, Հալէպի «Գ. Եսայեան» սրահէն ներս նշուեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ծննդեան 124րդ տարեդարձի ժողովրդային հանդիսութիւնը, ներկայութեամբ Հ.Յ.Դ Բ.-ի Ներկայացուցիչ Ընկ. Հրանդ Մարգարեանի, Հ.Հ. Գլխաւոր Հիւպատոսին, Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Ս. Արք. Սարգիսեանի, Հալէպի Հոգեւոր Պետերուն,…

Բոյկոտը դադարեցնելու ոչ իշխանական ուժերի որոշումը ՀՅԴ աշխատանքի արդյունքն է

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ողջունում է ոչ իշխանական մյուս 4 ուժերի՝ կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նստաշրջանի բոյկոտը դադարեցնելու որոշումը և դա նաև իրենց աշխատանքի արդյունքն է համարում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ռուստամյանը գոհունակությամբ նշեց, որ ոչ իշխանական ուժերը դադարեցրել են բոյկոտը, միևնույն ժամանակ, ընդգծելով, որ դա արդյունք էր այն բանի, որ…

Արա Նռանյանը որեւէ պաշտոն չի ստանալու

Արա Նռանյանը որեւէ պաշտոն չի ստանալու, ու ՀՅԴ-ն էլ իշխանությունների հետ կոալիցիա չի կազմելու: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն ռուստամյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ՀՅԴ անդամ Արա Նռանյանը նշանակվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի տեղակալ (Նախարարը Վաչե Գաբրիելյանն է): «Ինչու է ամեն անգամ նման արձագանք ստանում որեւէ դաշնակցականի՝ որեւէ…

ԱԺ-ն ընդունեց քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների վերաբերյալ հայտարարություն

Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվեց ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի և Վահրամ Բաղդասարյանի ներկայացրած ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը վերջին շրջանում հայտնի քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների վերաբերյալ: Պատգամավորները 71 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեցին Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: Քվեարկությանը չմասնակվեց 14 պատգամավոր: Նշենք, որ արտահերթ նիստը հրավիրվել էր ԱԺ ՀՀԿ…

Ընկերվար միջազգայնականը 2015-ին պիտի անդրադառնայ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին

ԵՐԵՒԱՆ (Հ.Յ.Դ. մամլոյ դիւան, 16 Դեկտեմբեր 2014) – 12-13 Դեկտեմբերին, ՄԱԿ-ի Ժընեւի կեդրոնատեղիին մէջ, գումարուեցաւ Ընկերվար միջազգայնականի (Սոինտեռն) խորհուրդի նիստը։ Հ.Յ.Դ.-ի կողմէ ժողովին մասնակցեցաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Ընկերվար միջազգայնականի փոխ-նախագահ Մարիօ Նալպանտեանը, ով 11 Դեկտեմբերին մասնակցած էր նաեւ կազմակերպութեան Ֆինանսական եւ վարչական յանձնախումբի եւ նախագահութեան նիստերուն։ Ժողովի բացումը կատարեցին ՄԱԿ-ի Ժընեւի կեդրոնատեղիի գլխաւոր տնօրէն Միքայէլ…

Ուրուգվայում Հայոց ցեղասպանության թանգարանին տարածք կտրամադրվի հաջորդ տարվա սկզբին

Ուրուգվայում Հայոց ցեղասպանության թանգարան կառուցելու քայլերն ընթացքի մեջ են: 2015-ի առաջին ամիսներին, ամենայն հավանականությամբ, Ուրուգվայի կառավարությունը տարածք կտարամադրի թանգարանի համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Հակոբ Տաբակյանը: «Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարան ստեղծելու համար բոլոր անհրաժեշտ քայլերը կատարվում են: Դրանց մաս պետք է կազմեն հայ համայնքի ներկայացուցիչները, Ուրուգվայի…

Ակնարկ. Խորհուրդներ` Հակառակ Ուղղութեամբ

Որքան մօտենայ Ցեղասպանութեան 100-ամեակը, այնքան պիտի շատնան Թուրքիոյ վարչապետին հայազգի խորհրդականին յայտարարութիւնները: Եւ այս առումով երեւոյթը պէտք է ընկալել օրինաչափ. ի վերջոյ ճիշդ չեն այն պնդումները, որ Մահճուբեանի նշանակման մէջ դեր չէ ունեցած անոր հայազգի ըլլալը եւ թէ Մահճուբեանը ընդհանրապէս թրքական հրատապ հարցերու նկատառումով է, որ նշանակուած է վարչապետի խորհրդական: Անգարայի համար երեւոյթը ինքնին լիարժէք…

Մահազդ

Հ.Յ.Դ Բիւրոն ցաւով կը գուժէ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ ընկ. Բենօ Թոնդեանի անակնկալ մահը, որ պատահեցաւ Երկուշաբթի, 15 Դեկտեմբեր 2014-ին: Հ.Յ.Դ ԲԻՒՐՕ

Այն, ինչ ուզում էինք, ստանում էինք` բոյկոտն ինչի՞ էր պետք

Այսօր ԱԺ արտահերթ նիստում վարման կարգով ելույթ ունեցով ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Հաշվի առնելով երկրում ստեղծված «բեսպրեդել» վիճակը, երբ տարբեր կարգի թափթուկներ կարող են ազատամարտիկ ծեծել, երբ չակերտավոր հայրենասերը կարող է հարվածել մեր գործընկեր Արամ Մանուկյանին, ԲՀԿ-ն առաջարկում է մինչև արտահերթի օրակարգին անցնելը, երբ յոթ վարկային պայմանագրով հերթական անգամ մեծացվելու է երկրի արտաքին…