Նորութիւններ

Ցեղասպանութեան 100 ամեակը մեր աշխատանքի վերջին հանգրուանը չէ, այլ մեկնակէտը

Աւստրալիոյ Հայ Դատի Յանձնախումբի Պահանջատիրական Շաբաթ «Ցեղասպանութեան 100 ամեակի սեմին Աւստրալիոյ Հայ Դատի յանձնախումբի կազմակերպած պահանջատիրական շաբաթը եկաւ անգամ մը եւս հաստատելու յանձնախումբին գրաւած իւրայատուկ տեղը Հայ Դատի աշխատանքներուն քարտէսին վրա»: Ահաւասիկ այս բառերով արժեւորեց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու ընկեր Կիրօ Մանոյեան Աւստրալիոյ Հայ Դատի Յանձնախումբին դիրքն ու պատնէշի վրայ…

ՀՅԴ-ն նոյեմբերի 12-ին կանգնելու է «Դեմ եմ»-ի կողքին

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը պատրաստվում է նոյեմբերի 12-ին միանալ «Դեմ եմ» շարժման երիտասարդներին՝ պահանջելու համատեղությամբ աշխատող դասախոսների եւ գիտաշխատողների խնդրի լուծումը: NEWS.am-ի հետ զրույցում ՀՅԴ-ական պատգամավոր, կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի դեմ ակտիվ պայքարող Արծվիկ Մինասյանը նշեց, որ եթե քաղաքացիական նախաձեռնությունն ակցիա է կազմակերպում, իրենց խմբակցությունը բնականաբար երիտասարդների կողքին է: «Մյուս ուժերի անունից չեմ կարող…

Հարցեր ֆինանսների փոխնախարարին

Արծվիկ Մինասյանը կարևորում է առողջապահության ոլորտում ծրագրային բյուջետավորումը ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի հետ քննարկվում է 2015թ. բյուջեն: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մի շարք հարցեր ուներ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին առողջապահության ոլորտի բյուջեի մասին: Պատգամավորի առաջին հարցը վերաբերում էր ծրագրային բյուջետավորմանը, թե արդյո՞ք առողջապահության նախարարությունը կարողանում է բավարար չափով ներկայացնել ոչ ֆինանսական այն ցուցանիշները,…

Խորհրդարանի պատգամաւորի աշխատանքային այցը՝ Ուրմիա

Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը աշխատանքային այցով օրերս գտնւում էր Ուրմիայում: Այցելութեան ընթացքում «Արամ Մանուկեան» ազգային սրահում պատգամաւորը նախ հանդիպել է ազգային միութիւնների ներկայացուցիչների հետ, որոնց թւում էին ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութիւնը, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Ուրմիայի եւ Գեարդաբադի մասնաճիւղերի վարչութիւնները, «Մասիհա» հայոց դպրոցի տեսուչն ու ուսուցչական կազմը, ինչպէս նաեւ մանկապարտէզի…

Մրցանակն այս տարի կշնորհվի Մորգենթաուների ընտանիքին

ԱՄՆ Հայ դատի Արևելյան շրջանի հանձնախումբն իր ամենամյա ութերորդ ընդունելությանը «Ազատության» մրցանակ կշնորհի Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ընտանիքին և հայտնի իրավաբան Ռոբերտ Մորգենթաուին: Ինչպես հաղորդում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի պաշտոնական կայքը, ընդունելությունը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Նյու Յորք քաղաքում: «Գնալով իր պապի հետքերով` պարոն Ռոբերտ Մորգենթաուն և նրա ընտանիքը…

ՀՀ-ն պետք է ԵՏՄ-ում շատ ավելի զորավոր օրակարգ ձեւավորի

Ինչ նպատակ էին հետապնդում ՌԴ-ի նկատմամբ Եվրոպայի պատժամիջոցները, եւ ինչ ազդեցություն այն կունենա Հայաստանի վրա: Հարցազրույց «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանի հետ -Ինչ եք կարծում, ո՞րն էր Եվրոպայի բուն նպատակը` ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելիս: – Պատժամիջոցների հարցում մենք նախ գործ ունենք երկու մոտեցման հետ. ՌԴ-ի արտաքին քաղաքականության հայեցակարգը սահմանում է, որ Ռուսաստանի նպատակն է՝…

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Կը Հակազդէ

Երէկ լիբանանեան «Էմ.Թի.Վի.» պատկերասփիւռի կայանի առաւօտեան յայտագիրի «Վուայաժ Վուայաժ»-ի բաժինին մէջ Ազրպէյճան այցելած հիւրեր ակնդիրներուն ներկայացուցին Ազրպէյճանի քարտես մը, որուն մէջ Լեռնային Ղարաբաղը ներկայացուած էր իբրեւ Ազրպէյճանի մէկ մասը: Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ այդ հարցով նամակ մը յղեց «Էմ.Թի.Վի.»-ին` նշելով, որ Ազրպէյճանի բռնատիրական վարչակարգին կողմէ պատրաստուած այդ քարտեսին ճամբով «Էմ.Թի.Վի.»-ի ակնդիրներուն մօտ ստեղծուեցաւ այն…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնել է ընտրություններին իրենց նախընտրած թեկնածուների անունները

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնել է 2014թ. ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ընտրություններում իր կողմից սատարվող թեկնածուների ցանկը, որոնք նախկինում օժանդակել էին Ամերիկայի հայերի եւ Հայաստանի բարեկամների համար հատուկ հետաքրքրություն ներկայացնող հարցերում: «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ուրախ է եւս մեկ անգամ ներկայացնել մանրամասն եւ հուսալի փաստեր, որոնք Հայաստանի ընկերներին կօգնեն իրազեկ լինել, երբ քվեարկելիս…

Ավելորդ ջղաձգումներ պետք չեն

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Հայկական Ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է եռյակի վերջին հանրահավաքին: – Պարոն Մինասյան, Արմեն Ռուստամյանը խորհրդարանական վերջին ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ Դաշնակցությունը ցանկանում է, որ եռյակը հաջողի ու չհիասթափեցնի ժողովրդին, այս գործընթացն ու վերջին հանրահավաքը ի՞նչ են ցույց տալիս, հաջողո՞ւմ է եռյակը: – Մենք հարգանքով ենք մոտենում հանրության այն…

Արամ Մանուկյան – 135

ՈԳԵԿՈՉՈՒՄ – ՀԱՄԵՐԳ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին, Արամ Մանուկյանի 135 ամյակի կապակցությամբ, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Ոգեկոչման միջոցառում եւ համերգ: Միջոցառումը Տերունական աղոթքով բացեց Մայր Աթոռի միաբան Տեր Թորգոմ Վարդապետ Տոնիկյանը: Այնուհետեւ Ա. Մանուկյանին նվիրված զեկույցներով հանդես եկան Զորավար հիմնադրամի տնօրեն, Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գրադարանի տնօրեն, պատմաբան Տիգրան Պետրոսյանցը եւ Հայ Յեղափոխական…