Նորութիւններ

Իշխանափոխության պահանջը ուտոպիայի ժանրից է

Այսօր, հոկտեմբերի 3-ին` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատի այն փաստը, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քվեարկության ժամանակ ընդդիմության մեծ մասը ձեռնպահ քվեարկեց, ԲՀԿ-ն՝ կողմ, իսկ հիմա ստիպված են հանդես գալ օրենքի դեմ, նշեց, որ այդ օրենքի քննարկման ժամանակ խորհրդարանում խոսվել է…

Փարիզի Խորհուրդը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ բանաձեւ է ընդունել

Հոկտեմբերի 1-ին Փարիզի քաղաքային խորհրդում միաձայն ընդունվել է 2015 թվականին Փարիզում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի, տեղեկատվական եւ ժխտողականության դեմ ուղղված միջոցառումներ անցկացնելու մասին Փարիզի քաղաքապետարանի ուղերձը: Հայաստանի Հանրապետության եւ Փարիզի քաղաքապետարանի, ինչպես նաեւ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի «2015 Հանձնախմբի» համատեղ աշխատանքների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն արտացոլող ուղերձը քաղաքային խորհրդի քննարկմանը ներկայացրեցին հիշատակի հարցերով…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը Այցելեց Տորի Շամունի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութիւն մը, բաղկացած` ընկեր Յակոբ Խաչերեանէ եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունիէ, երէկ այցելեցին Ազգային ազատականներ կուսակցութեան ղեկավար, երեսփոխան Տորի Շամունի: Քննարկուեցան լիբանանեան ընդհանուր իրադարձութիւնները քաղաքական եւ ապահովական առումով, ինչպէս նաեւ ընդգծուեցաւ բանակին նկատմամբ զօրակցութեան անհրաժեշտութիւնը: aztagdaily.com

Միացեալ Թագաւորութեան արտաքին գործոց նախարարութիւնը կը հրատարակէ «Հայկական ջարդերը եւ ՄԹ քաղաքականութիւնը» փաստաթուղթեր

ԵՐԵՒԱՆ (ՀՅԴ մամլոյ դիւան, 1 Հոկտեմբեր 2014) – Միացեալ Թագաւորութեան արտաքին գործոց նախարարութիւնը 30 Սեպտեմբերին համացանցի վրայ հրատարակած է «Հայկական ջարդերը եւ ՄԹ քաղաքականութիւնը» վերնագրով 54 փաստաթուղթեր, 14 Ապրիլ 2009-էն 27 Յունիս 2014-ի միջեւ գրուած։ Փաստաթուղթերը կը պարունակեն արտաքին գործոց նախարարութեան տարբեր բաժանմունքներու կողմէ գրուած նամակներ Միացեալ Թագաւորութեան նախարարներու, պատգամաւորներու, ինչպէս նաեւ «տեղեկութեան ազատութեան օրէնք»ի…

Սանկտ Պետերբուրգում կայացել է հայ մշակույթի գրավոր ժառանգությանը նվիրված առաջին միջազգային գիտաժողովը

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում օրերս մեկնարկել է հայ մշակույթի գրավոր հուշարձաններին նվիրված առաջին միջազգային գիտաժողովը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից, Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանի Արևելագիտության ֆակուլտետի 160-ամյակի և Եղեռնի 100-րդ տարելիցի շրջանակներում անցկացվող գիտաժողովի հիմնական դրույթներն են եղել հայ գրավոր ժառանգության լայնածավալ, բազմակողմանի ուսումնասիրությունը բանասերների, արևելագետների, պատմաբանների, արվեստագետների աշխատություններում, արտերկրում գտնվող…

Արգենտինայում կմեկնարկի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեկամյա արշավը

Արգենտինայի հայ համայնքն արդեն ձեւավորել է համայնքային հանձնաժողով, որի որոշմամբ եւ նախաձեռնությամբ էլ պետք է տեղի ունենան Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները: Տեղի կունենան քաղաքական, կրոնական, մշակութային եւ ակադեմիական ուղղվածությամբ միջոցառումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բուենոս Այրեսի Սան Անդրեսի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը շեշտում է, որ միջոցառումների նպատակն է քարոզչական լայն արշավ նախաձեռնել ամբողջ…

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը սատարում է Ռոբերտ Դոլդի թեկնածությունը

ԱՄՆ Իլինոյսի նահանգի կոնգրեսի առաջիկա ընտրություններում Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը սատարում է ամերիկահայերին հուզող խնդիրների երկարամյա ջատագով Ռոբերտ Դոլդի թեկնածությունը: «Պարոն Դոլդը երկար տարիներ եղել է ամերիկահայերի համար կարևորություն ունեցող խնդիրների հզոր պաշտպանը և ապացուցել է, որ հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության բարեխիղճ խաչակիր և արդարության ջատագով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Իլինոյս նահանգի Հայ դատի…

Հանրահավաքները պե՛տք է լինեին նաեւ 12 կետերի մասին

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը դժվարանում է ասել, թե ինչի մասին են քառյակի մյուս ուժերի մարզային հանրահավաքները. «Մի անգամ դիտեցի՝ արդեն եռյակը համեմատում են նաեւ հայոց եռագույնի հետ, դժվարանում եմ ասել, թե ինչ ամբիցիաներ են»։ Քառյակը 12 կետերի շուրջ էր ձեւավորվել՝ ասում է պարոն Մինասյանը։ Հանրահավաքում խոսվում է գրեթե ամեն ինչի մասին, բացի էդ կոնկրետ…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը Այցելեց Հանրապետութեան Միւֆթիին

Հանրապետութեան նորընտիր միւֆթի շէյխ Ապտելլաթիֆ Տըրիանի շնորհաւորական այցելութեանց ծիրին մէջ, երէկ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութիւն մը` բաղկացած ընկերներ Յակոբ Խաչերեանէ, Սեպուհ Յովնանեանէ, Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունիէ եւ ուժանիւթի ու ջուրերու հարցերու նախարար Արթուր Նազարեանէ, այցելեց Տար Ֆաթուա: Շէյխ Տըրիանի հետ հանդիպումը առիթ էր շնորհաւորելու հանրապետութեան միւֆթին` իր պաշտօնի ստանձնումին առիթով, ինչպէս նաեւ…

Ինչո՞ւ է քաղաքացին միշտ դժգոհել իշխանություններից

որովհետև Հայաստանն ունի համակարգային խնդիր Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ սահմանադրական փոփոխություններին: «Սահմանադրությունը ժողովրդի կամքն է, և եթե այդ կամքը ներկայացվում է աղավաղված տեսքով կամ պայմամավորվում է իշխանության ցանկությամբ, ապա նման հասարակությունը չի կարող լավ ապագա ունենալ»,- ասաց նա: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների խնդրին` պատգամավորը նշեց, որ իր համար հասկանալի…