
Ռուսաստանի Դաշնութեան Աստրախան քաղաքում իր աշխատանքներն է աւարտել Կասպից ծովի աւազանի երկրների ղեկավարների հերթական գագաթաժողովը: Աստրախանեան գագաթաժողովին մասնակցել է նաեւ Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, ով ելոյթ է ունեցել գագաթաժողովում: Իր ելոյթում հանրապետութեան նախագահն անդրադարձել է Կասպից ծովի աւազանի անվտանգութեան խնդրին եւ կարեւորել է համատեղ համագործակցութիւնը՝ Կասպից ծովի աւազանում կայունութեան եւ խաղաղութեան պահպանման…















