Նորութիւններ

Քոնկրեսի Հայկական Համախմբումը Թրամփ-Փաշինեան Հանդիպում Գումարելու Կոչ Կ՛ընէ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Յուլիս 23ին կը հաղորդէ, թէ Քոնկրեսի Հայկական համախմբումի ղեկավարները՝ Ֆրենք Փալոն, Ճեքի Սփիր, Տէյվիտ Թրաթ, Տէյվիտ Վալատաօ, Կաս Պիլիրաքիս եւ Էտըմ Շիֆ, ստորագրահաւաքի մը սկսած են, որպէսզի իրենց պաշտօնակիցները աջակցին իրենց հեղինակած նամակին, որ կը քաջալերէ Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփը՝ Նիւ Եորքի մէջ հանդիպում մը ունենալու յառաջիկայ Սեպտեմբերին ՄԱԿի…

Ցանկացած առաջարկ պետք է համապատասխանի հասարակության զարգացման մակարդակին

Երանի քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերը կառուցեին` ելնելով իրենց առողջապահական, կրթական և այլ ծրագրերից, ունենային համապատասխան մարդիկ, ովքեր այդ գաղափարներն իրականացնելու են. խորհրդարանում ԸՕ բարեփոխումների քննարկումների ժամանակ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի առաջարկին` ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը: Նշենք, որ Հարությունյանն առաջարկում է` ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ցանկացած կուսակցություն պարտավոր է ներկայացնել այն…

1200 սկաուտների մասնակցությամբ Գյումրիում բացվեց Վահան Չերազի արձանը

Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի առիթով համա.Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ բանակմանը մասնակցելու համար Հայրենիք ժամանած 1200 սկաուտներ հուլիսի 24-ին այցելեցին Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրի: Գյումրիի Վարդանանց հրապարակում, հարյուրավոր սկաուտների մասնակցությամբ, կայացավ Հ.Մ.Ը.Մ.-ի ռահվիրա Վահան Չերազի արձանի բացումը: Հայ հասարակական-քաղաքական գործիչ, հայտնի մարզիկ, Հայաստանում սկաուտության հիմնադիրներից Վահան Չերազը 1920-1927 թթ. զբաղվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ որբերի հավաքագրմամբ և…

ՀՄԸՄ-ական 16 խմբապետներ բարձրացել են Արարատի գագաթ

Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում օրերս Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակին միախառնվել են Անթիլիասում գտնվող Նահատակաց մատուռում, Փարիզի, Պոլսի Սկյուտարի գերեզմանատներում ամփոփված ՀՄԸՄ հիմնադիրներ Գրիգոր Հակոբյանի եւ Հովհաննես Հինդլյանի շիրիմներին վառված ջահերը։ Իսկ այդ վայրերից վերցված հողով էլ Ցեղասպանության զոհերի հիշատակի պուրակում տնկվել է եղեւնի: ՄԻնչեւ վերջին պահը չէր հայտարարվում, որ այդ երեք ջահերին…

Պրոգրեսիվ հարկի ապահովումը մարդկանց մոտ կստեղծի սոցիալական արդարության զգացում

Եկամտային հարկի դրույքաչափերի վերանայումը նախկին և ներկա կառավարության օրակարգային կարևոր հարցերից մեկն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով եկամտահարկի դրույքաչափի փոփոխության անհրաժեշտությանը: «Դա հնարավորություն կտա մեր քաղաքացիներին ավելացնել իրենց կողմից տնօրինվող եկամուտները: Ներկայում փորձ է արվում վերանայել հարկային քաղաքականությունը` մարդու եկամուտից հարկումը դեպի…

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է նախարար Արծվիկ Մինասյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին: Քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը և զբոսաշրջության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության…

Միջազգային փաստաթղթերով նշված հայկական ամրագրումներ

Վարչապետ Փաշինյանի լրագրողների հետ ունեցած հանդիպումը շոշափեց հարցերի լայնածիր շրջագիծ։ Եթե լուսարձակի տակ առնենք արցախյան հակամարտությանը վերաբերող վարչապետի կատարած պարզաբանումները, ապա այնտեղ կնկատենք երանգային որոշ շեշտադրումներ, որոնք ընդհանուր գծերում պահպանում են մինչ այժմ կատարված հայտարարությունների հետեւողականությունը։ Այսպես. նախ բառացի մեջբերենք այս դեպքում պաշտոնական Երեւանի դիրքորոշումը պարզաբանող վարչապետի խոսքը. «Առանց Արցախի ժողովրդի մասնակցության Արցախի հարցի լուծում…

ՄԱՀԱԶԴ

Հ.Յ. Դաշնակցութեան Բիւրօն խոր վշտով տեղեկացնում է, որ Յուլիսի 22ին սրտի կաթուածից իր մահկանացուն կնքեց վաստակաշատ ընկեր, ՀՅԴ Բիւրօյի Երեւանի գրասենեակի երկարամեայ պատասխանատու, Բիւրօյի գործավար (աշխատակազմի ղեկավար)` ընկ. ՎԱՀԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ Հ.Յ. Դաշնակցութեան մեծ ընտանիքի անունից մեր վշտակցութիւնն ենք յայտնում ընկ. Վահէ Յարութիւնեանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին: Հ.Յ. Դաշնակցութեան Բիւրօ 22 Յուլիս 2018 Երեւան

Գիտելիք, հավատ, կամք. սա է կյանքում հաջողության գրավականը

Հուլիսի 21-ին 11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումի մասնակիցները տողանցքով Ազատության հրապարակից քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ: Օրվա առիթով Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: «Սիրելի հոմենեթմենականներ, ուրախ եմ ՀՅԴ ԳՄ անունից ողջունելու ձեզ հայրենիքում: Մի դրոշի ներքո այսքան երիտասարդների հավաքվելու փաստը ինքնին ոգևորիչ է, առավել ևս, որ մեկտեղվելու առիթը Հ.Մ.Ը.Մ 100-ամյակի շրջանակներում կամզմակերպված 11-րդ բանակումն…

Դուք հայ ժողովրդի հպարտությունն եք

Հուլիսի 21-ին 11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումի մասնակիցները տողանցքով Ազատության հրապարակից քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ: Տոնակատարության շրջանակում Հանրապետության հրապարակ բերվեցին հինգ կարևորագույն դրոշերը՝ ՀՀ դրոշը, Հոմենեթմենի դրոշը, Հոմենեթմեն ՀԱՍԿ դրոշը, Հոմենեթմենի 100 ամյակին նվիրված դրոշն ու համաշխարհային սկաուտական շարժման դրոշը: Միջոցառման սկիզբն ազդարարեց Հոմենեթմեն ՀԱՍԿ-ի շեփորային նվագախումբը, որից հետո մեծ շուքով մեկը մյուսի հետևից Հանրապետության հրապարակ մտան…