Նորութիւններ

«Ազդակ»ի Խմբագրական. Աթէնքէն Ետք Նիւ Սաութ Ուէյլզն Ու Պուէնոս Այրեսը. Հայկական Գործօնի Պարտադրանքները

Աւստրալիոյ մեծագոյն նահանգին կողմէ Արցախի Հանրապետութեան ճանաչումը կը պահէ իր հետեւողականութիւնը: Նիւ Սաութ Ուէյլզ նահանգի օրէնսդիր խորհուրդի 10 սեպտեմբերի որոշումը այդ հետեւողականութեան կարեւոր ցուցանիշ կարելի է նկատել: Հայ դատի յանձնախումբերու ճշդած նահանգային եւ քաղաքային մակարդակի վրայ կեդրոնացուած աշխատանքի արդիւնքներու երեւումը ստացած է արագ կշռոյթ: Քալիֆորնիոյ նահանգին ճանաչումէն հազիւ ամիս մը ետք Նիւ Սաութ Ուէյլզը հանդէս…

Բասկերի խորհրդարանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը

2014 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ուրբաթ օրը, Բասկերի խորհրդարանը փաստաթուղթ է ընդունել, ըստ որի` աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը: Դրան նախորդել են «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» /ՀԵԲ/ կազմակերպության նախաձեռնությամբ տարածաշրջան իրականացված պաշտոնական այցերը և ՀԵԲ-ի կոնտակտային ցանցի աշխատանքները: Բասկերի խորհրդարանի՝ այսօր ընդունած փաստաթուղթը խրախուսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքներին` անկախ ստեղծված բարդ իրավիճակից:…

Ցանկացած քաղաքական պրոցես ՀՅԴ-ի հետ մի զարգացում է եւ բոլորովին այլ՝ առանց ՀՅԴ-ի

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, նշեց, որ չի բացառում, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում, որը մեկ ամսից արդեն պատրաստ կլինի, շատ հարցեր բաց կմնան: Վարդանյանն ընդգծեց, որ երբ սկսվեն համակարգային քննարկումները քաղաքական ուժերի հետ, կարևոր է, որ ուղղություններ բացվեն ու քաղաքական ուժերը պատկերացնեն, թե ինչ են ուզում:…

2015-ին աշխարհը կմիանա հայերին

Ֆրանսիայի Հայ դատի ձեռնարկները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումների մեկնարկը Ֆրանսիայում կտրվի հաջորդ տարվա հունվարից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը` շեշտելով, որ միջոցառումները Եվրոպայում և ամբողջ աշխարհում թույլ կտան պայքարի պատմությունը բաժանել «մինչ 2015 թվականը և 2015-ից հետո»: «2015 թվականը շատ կարևոր տարի է լինելու թե…

Կպաշտպանենք` եթե իրացվեն ՀՅԴ-ի պահանջները

Դաշնակցությունը չի պատրաստվում պաշտպանել իշխանության առաջարկած սահմանադրական բարեփոխումների փաթեթը, կան պահանջներ. – Եթե մեր պահանջները չեն իրացվում, էդ սահմանադրական փոփոխությունները մեր համար գրոշի արժեք չունեն, ասում է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։ -Կուսակցությունում գիտեն, որ եթե բարեփոխումները թողեցին հանրապետականի հույսին, ամեն ինչ կանեն վերարտադրվելու համար։ Պարոն Մինասյանն առայժմ զուտ մաթեմատիկորեն որեւէ տարբերակ չի տեսնում, թե…

Նոր Հարավային Ուելսի օրենսդիր խորհուրդն հայտարարություն է ընդունել

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհուրդը սեպտեմբերի 10-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն: Համաձայն Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի կայքի, նախաձեռնության հեղինակն է կոնգրեսական Ֆրեդ Նայլը: Միջազգային հանրությունը շարունակում է դատապարել Ադրբեջանի գործողությունները, որը վերջերս նորից ագրեսիա էր սանձազերծել Հայաստանի և Արցախի դեմ, իսկ նախագահ Իլհամ Ալիևը լայն…

Մերժվել է հրապարակի կառուցման նախագիծը

Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը մերժել է նախագիծը, որն առաջարկում էր քաղաքի Կոլրեին հատվածում «Ադրբեջանի Հանրապետություն» անվանումով հրապարակ կառուցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com-ը, օրենքի նախագիծը քննարկման առաջին իսկ վայրկյանից արժանացել է Արգենտինայի հայ համայնքի քննադատությանն ու նրանց ջանքերի եւ ակտիվության շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել Ադրբեջանի հորինած սուտն ու կեղծիքը: Խնդիրն այն է, որ…

Հունաստանի որոշումը` օրենքով պատժել Ցեղասպանությունը ժխտողներին, ողջունելի է

Հունաստանի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը ողջունելի է, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Փաստարկ» մամուլի ակումբում, ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը. «Հատկապես այս մթնոլորտում, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացքի մեջ է Փերինչեքի դեմ Շվեյցարիայի հակընդեմ հայցը, նման օրինագծի անցկացումը շատ հաճելի է, բայց պետք է…

Յունաստան կը քրէականացնէ ցեղասպանութեանց ժխտումը

Պրիւքսել, 10 սեպտեմբեր, 2014.- Երէկ՝ 9 սեպտեմբեր 2014-ին, Յունաստանի խորհրդարանը, քուէներու մեծամասնութեամբ որդեգրեց «խտրականութեան, օտարատեացութեան եւ ցեղապաշտութեան դէմ» օրէնքի նախագիծը, որ մշակուած էր երկրի արդարադատութեան նախարարութեան կողմէ: Օրէնքի թիւ 2 յօդուածին մէջ կ’արձանագրուի, թէ քրէական յանցագործութիւն կը նկատուի եւ ազատազրկման ու տուգանքի ենթակայ կ’ըլլայ հրեաներու Ողջակիզման, միջազգային դատարաններուն, կամ Յունաստանի խորհրդարանին կողմէ ընդունուած ցեղասպանութիւնները ժխտող,…

Պատմական ու արդար քայլ մը

Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդրոնական Կոմիտէի յայտարարութիւնը հելլէն խորհրդարանի կողմէ հայոց ցեղասպանութեան ուրացումը քրէականացնող բանաձեւի ընդունման գծով Երեքշաբթի 9 Սեպտեմբեր 2014ին Յունաստանի խորհրդարանի կողմէ ցեղասպանութեան ուրացման դէմ կայացած վճիռը՝ կարեւոր նշանակութիւն ունեցող պատմական ու արդար քայլ մըն է հայ ժողովուրդին հանդէպ։ Հելլէն խորհրդարանի խտրականութեան եւ ցեղապաշտութեան դէմ օրէնքին մէջ տեղ գտած՝ հաւաքական վիրաւորանքի մասին 2րդ յօդուածը՝ զօրաւոր…