Նորութիւններ

1200 սկաուտ Ազատության հրապարակից քայլեց դեպի Հանրապետության հրապարակ

ՀՄԸՄ համահայկական բանակումի 1200 մասնակիցները իրական տոն սարքեցին քաղաքամայր Երեւանում, փողային նվագախմբի նվագակցությամբ, զինվորական կազմակերպված շարքերով քայլերթ կազմակերպելով քաղաքի կենտրոնական փողոցներով։ Հավաքավայրը Ազատության հրապարակն էր։ Նախապատրաստական աշխատանքներ, վերջին ցուցումներ ու մի քանի րոպեում սկաուտական կուռ շարքերը կազմ պատրաստ էին քայլ բռնելու։ Տարազավոր սկաուտներին միացել էին հարյուրավոր մեր հայենակիցներ, որոնց շարքերում քիչ չէին աշխարհի տարբեր անկյուններից…

ՀԱՍԿ-ի գրասենյակում բացվեց Վարդան Բախշյանի անունով գրադարան

Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի շրջանակներում միության ՀԱՍԿ-ի գրասենյակում բացվեց Վարդան Բախշյանի անունով գրադարան։ Գրադարանի բացմանը ներկա էին հերոսի մայրը՝ Աիդա մայրիկը, քույրը՝ Աննա Բախշյանը, Հ․Մ․Ը․Մ-․ականներ և այլ հրավիրյալներ։ Ելույթով հանդես եկած ՀՄԸՄ-ՀԱՍԿ ատենապետ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Դավիթ Հակոբյանը նշեց, որ սրահը մինչ այդ էլ կրել է Հայաստանում միության վերահիմնադիրներից` եղբայր Վարդան Բախշյանի…

Խոսում ենք ժողովրդավարությունից, բայց կուսակցություններին թույլ չենք տալիս ներքին ժողովրդավարություն կառուցել

«Կուսակցությունների կայացումը միայն այն չէ, որ մեծամասնականը հանում ենք, համամասնականն ենք թողնում»,- Երեկ ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը: «Այսպիսով խթանվում է կուսակցության ներքին դեմոկրատիան: Կուսակցության ղեկավարներից մեկն եմ, բայց գտնում եմ, որ կուսակցության ղեկավարությունը չպետք է միշտ որոշի իր ցանկը: Այդքան խոսում ենք ժողովրդավարությունից, բայց կուսակցություններին թույլ…

Հայ Դատը Փոխվարչապետ Միրզոյեանի Հետ Քննեց Քաղաքական Առաջնահերթ Հարցեր

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ Միացեալ Նահանգներ այցելող Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյեան 19 Յուլիսին այցելեց կազմակերպութեան գրասենեակը, Հայ Դատի ներկայացուցիչներուն հետ քննելով Միացեալ Նահանգներու եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնները սերտացնելու կարելիութիւնները, ինչպէս նաեւ Հայ Դատի ջատագովման քաղաքական առաջնահերթ հարցերը։ Միրզոյանին կ՛ընկերակցէին Միացեալ Նահանգներու մօտ Հայաստանի դեսպան Գրիգոր Յովհաննիսեան եւ Հայաստանի կառավարութենէն ու դեսպանատունէն…

Ծիծեռնակաբերդում տրվեց Հ.Մ.Ը.Մ. 100-ամյակի պաշտոնական մեկնարկը

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում պատմական օր էր։ Ծիծեռնակաբերդում տրվեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի պաշտոնական մեկնարկը, որին ներկա էին Հ.Մ.Ը.Մ.-ի Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, պատմաբան Հայկ Դեմոյանը, բարձրաստիճան հյուրեր, Հ.Մ.Ը.Մ.-ի նախկին և նոր անդամներ։ Հ.Մ.Ը.Մ.-ի նվագախմբի ուղեկցությամբ` նախ կայացավ դրոշի արարողությունը, ապա ելույթով հանդես եկավ Հայկ Դեմոյանը։ «Այսօր պատմական օր է։ Հարյուր տարի…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Կատարինա Մատերնովայի հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի հետ։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՏԶՆ նախարարի տեղակալներ Մանե Ադամյանն ու Ավագ Ավանեսյանը, պատասխանատու այլ անձինք։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է Եվրամիության հետ համագործակցությունը,…

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

Հուլիսի 20-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Մասնակցեց 25 քաղաքացի՝ Կոշ, Ոսկեվազ, Սասունիկ, Բյուրական, Կաթնաղբյուր, Ուջան, Մաստարա համայնքներից, Աշտարակ, Թալին եւ Ապարան քաղաքներից, Արագած, Ձորագլուխ, Գեղարոտ, Եղիպատրուշ բնակավայրերից: Մասնակիցներից 12-ը մարզպետին դիմեց աշխատանքային, սոցիալական, առողջական եւ անձնական բնույթի այլ հարցերով: Ծանոթանալով բարձրացված խնդիրներին՝ Աշոտ Սիմոնյանը համապատասխան պարզաբանումներ կատարեց եւ անհրաժեշտության դեպքում հանձնարարականներ…

Կողմ ենք ցանկացած համամասնական համակարգի

ԱԺ-ում այսօր տեղի է ունեցել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հետ կապված հերթական քննարկումը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ կոնսենսուսի գալու համար այնպիսի ձևակերպում են առաջարկել, որն ամենալայն դուռն է բացում: «Մենք շատ հստակ ձևակերպել ենք, որ կողմ ենք ցանկացած համամասնական համակարգի, որը հնարավորություն կտա ընտրողին` համապետական ընտրությամբ որոշել կուսակցության ներսում մանդատների բաշխումը: Ցանկացած տարբերակով…

ՀՅԴ նպատակը արտահերթ ընտրությունները ձգձգելը չէ

ՀՅԴ նպատակը արտահերթ ընտրությունները ձգձգելը չէ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20–ին Այս մասին Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ 4 ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի այսօրվա՝ հուլիսի 20-ի նիստին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկմաը, որ ՀՅԴ առաջարկած ընտրակարեւագը ավելի է ձգձգելու ընտրությունները։ «Մենք կողմ ենք արտահերթ…

Արցախի Ա Հանրապետության 100-ամյակը

Այո, հենց այդպես՝ Արցախի Առաջին Հանրապետություն, որի 100-ամյակը լրանում է հուլիսի 22-ին։ Անհերքելի պատմական ճշմարտություն է, որ 100 տարի առաջ նույն այդ օրը՝ 1918թ. հուլիսի 22-ին, Շուշիի թեմական դպրոցի դահլիճում գումարվեց արցախահայության առաջին համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր, այսինքն՝ իրավական կարգավիճակով հանրապետությանը հավասարազոր պետություն։ Համագումարը, որին մեր լեռնաշխարհի բոլոր շրջաններից մասնակցում էին…