Նորութիւններ

ՀՄԸՄ հոբելյանական 10-րդ բանակումն ավարտվեց

Տասն օր շարունակ Հայաստանի տարբեր վայրերում կարելի էր տեսնել զինվորական համազգեստին շատ նման հագուստով հարյուրավոր հայ երիտասարդների, պատանիների։ «Հայ մարմնակրթական ընդհանուր միության» սկաուտներն են, որոնք Բյուրականի բարձունքում կազմակերպել էին համահայկական հերթական բանակումը հայրենիքում։

Ակնարկ. Առաջնայինի Եւ Առանձնայատուկի Միջեւ

Այն ինչ հրապարակուեցաւ եւ կը շարունակուի հրապարակուիլ Սոչիի մէջ կայացած Ռուսիոյ, Հայաստանի Հանրապետութեան եւ Ազրպէյճանի նախագահներուն հանդիպման մասին արտակարգ որեւէ նորութիւն չի փոխանցեր: Ակնկալելիօրէն անգամ մը եւս խօսուած է խաղաղ կարգաւորման, պատերազմական գործողութիւններէ զերծ մնալու եւ փոխզիջումներով խաղաղութեան հասնելու անհրաժեշտութեան մասին: Բանակցային խորապատկերին վրայ երեւցող հիմնական եւ ուշադրութիւն գրաւող բաժինը հանդիպման վայրն է, գերմիջնորդի ներկայութիւնն…

Ջարդուած Ատամներով

Ատրպէյճանական զինուած ուժերու ատամները ջարդուեցան Արցախի ու Հայաստանի սահմաններուն վրայ: Սահմանի ամբողջ երկայնքով, հայկական պաշտպանական դիրքերուն վրայ խոցելի կէտեր յայտնաբերելու ատրպէյճանական բոլոր փորձերը ի դերեւ ելան: Ծանր կորուստներու ենթարկուած ատրպէյճանական բանակի հրամանատարական կազմը, ինչպէս եւ այդ երկրի քաղաքական իշխանութեան վերնախաւը մատնուած է անզօր մոլեգնութեան, որուն դրսեւորումը եղաւ անզէն գիւղացի, գերեվարուած Կարէն Պետրոսեանի հանդէպ ցուցաբերուած անմարդկային…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն Այցելեց Զօր. Միշել Աունի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութիւնը` բաղկացած ընկերներ Յակոբ Խաչերեանէ, Սեպուհ Յովնանեանէ, Րաֆֆի Աշգարեանէ եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ երեսփոխան Յակոբ Բագրատունիէ, երէկ այցելեց Ռապիէ, ուր հանդիպում մը ունեցաւ Փոփոխութիւն եւ բարեկարգում համախմբումի նախագահ, երեսփոխան զօր. Միշել Աունի հետ: Հանդիպումին ընթացքին քննարկուեցան շրջանային իրադարձութիւնները, յատկապէս լիբանանեան զարգացումները` ընդգծելով լիբանանեան ազգային միասնականութիւնը պահպանելու անհրաժեշտութիւնը: Նշենք, որ վարչապետ…

«Միջազգային Ընտանիքը Իրաւարար Չէ, Սակայն Որոշակի Պատասխանատուութիւն Ստանձնած Է Եւ Պէտք Է Դէպքերուն Ճիշդ Գնահատականը Տայ» «Վանայ Ձայն»-ին Ըսաւ Կիրօ Մանոյեան

«Վանայ ձայն» ձայնասփիւռի կայանը հայ-ազրպէյճանական սահմանագիծին վրայ արձանագրուած վերջին զարգացումներուն հարցով հարցազրոյց մը ունեցաւ ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի հետ: Պատասխանելով այն հարցումին, որ ներկայ իրավիճակը որքանո՛վ կարելի է նախապատերազմական կացութիւն մը նկատել, Մանոյեան ըսաւ, որ ճիշդ է, թէ լարուածութիւնը անցեալին համեմատած բաւական բարձր մակարդակի է, սակայն դժուար է…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը Այցելեց Պըրրիի Եւ Ապտել Ռահիմ Մրատի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութիւնը` բաղկացած ընկեր Յակոբ Խաչերեանէ եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունիէ, երէկ այցելեց Այն Թինէ, ուր հանդիպում մը ունեցաւ խորհրդարանի նախագահ Նեպիհ Պըրրիի հետ: Հանդիպումին ընթացքին շեշտուեցաւ ահաբեկչութեան եւ ահաբեկիչներուն դէմ իր պայքարին ընթացքին լիբանանեան բանակին զօրակցելու եւ անոր նեցուկ կանգնելու անհրաժեշտութիւնը: ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի նոյն պատուիրակութիւնը այցելեց…

«Պատերազմը ավարտված չէ»

«Ռուսսկայա պլանետա» հանդեսը օգոստոսի 4-ին «Պատերազմը ավարտված չէ» վերնագրով ծավալուն նյութ է հրապարակել վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության մեծացման վերաբերյալ, ուր ներկայացված են նաև հայ, ռուս և ադրբեջանցի գործիչների տեսակետները: Մասնավորապես, մեկնաբանություններով հանդես են եկել «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության (Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի) նախագահ Յուրի Նավոյանը, ՀՀ-ում ՌԴ առաջին դեսպան Վ. Ստուպիշինը, քաղաքագետ Ա. Արեշևը,…

Հաղորդագրութիւն. Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակներ Յղեց Մինսքի Խմբակի Համանախագահող Երկիրներու Դեսպաններուն

Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ անջատ նամակներ յղեց Լիբանանի մէջ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահող երկիրներ` Միացեալ Նահանգներու, Ռուսիոյ եւ Ֆրանսայի դեսպաններուն, անոնց փոխանցելով վերջին օրերուն ղարաբաղեան սահմանագիծին վրայ արձանագրուած դէպքերուն վերաբերեալ իր տեսակէտները` պահանջելով, որ միջազգային ընտանիքն ու Մինսքի խմբակը յաւուր պատշաճի անդրադառնան Ազրպէյճանի կողմէ զինադադարի դրութեան խախտումներուն, որոնք կը վտանգեն ղարաբաղեան տագնապի խաղաղ լուծումը:…

Հայ դատի հանձնախումբը #StopAliyev արշավ է նախաձեռնել

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը #StopAliyev անվամբ արշավ է սկսել Ֆեյսբուք եւ Թվիթեր սոցիալական ցանցերում: Դրանով հանձնախումբը փորձելու է սոցցանցերի աշխարհի օգտատերերին իրազեկել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի կառավարության իրականացրած սահմանային հարձակումների, հայկական կորուստների մասին: Լեռնային Ղարաբաղի անկախության ու խաղաղության ամրապնդմանը նպաստելու նպատակով Հայ դատի հանձնախումբն աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայությանը կոչ է արել ակտիվորեն…

Հայրենիքն ու իշխանությունը միմյանցից զանազանելու իմաստնությունը

Tert. am-ի հետ զրույցում «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանն, անդրադառնալով սահմանին ծայրահեղ լարվածության վերջին օրերին, նշեց, որ հայ մարդու և քաղաքական ուժերի մեջ այսօր հաղթել է պետական, ազգային մտածողությունը : «Մենք հո Գանայի հավաքակա՞նը չենք, որ գնանք աշխարհի առաջնություն (ծիծաղում է ) և ասենք՝ մեր հոնորարը տվեք, խաղանք:…