Նորութիւններ

Հայ Դատի Եւ ՀԲԸՄի Միացեալ Աշխատանիստը

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Յունիս 18ին, Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի Յովիկ Աբօ Սաղտճեանի անուան «Քեփիթըլ Կէյթուէյ» վարժողական ծրագիրը եւ ՀԲԸՄի Երիտասարդ արհեստավարժներու Ուաշինկթընի մասնաճիւղը միացեալ աշխատանիստ մը իրականացուցած են՝ քննելով քաղաքական, հանրային քաղաքականութեան, համացանցային հաղորդակցութեան եւ լրատուամիջոցներու առնչուող հարցեր։ Աշխատանիստին մասնակցած են հանրային քաղաքականութեան մարզի նոր եւ փորձառու պաշտօնեաներ, իսկ ելոյթներ ունեցած են կառավարական մարզի մասնագէտներ Չարլզ Եսայեան…

Կոչ՝ Համազգային Միտք Ածելու

Միայն քանի մը ամիս առաջ էր, երբ Թուրք պատմութեան կաճառի նորօք հրաժարեալ նախագահ՝ փրոֆ. Մեթին Հիւլակու, հարցումի մը պատասխանելով՝ ըսած էր, թէ 1915 թուականը յատուկ նշանակութիւն մը չունի իրեն համար եւ եթէ յառաջիկայ տարի այդ թուականի դարադարձն է, ապա իրեն համար այս մէկը կը նշանակէ Սարըքամըշի անկռիւ պարտութեան հարիւրամեակը: Իրա՛ւ ալ, վերջին տարիներուն, Թուրքիոյ մերժողական…

Հ.Յ.Դ. երիտասարդականի մասնակցութիւնը խաղաղութիւն Եւրոպայում համաժողովին

2014 թուականի յուլիսի 4-6-ը Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցաւ համաժողով՝ «Խաղաղութիւն Եւրոպայում» ընդհանուր խորագրով։ Համաժողովը կազմակերպել էր Եւրոպական երիտասարդական ընկերվարականներ կազմակերպութիւնը (Young European Socialists), հիւրընկալութեամբ Ռուսաստանի Ընկերվար-ժողովրդավարական երիտասարդական միութեան (Russian Social-Democratic Union of Youth)։ Համաժողովին մասնակցում էին ընկերվարական կուսակցութիւնների երիտասարդական միութիւններ` Հայաստանից, Ուկրաինայից, Լիբանանից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Սերբիայից, Գերմանիայից, Չեխիայից: Հ.Յ.Դ. Երիտասարդականը Հայաստանից…

Արցախի նախագահը ընդունել է ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի ԿԿ ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանի գլխավորած պատվիրակությանը

Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի ԿԿ ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանի գլխավորած ամերիկահայ գործարարների պատվիրակությանը եւ քննարկել Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Արցախի նախագահի կողմից կարեւորվել է Սփյուռքի ներդրումն Արցախի զարգացման եւ շենացման գործում՝ արժեւորելով նաեւ սփյուռքահայ գործարարների դերը մեր հանրապետությունում ժամանակակից բիզնես մշակույթի ձեւավորման մեջ: Հանդիպմանը…

Հայ տան հավաքը, Սփյուռքի նախարարության համաժողովի շրջանակներում հերթական հավաք էր

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում Է Բելգիայում Հայ դատի ատենապետ Պետիկ Պետրոսյանը -Պարոն Պետրոսյան, նախ կխնդրեի անդրադառնայիք Հայ դատի Բելգիայի հանձնախմբին: -Անցած տարվանից աշխատանքներ ենք տարել Հայ դատ հանձնախմբի կազմի ընդլայնման ուղղությամբ, և տարվա սկզբից արդեն հանձնախումբն աշխատում է նորացված կազմով: Ընդգծեմ, որ Հայ դատ Բելգիայի հանձնախումբը զբաղվում է հիմնականում Բելգիայի քաղաքական կառույցների հետ աշխատանքով`…

Այցելութիւն Հ.Յ. Դաշնակցութեան կեդրոն

Երեքշաբթի, Յուլիս 8ին, ժամը 11.30ին, Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Սերժ Սարգսեան այցելեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան «Էտուարտօ Սէֆէրեան» Ակումբը, իր պատուիրակութեան ընկերակցութեամբ։ Հոծ բազմութեան մը ներկայութեամբ, Ակումբի մուտքին նախագահը ընդունուեցաւ հաց ու աղի աւանդական հիւրասիրութեամբ, մինչ Հ.Մ.Ը.Մ.ի «Արարատ» Սկաուտական Խումբի ղեկավարներ զինք պատուիրեցին սկաուտական փողկապով, որպէս յարգանքի ցոյց։ Ներկայ եղան Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ՝ Մարիօ Նալպանտեան, Հ.Յ.Դ. Հարաւային…

2015-ին ընդառաջ Թուրքիայից տարածվող հայտարարություններն ու հերքումները

Քննարկում Այսօր, հուլիսի 9-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել քննարկում` Թուրքիայի տարբեր լրատվամիջոցներով տարածվող հայտարարությունների, ապա դրանց պաշտոնական հերքումների շուրջ: Բանախոսել են Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար` Արա Պապյանը: Տեսակապով քննարկմանը միացել է նաև թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալջը: Ծրագիրը…

Քննարկվել են Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների վերաբերյալ հարցեր

Հուլիսի 8-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը հանդիպեց Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր Ժողովի ղեկավար Վյաչեսլավ Մակարովի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսի օգնական Արտակ Գաբրիելյանը, Սանկտ-Պետերբուրգում հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանը, Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր Ժողովի ղեկավարի խորհրդական Վատանյառ Յագյան և Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր Ժողովի արտաքին կապերի պետ Նարգիզ Ախադովան: Ողջունելով Գլխավոր հյուպատոսին՝ Վյաչեսլավ Մակարովը պատմեց…

Վիճակը, այո՛, վտանգավոր է

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, անդրադառնալով Ջեյմս Ուորլիքի Twitter-ում արած հայտարարությանը, թե ԼՂՀ ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում, Tert.am-ի հետ զրույցում մասնավորապես ասել է. «Էդպես է, ու էդտեղ շատ կասկածի տեղ չկա՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն անընդհատ խախտում է զինադադարը: Ու, այո, համաձայն եմ, որ էս…

Նամակ Քաթրին Աշթոնէն

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբը այսօր նամակ մը ստացաւ (թարգմանուած, կցուած) Եւրոպական միութեան յանձնաժողովի փոխ նախագահ, Միութեան արտաքին յարաբերութիւններու եւ անվտանգութեան քաղաքականութեան բարձր ներկայացուցիչ տիկին Քաթրին Աշթոնէն, ի պատասխան մեր յունիս 6, 2014 թուակիր նամակին՝ ուր մտահոգութիւն յայտնած էինք Սուրիու հայ համայնքի ճակատագրին, Քեսապի դէմ յարձակումին, Սուրիոյ հակամարտութեան մէջ Թուրքիոյ ունեցած դերակատարութեան եւ պատերազմինմէջտեղ գտնուող…