Նորութիւններ

Արցախը Հայաստան է

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ եթե Ալիևը Նազարբաևի միջոցով Ղարաբաղի հարցը բարձրացրել է արդեն, ապա մենք պետք է ոչ թե հարցին խուսափողական պատասխաններ տանք, այլ ամբողջական հարցը դնենք օրակարգում: Եթե ուզում եք քննարկել Ղարաբաղի հարցը, ուրեմն եկեք ամբողջական դա քննարկենք, իսկ եթե ոչ, ուրեմն այդպիսի հպանցիկ, մակերեսային հայտարարություններով հարցի վրայով անցնելն…

Ավելի քան 2 մլն դոլար է հավաքվել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի 2014թ. հեռուստամարաթոնի ժամանակ

Տասնյակ հազարավոր ամերիկահայեր են մասնակցել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի կազմակերպած 2014 թվականի հեռուսամարաթոնին, որի ընթացքում հավաքվել է ավելի քան 2 միլիոն դոլար, որը կուղղվի Հայ դատի քաղաքացիական կրթական ծրագրերի իրականացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, այս տարի հեռուստամարթոնը լայնորեն լուսաբանվել է սոցիլական լրատվամիջոցների կողմից, աշխարհի տարբեր վայրերում բնակվող հայերի աջակցությամբ «Facebook», «Instagram» և…

Քննարկվել են նոր կառավարությանը ներկայացվելիք պահանջները

Այսօր, հունիսի 2-ին, ԱԺ-ում, «Ժառանգություն» խմբակցության աշխատասենյակում, տեղի է ունեցել ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների հերթական դռնփակ նիստը։, Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը եւ Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը, ՀԱԿ-ից` Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, Ժառանգությունից` Ռուբեն Հակոբյանը: Օրակարգում եղել է նոր կառավարությանը ներկայացվելիք պահանջների հստակեցման եւ համաձայնեցման հարցը.…

Թող տհաճություն զգար Նազարբաևը

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի համոզմամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, պարզաբանման կարիք ունի: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևի՝ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի կողմից ուղղարկված նամակին, ասել է, որ միանշանակ է՝ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի…

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը

Այսօր ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում անդրադառձել է Մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության անդամակցման համար Հայաստանի Հանրապետությանը ներկայացված կոշտ պայմանին: Հայտարարություն Սույն թվականի մայիսի 29-ին Աստանայում Հայաստանին Եվրասիական Միությանն անդամակցելու կապակցությամբ Ղազախստանի նախագահ Նազարբաևի միջոցով հնչած կոշտ պայմանը, մտահոգության առիթ է դարձել հայկական քաղաքական շրջանակներում: 2013 թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Մաքսային…

Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունն Ադրբեջանին հաճոյանալու փորձ է

Աստանայի նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այն հայտարարությունը, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը պետք է ինտեգրվի ՄԱԿ-ին անդամակցելիս գծված սահմաններով, քննադատության չի դիմանում: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուԿիրո Մանոյանը: «ՄԱԿ-ին անդամակցելիս Հայաստանը, ինչպես նաև բազմամթիվ այլ երկրներ, հստակ արձանագրված սահմաններ չուներ, հետևաբար, այդ պահանջը հիմնավորված…

Հայաստանը ԼՂՀ անվտանգության երաշխավորն է

Հայաստանի Հանարպետության քաղաքական էլիտան բազմիցս հայտարարել է, և իրականում այդպես էլ կա, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորն է` իր բոլոր բաղադրիչներով` թե’ տնտեսական, թե’ էներգետիկ և թե’ ռազմական. Yerkir.am-ին այսօր ասաց ԼՂՀ փոխվարչապետ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը` անդրադառնալով Աստանայում Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի` Հայաստանի սահմաններին…

Քալիֆորնիոյ Խորհրդարանը Վաւերացուց Ցեղասպանութեան Դասաւանդութեան Բանաձեւը

ՍԱՔՐԱՄԵՆԹՕ.- Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Քալիֆորնիոյ խորհրդարանը Չորեքշաբթի, Մայիս 28ին միաձայնութեամբ (77-0) վաւերացուցած է երեսփոխան Ատրին Նազարեանի ներկայացուցած թիւ 1915 բանաձեւը, որ կը պահանջէ Հայկական Ցեղասպանութեան դասանիւթը ներառել պետական վարժարաններու 7-12 դասարաններու ընկերային գիտութեանց նիւթի դասաւանդութեանց մէջ, ինչպէս նաեւ կոչ կ՛ընէ Քալիֆորնիոյ կրթական նախարարութեան, որ Հայկական Ցեղասպանութեան մասին հրատարակութիւններ կատարէ եւ…

Արցախի խնդիրն այլ լուծման ձևակերպմամբ, ՀՅԴ-ի համար բացարձակապես անընդունելի է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը – Պարոն Վարդանյան, Աստանայում նախագահ Սերժ Սարգսյանի պահվածքին արդեն իսկ տարբեր գնահատականներ տրվեցին: Մի մասը համարեց, որ լռությունն այդտեղ ամենաճիշտ պատասխանն էր, մյուսները կարծում են, որ ամեն դեպքում ելքեր կային: Ի՞նչ ելքեր կային: – Նախագահն իր ելույթում Աստանայում որոշ շեշտադրումներ է արել, որոնք, կարծում եմ, կարևոր…

Որևէ իշխանություն չի համաձայնի Եվրասիական միության անդամակցությանն առանց Ղարաբաղի

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արեմն Ռուստամյանը, խոսելով Աստանայում երեկ կայացած չորս երկրների հանդիպման և, Հայաստանի հետ կապված, Նազարբաևի հայտարարության մասին, նշեց, որ որևէ անակնկալ չի տեսել այդ քաղաքական իրադարձություններում, և ակնհայտ էր, որ Ղազախստանը հանդես է գալու որպես Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի պաշտպան` իրականացնելով համապատասխան լոբբինգ, որովհետև Նազարբաևը մի քանի անգամ…