Նորութիւններ

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը չեն մասնակցի կառավարության ծրագրի քվեարկությանը

Խորհրդարանական քառյակը`ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ Ժառանգությունը, չի մասնակցի կառավարության ծրագրի քվեարկությանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ այսօր առավոտյան քառյակը նիստ է անցկացրել և նման որոշում է կայացվել: «Քառյակից ոչ ոք քվեարկությանը չի մասնակցի`ի նշան այս ծրագրի դժգոհության եւ մերժման»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ հարցի վերաբերյալ…

Կառավարության ծրագրում կան հանրության կողմից մերժված դրույթներ

ԱԺ նիստում, երբ քննարկվում էր կառավարության ծրագիրը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը առանձնացրեց այն խնդիրները և մտահոգությունները, որոնք կան` ծրագրի հետ կապված: Նա նշեց, որ այդ մտահոգւթյունները բխում են այն իրողությունից, որ երկրում կուտակվել են թե’ ներքին, թ’ե արտաքին բազում մարտահրավերներ, որոնք պահանջում են շուտափույթ ու համակարգված լուծում` հիմնված մի քանի սկզբունքների վրա: Պատգամավորը, որպես…

ՀՅԴ-ն անձերի հետ կապված խնդիր չունի

«Հայոց Աշխարհ» թերթի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը -Հնարավո՞ր է, որ ոչ իշխանական չորս ուժերը միասնական դիրքորոշում որդեգրեն կառավարության ծրագրի վերաբերյալ։ -Չեմ բացառում։ Եթե կլինի միասնական մոտեցում՝ լավ, եթե ոչ՝ ողբերգություն չեմ տեսնում, թեպետ չեմ կարծում, թե քառյակում կլինեն ուժեր, որոնք կողմ կքվեարկեն կառավարության ծրագրին։ -Կոնկրետ ձեր խմբակցությունը դե՞մ է քվեարկելու…

Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի մեջ մեղքի իրենց բաժինն ունեն համանախագահները

yerkir.am – ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը հայտարարություն արեց, ԱՄՆ-ի կեցվածքը ներկայացրեց, եւ դրանով ԱՄՆ-ը ուզում է ցույց տալ, որ ինքը տարածաշրջանում տակավին ակտիվ է եւ պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ ինչ-որ խնդիրների շուրջ’ անկախ Ուկրաինայի հարցից. Yerkir.am-ին ասաց ՀՅԴ Բյուրոյի…

Ե՞րբ է իրական հաշվառում կատարվելու

Այսօր ԱԺ նիստում, երբ կառավարությունը ԱԺ հավանությանն էր ներկայացրել իր ծրագիրը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարց ուղղեց վարչապետին «Պարոն վարչապետ, կառավարությունն իր հսկայական պատասխանատվությամբ, եթե հաջողի, դուք գիտեք, մենք ուրախ կլինենք, բայց մեր գնահատականը արդյունքներով է պայմանավորված լինելու: Առաջին հարցը վերաբերում է Արցախյան ազատամարտի մասնակիցներին, ծրագրում այդ մասին դրույթներ կան, բայց պետության սուղ…

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն պահանջում է բեկանել Միկոյանի արձանի որոշումը

Սույն թվականի ապրիլի 30-ին Երեւանի քաղաքապետարանը, առանց հանրային քննարկման, որոշում կայացրեց մայրաքաղաքում տեղադրել խորհրդային պետական-կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը։ Որոշումը կայացվել է ոչ միայն առանց հասարակության տեղեկացման, այլեւ վերոհիշյալ գործչի գործունեության, Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ նրա ծառայությունների արժեւորման շուրջ մասնագիտական քննարկումների։ Մինչդեռ Հայաստանի առաջին հանրապետության կործանման, հետագայում ստալինյան մարդատյաց ռեժիմի կողմից բազմահազար մարդկանց ոչնչացման…

Խորհրդարանը մերժեց Դաշնակցության ներկայացրած օրինագիծը

100 տոկոս համամասնական ընտրակագին անցնելու մասին Այսօր Ազգային ժողովը ձայների` 53 կողմ, 66 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժեց ԱԺ ՀՅԴ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի եւ Արմեն Բաբայանի կողմից ներկայացրած օրինագիծը ՀՀ ընտրական օրենսգրքում, ԱԺ կանոնակարգ օրենքում և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին, որով առաջարկվում է անցում կատարել հարյուրտոկոսանոց…

Ուզում եք դառնալ Ադրբեջա՞ն, բայց առանց նավթի

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ՀՅԴ-ի կողմից ներկայացված օրինագիծը հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ եթե սահմանադրական փոփոխությունները պետք է ինքնանպատակ լինեն, չունենան ուղղվածություն և չլուծեն այն խնդիրները, որոնք կուտակվել են անկախության տարիների ընթացքում, ուրեմն դրանք անիմաստ են: «Ընտրությունների արդյունքում հաղթողը ստանում է ամեն ինչ, ով…

Խոսքը համակարգային խնդիրների մասին է

Ինչ ունի Արծվիկ Մինասյանը Արթուր Ջավադյանի դեմ «Ես իմ խոսքում որեւէ կերպ չեմ արժեզրկել թե Արթուր Ջավադյանին, թե ԿԲ այլ պրոֆեսիոնալների մասնագիտական փորձն ու ունակությունը։ Ավելին՝ նույն Արթուր Ջավադյանը ոչ միայն հրաշալի մարդ է, այլեւ տարիների ընթացքում իր ձեռք բերած փորձն ու գիտելիքները կարող է հրաշալի օգտագործել։ Առաջիկայում դեռ առիթ կլինի, ու կարծում եմ՝ երկխոսության…

«Հայոց Ցեղասպանութեան 100-Ամեակ. Ճանաչումէն Պահանջատիրութիւն» Խորագիրով

Լրագրողներու 7-րդ Համահայկական Համաժողովի Համակարգող Մարմինի Նիստ` Երեւանի Մէջ Երէկ տեղի ունեցաւ «Հայոց ցեղասպանութեան 100-ամեակ. Ճանաչումէն պահանջատիրութիւն» խորագիրով Լրագրողներու 7-րդ համահայկական համաժողովի համակարգող մարմինի նիստը, որ կը վարէր «Ազդակ»-ի տնօրէն եւ գլխաւոր խմբագիր, Լրագրողներու համահայկական համաժողովներու համակարգող մարմինի նախագահ Շահան Գանտահարեան: Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեան, ողջունելով նիստի մասնակիցները, կարեւոր նկատեց այն հանգամանքը, որ…