Նորութիւններ

ԱՄՆ կենգրեսականները և Հայ Դատի գրասենյակը Քեսաբի հարցով համատեղ ասուլիս կանցկացնեն

Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը և ԱՄՆ այլ կոնգրեսականներ ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի հետ ապրիլի 8-ին մամուլի ասուլիս կանցկացնեն` Սիրիայի Քեսաբ քաղաքում հայերի և այլ քրիստոնյաների դեմ հարձակումների վերաբերյալ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ Դատի գրասենյակից, ասուլիսի ժամանակ կոչ կարվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին եւ Սենատին պաշտոնական հետաքննություն սկսել՝ պարզելու Թուրքիայի դերը «Ալ Քաիդա»-ի ահաբեկչական գործողություններում։ «Սիրիայում…

Հ.Յ.Դ. Հայ Դատի պատուիրակութիւն մը որպէս դիտորդ Վանի մէջ հետեւեցաւ Թուրքիոյ ՏԻՄ ընտրութիւններուն

ՊՐԻՒՔՍԷԼ (4 Ապրիլ 2014) – Մարտ 27-էն Մարտ 31, Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի նախագահ Գասպար Կարապետեանի գլխաւորութեամբ եռանդամ պատուիրա¬կութիւն մը Վանի մէջ որպէս դիտորդ մասնակցեցաւ Տեղական ինքնակա¬ռավարման մարմիններու ընտրութիւններուն։ Պատուիրակութեան մաս կը կազմէին Միջին Արեւելքի Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Վերա Եագուպեանը եւ Հայ Դատի Պելճիքայի յանձնախումբի ատենապետ Պետիկ Պետրոսեանը։ Եւրոպայի Հայ Դատի յանձ¬նախումբը որպէս դիտորդ…

Դեսպան Վահան Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Նորբերտ Լամերթիի հետ

Ապրիլի 3-ին Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Դաշնային Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ: Ի շարս այլ հարցերի քննարկվել է նաեւ Քեսաբի իրադարձությունները:

Ջաւախքի Շաբթուան Ծիրին Մէջ. Լիբանանահայութիւնը Մասնակցեցաւ Ջաւախքի Եւ Յարակից Հայօճախներու Իրավիճակը Պարզող Ձեռնարկներուն

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի Ջաւախք – Արցախ – Հայաստան (ՋԱՀ) յանձնախումբին նախաձեռնած ու կազմակերպած «Ջաւախեան շաբաթ»-ի ձեռնարկներուն ծիրին մէջ, երէկ` ուրբաթ, 4 ապրիլ 2014-ի երեկոյեան ժամը 8:00-ին, Ազգային առաջնորդարանի «Երջօ Սամուէլեան-Եռագոյն» սրահին մէջ տեղի ունեցաւ Ջաւախքի նուիրուած ժողովրդային ձեռնարկ մը` ներկայութեամբ երիտասարդական, միութենական ներկայացուցիչներու եւ հայրենասէր ազգայինններու: ՋԱՀ-ի անունով ձեռնարկին բացումը կատարեց Արին Գալուստեան, որ…

Արգենտինայում ապրիլի 24-ը հռչակվելու է «20-րդ դարի առաջին ցեղասպանության օր»

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի օրենսդիր խորհուրդը միանգամից երկու նախագիծ է ընդունել Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը»: Արգենտինայում ապրիլի 24-ը հռչակվելու է «20-րդ դարի առաջին ցեղասպանության օր»”> Արգենտինացի օրենսդիրներ Վիրջինիա Գոնսալես Գասը և Մարի Ռաքել Էռեռոն նախագիծ են ներկայացրել` առաջարկելով Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ը հռչակել «20-րդ դարի առաջին ցեղասպանության…

Մամլո Հաղորդագրություն

Ապրիլի 6-ին, ժամը 14.00ին Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչության դիմաց տեղի կունենա բողոքի ցույց` ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին` Սիրիայում խաղաղ բնակչության դեմ ուղղված բռնությունները դադարեցնելու պահանջով և Թուրքիային` պատասխանատվության ենթարկելու խաղաղ քաղաք Քեսաբի և նրա հարակից շրջանների վրա հարձակված ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար: ՄԱԿ-ի ներկայացուցչության առջև ցույցից հետո ցույցի մասնակիցները քայլերթով կանցնեն Ճավճավաձե մայրուղիով դեպի Թուրքիայի դեսպանատուն,…

Պարտադիր կուտակային վճարը՝ հակաիրավական է

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վիճարկվող դրույթները հակասահմանադրական և անվավեր ճանաչելու վերաբերյալ` Սահմանադրական դատարանի (ՍԴ) ՍԴՈ-1142 որոշումը իշխանության ներկայացուցիչները լիովին հակառակ կերպ են մեկնաբանում` նշելով, թե մինչև սեպտեմբերի 30-ը պետք է վճարվեն պարտադիր կուտակային վճարները: Գործատուներն ու հաշվապահները կանգնած են խնդրի առջև` պահումներ ու վճարումներ անե՞լ, թե՞ ոչ: Yerkir.am-ն այս հարցի շուրջ զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության…

Ավստրալիայի հայերը առցանց ստորագրահավաքով կառավարությունից պահանջել են արձագանքել Քեսաբի իրադարձություններին

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը առցնանց ստորագրահավաք է նախաձեռնել, որով Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփից պահանջում է արձագանքել Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններին: «Թուրքիայի գործողությունները ցույց տվեցին, որ այն ցանկանում է իրականացնել իր նախորդների` Օսմանյան կայսրության, ցեղասպան քաղաքականությունը, որը 1915-1923 թթ. իրակացնացրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը իր հայ, ասորի և հույն բնակչության դեմ: Մենք` ներքոստորագրյալներս, կոչ…

ԱՄՆ-ը պետք է միանա ՆԱՏՕ-ի դաշնակից 11 պետություններին. սենատորները կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Մարկ Քըրքը Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձև են ներկայացրել` կոչ անելով ԱՄՆ նախագահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակել` հիմնվելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճշմարիտ ճանաչման վրա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, բանաձևին են միացել նաև սենատրոներ Բարբարա Բոսքերը և Էդ Մարքեյը: «Հայ…

Վարչապետի հրաժարականն անակնկալ չէր

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն անակնկալ չէր: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ մեկնաբանելով վարչապետի հրաժարականի փաստը: Հարցին, թե սպասում էր դեպքերի նման զարգացում, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Եթե անակնկալ չէր, սպասում էինք նման զարգացում»։ Երբ է քառյակը պատրաստվում քննարկել Տիգրան Սարգսյանի հրաժարականը եւ հետագա անելիքները՝ հարցին էլ ՀՅԴ-ական…