Նորութիւններ

Հայաստանին նվիրված կլոր սեղան` Մոսկվայի տնտեսական ֆորումի շրջանակում

Մարտի 26–ին Մոսկվայի պետական համալսարանի Լոմոնոսովյան մասնաշենքում իր երկօրյա աշխատանքը սկսեց 2014 թ. Մոսկվայի տնտեսական ֆորումը: Նրա առաջին օրվա լիագումար նիստերը վերլուծեցին ժամանակակից համաշխարհային գործընթացները և Ռուսաստանի տնտեսական զարգացման հեռանկարները: Ֆորումի մասնակիցների հետ իրենց պատկերացումները կիսեցին ՌԴ նախագահի խորհրդական, ակադեմիկոս Սերգեյ Գլազևը, Ռուսաստանի նախկին վարչապետ, ակադեմիկոս Եվգենի Պրիմակովը, «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը, Կիրգիզիայի…

Գանատա իր խոր մտահոգութիւնը կը յայտնէ Ալ Քայիտայի զինեալներու կողմէ Քեսապի վրայ կատարուած յարձակման առիթով

Մարտ 24-25, Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Օթթաուայի գրասենեակի տնօրէն Ռուբէն Գույումճեան եւ Գանատահայոց Առաջնորդարանի կառավարական յարաբերութեանց գրասենաեկի տնօրէն Յակոբ Արսլանեան Քեսապի եւ անոր հայութեան հարցով քաղաքական հանդիպումներ ունեցան Օթթաուայի մէջ։ Հանդիպումներու շարքին էր Գանատայի Կրօնքի Ազատութեանց գրասենեակի տնօրէն Անտրիւ Պենէթի հետ։ Դեսպան Պենէթին յստակօրէն ներկայացուեցաւ Քեսապի մէջ տիրող կացութիւնը։ Մարտ 25-ին, դեսպան Պենէթ յատուկ հաղորդագրութեամբ…

Քեսաբի էթնիկ զտումների դեմ բողոքի ցույց է ծրագրված Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց

Մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստները բողոքի ցույց կանեն Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց` պահանջելով վերջ տալ Սիրիայի հայաշատ Քեսաբ գյուղաքաղաքում իրականացվող էթնիկ զտումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կոչով է հանդես եկել ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի մասնաճյուղի գործադիր տնօրեն Ստեփան Քեշիշյանը` հորդորելով մարդու իրավունքների պաշտպան բոլոր ակտիվիստներին մարտի 28-ին հավաքվել ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսարանի շենքի դիմաց և…

Արցախի հարցով մեզ համար նահանջն անթույլատրելի է

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ – Արցախում առաջին անգամ էր, որ գումարվեց ՀՅԴ Միջմարմնական խորհրդաժողով: Արդյոք դա պատահականություն էր: – Բնականաբար, դա պատահականություն չէ: Դա քաղաքական որոշման արդյունք է: Ես մի առիթով օրերս ասել եմ, որ մենք Արցախ չենք այցելել, մենք ապրում ենք Արցախով: Ժամանակին մենք եղել ենք Արցախյան ազատամարտի առաջին գծում, զենքը…

«Օգնիր եղբորդ»-ը կոչ է անում միանալ քեսաբահայության աջակցության ակցիային

«Օգնիր եղբորդ» հիմնադրամը կոչ է անում բոլորին միանալ մարտի 27-ին` ժամը 15.00-ին, ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ի պաշտպանություն քեսաբահայության տեղի ունենալիք բողոքի ակցիային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կրկին իրազեկում են տարածել «Օգնիր եղբորդ» հիմնադրամն ու ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միությունը` տարածելով հետեւյալ հաղորդագրությունը: «Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը,…

Սիրիահայերը Քեսաբի դեպքերի առնչությամբ Հայաստանից ավելի հստակ դիրքորոշում են ակնկալում

«Քեսաբի իրադարձություններին Հայաստանի իշխանությունների արձագանքի մեջ դեռ հստակություն չենք տեսնում: Մեզ համար համար հստակ չէ` այդ պատգամն ինչ է: Ի վերջո, Քեսաբը պատմական Հայաստանի վերջին մնացորդնէ: Պետք է ավելի հստակ, բյուրեղացած դիքրորշում ունենան: Եւ մենք դեռ սպասում ենք դրան»,- «Ուրբաթ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Հալեպի Ազգային իշխանության ներկայացուցիչներ Ներսես Սարգիսյանը եւ Կարո…

Ի՞նչ Կրնանք Ընել

Արցախէն ու Հայաստանէն ձայներ կը լսուին՝ Քեսապ զինեալ ջոկատներ ուղարկելու մասին, դուրս հանելու համար զինեալները եւ ապահովելու համար քեսապցիներուն վերադարձը: Որքա՛ն ալ անհաւանական՝ այս ձայները յուզիչ են ու պարզապէս կը մատնեն այն խոր յուզումն ու անհանգստութիւնը, զորս իւրաքանչիւր հայ, ո՛ւր ալ ապրի, կը զգայ իր ազգակիցներուն պարտադրուած դժխեմ ճակատագիրին պատճառով: Մենք ի՞նչ կրնանք ընել… –…

Նամակ Աւստրալիոյ Արտաքին Գոծոց Նախարարին

Սիտնի. Աւստրալիոյ Հայ Դատի Գրասենեակը Երեքշաբթի 25 Մարտ 2014-ին նամակ մը ուղարկած է Աւստրալիոյ արտաքին գործոց նախարար՝ Ճուլի Պիշոպին որուն մէջ կը պահանջէ Աւստրալիոյ կառավարութենէ պէտք եղած քայլերը արնել կասեցնելու , Քեսապի մէջ, Ալ-Քաիտայի եւ անոր նման ծայրայեղ իսլամական կազմակերպութիւններու գործած արարքները: Նամակին մէջ գրասենակը յիշածէ «ներկայիս կատարուած արարքները եւ յատկապէս Թուրքիոյ կառավարութեան ունեցած հսկայ…

ՀՅԴ Աւստրալիա. Աւստրալահայ Գաղութը Այս Տեղ է՝ Սուրիահայութեան Կողքին

Հաղորդագրութիւն Խստօրէն կը դատապարտենք Սուրիոյ Հայաբնակ՝ Քեսապ շրջանի վրայ կատարուած անմարդկային եւ ահաբեկչական գործողութիւնները: Ցեղասպանութեան 100 ամեակի սեմին Թուրքիոյ աջակցութեամբ կատարուած արարքները կու գան անքամ մը եւս հաստատելու արիւնարբու ազգին դարերէ ի վեր որդեգրած հակահայ քաղաքականութիւնը: Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր ուղեկից միութիւններով կու գայ կոչ ուղելու բոլոր պետութիւններուն, որոնք ազդեցութիւն ունին Սուրիոյ հակամարտութեան մէջ, գործածելու…

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի Յայտարարութիւն

Քեսապի խաղաղ բնակչութեան վրայ անարգ յարձակումը, դարաւոր իր բնօրրանէն անոր տեղահանումը եւ տարագրեալ քեսապցիներուն վիճակուած անորոշ ճակատագիրը մեր ուշադրութեան կեդրոնը եղած է տագնապի առաջին իսկ պահէն: Մենք խստօրէն կը դատապարտենք Թուրքիոյ աջակցութեամբ իրագործուած այս ահաբեկչական գործողութիւնները եւ մեր կարելին պիտի ընենք՝ ամերիկեան եւ միջազգային քաղաքական շրջանակները զօրաշարժի ենթարկելու, որպէսզի ճնշում գործադրեն Քեսապը գրաւած, լքուած բնակարաններն…