Նորութիւններ

ԱՄՆ Թենեսի նահանգը մերժել է ադրբեջանական հերթական հակահայկական բանաձևը

ԱՄՆ Թենեսի նահանգի Ներկայացուցիչների պալատի գլխավոր հանձնաժողովը մերժել է ադրբեջանամետ ուժերի ներկայացրած հերթական հակահայկական բանաձևը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, հերթական անգամ մեծ հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության թուլացմանն ուղղված Բաքվի ջանքերին: Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Թաունսն առաջարկել է բանաձևն առաջ տանել, սակայն նրա գործընկերներից որևէ մեկը նրան աջակցություն չի հայտնել:…

«Հայրենիք»ի խմբագրական. Կարմիր լուրեր…Քեսապեն

“Թո՛ղ մարդերը հասկնան, մարդուն ոճիրը մարդուն դէմ… Մարդուն չարիքը մարդուն դէմ“, Սիամանթօ (“Կարմիր Լուրեր Բարեկամէս“) Չափազանցութիւն պիտի չըլլայ բաղդատել Քեսապի մէջ, վերջին օրերուն պատահածներն ու վերոյիշեալ հայրենի հանրահռչակ բանաստեղծին ներկայացուցած արիւնաթաթախ բանաստեղծութիւններու շարքը, ի յիշատակ 1909-ի Ատանայի ջարդի զոհերուն: Ճիշտ այդ տարին էր Ապրիլի կէսերուն, երբ հինգ հազարէն աւելի թուրք խուլիկաններ յարձակեցան Քեսապին վրայ եւ…

Ճիշտ կլիներ, որ Սիրիա մեկնեին նաև այլ խմբակցություններից ներկայացուցիչներ

Այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Սիրիայի Քեսաբ քաղաք են մեկնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Սամվել Ֆարմանյանը, Լևոն Մարտիրոսյանը, Արման Սահակյանը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ովքեր Երևան վերադառնալուց հետո կզեկուցեն Քեսաբում տիրող իրավիճակի մասին: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, որ ուրախ է, որ Սիրիա…

ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէն կը դատապարտէ Քեսապի հայութեան հանդէպ Թուրքիոյ աջակցութեամբ իրագործուած յարձակապաշտ գործողութիւնը

ՀՅԴ Գանատայի կառոյցը խստօրէն կը դատապարտէ Թուրքիոյ սահմանային կէտէն Քէսապի վրայ կատարուած զինեալ խմբաւորումներու Մարտ 21-ի յարձակումը։ Մեծ Եղեռնէն դար մը ետք, թրքական պետական անմիջական աջակցութեամբ վերստին տեղահանութիւն պարտադրուեցաւ Քեսապի հայութեան։ Կոչ կÿուղղենք Գանատայի իշխանութեանց եւ միջազգային քաղաքական ընտանիքին, որպէսզի Սուրիոյ քրիստոնեայ համայնքին եւ այդ համայնքին մէկ առանձնայատուկ բաղադրիչը կազմող սուրիահայութեան դէմ նման յարձակապաշտ բռնութիւններու…

Մամլո հաղորդագրութիւն

Դաշնակցությունը Արցախում վերահաստատեց իր հանձնառությունը Մարտի 22-ից 24-ը ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ Հ.Յ.Դաշնակցության մարմինների խորհրդաժողովը։ Աշխարհի քսան երկրներից, Հայաստանի Հանրապետությունից ու Արցախից մեկտեղված դաշնակցական պատասխանատուների քննարկման հիմնական թեմաներն էին ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը, վերաբնակեցման հիմնահարցը, միջազգային ասպարեզում Թուրքիայի եւ Ադրբեջանի հակահայկական լոբբինգը չեցոքացնելու, Արցախին ի նպաստ աշխատանքներին նոր թափ ու բովանդակություն հաղորդելու խնդիրները, ԼՂՀ միջազգային…

Հայ դատի գրասենյակը ԱՄՆ-ից պահանջում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը կոչ է անում նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ թուրք-սիրիական սահմանին գտնվող Քեսաբ քաղաքի վրա ծայրահեղ իսլամիստների հարձակումներին աջակցությունը դադարեցնելու համար: Հիշեցնենք, այս հարձակումների պատճառով հիմնականում հայերով բնակեցված Քեսաբի բնակչությունը անցած շաբաթավերջին ստիպված էր եղել հեռանալ և ապաստան գտնել մոտակա Լաթաքիա քաղաքում: ԱՄՆ-ի նախագահին ուղղված նամակում Ամերիկայի Հայ…

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը կառավարությունից պահանջել է օգնել Քեսաբի հայերին

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը նամակ է հղել Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփին` Ավստրալիայի կառավարությանը խնդրելով Թուրքիային ստիպել «անմիջապես դադարեցնել Ալ- Քաիդային առընթեր տարբեր արտաքին զինյալների ընթացիկ հարձակումները, որոնց թիրախում է հայտնվել գլխավորապես հայերով բնակեցված սիրիական Քեսաբ ավանի խաղաղ բնակչությունը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հայ դատի պաշտոնական կայքը, Ավտրալիային կոչ է արվել գործադրել իր առաջատար…

Տեղեկագիր Քեսապի 21-22 մարտի դէպքերուն

(Ականտեսներու վկայութիւններ) Մարտի լոյս 21-ի գիշերը բռնկեցաւ Քեսապի թրքական սահմանը` ամբողջ երկարութեամբ: Թրքական տասը Պի.ԷՄ.Պէ. հատեցին թուրք-սուրիական սահմանը: Բազմաթիւ հրասայլեր նոյնպէս: Սկսան ուժգին յարձակում գործել սուրիական բանակի դիրքերուն վրայ: Կողմէն սկսան հարուածել յատկապէս Սեւ Աղբիւրի եւ Քեսապի բարձրունքի վրայ գտնուող սահմանային պահակակէտերը: Թրքական հրթիռներ հարուածեցին Քառասուն Հինգ կոչուած բարձրունքի սուրիական բանակի դիրքը, ապա Ֆրընլոքի դիրքը:…

Հալէպի մէջ հրթիռներու եւ հրասանդերու տարափը կը շարունակուի

24 Մարտ 2014ի, Ժամը 16:30ին, մօտաւորապէս կէս ժամուան մէջ Նոր Գիւղի շրջանին մէջ, ճշգրտօրէն Ս.Երրորդութիւն եկեղեցւոյ (որ ծանօթ է, որ Զուարթնոց եկեղեցի անունով) շրջակայքը եօթ հրթիռ եւ հրասանդ տեղաց: Անոնք ինկան բնակելի շէնքերու տանիքները եւ տուներու վրայ: Ինկած հրթիռներուն պատճառով հայ երիտասարդ մը, երիտասարդուհի մը եւ տեղացի մայր ու որդի մը վիրաւորուեցան: Զոհերուն մասին ցարդ…

Բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի առջեւ

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը եւ ՀՅԴ Երիտասարդական միությունը Քեսաբի դեպքերի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ. Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի նախաշեմին Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը, որի վերջին դրսևորումը օրերս թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող բնակավայրերի վրա Թուրքիայի հրահրմամբ գործող ահաբեկչական խմբավորումների սանձազերծած գործողություններն են։ Քեսաբի և շրջակա բնակավայրերի վրա Թուրքիայից…