Նորութիւններ

Ակնարկ. Սեւ «Փի. Ար.»` Անմարդկայնօրէն Տեղահանուածներու Ժառանգորդներուն Նկատմամբ

Անգարայի կողմէ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին նախապատրաստուելու պաշտօնական ազդանշանը տրուած է: Դիւանագիտական ներկայացուցիչներու ընդհանուր հաւաքին առիթով թէ՛ նախագահ Կիւլին եւ թէ՛ վարչապետ Էրտողանին ցուցմունք-ուղերձները շատ համահունչ են իրարու եւ գրեթէ նոյն բովանդակութիւնը ունին: Այսպէս. նշելով, որ շուտով կը լրանայ Համաշխարհային Ա. պատերազմի 100-ամեակը, եւ հաւանականութիւն կայ, որ Թուրքիան բացասական լոյսի տակ միջազգային օրակարգ գայ, Կիւլ կարեւոր…

Բեսե Հոզաթի հայտարարության կապակցությամբ

Այն փաստը, որ ՊԿԿ-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի` թուրքական պետության հետ ունեցած բանակցությունների և դրանց արդյունքում ձեռք բերված համաձայնության վերաբերյալ խոսքերը, որոնք ներկայացվել էին մամուլում, և որոնց մեջ առկա էին նաև հայերին ուղղված` «պետական գաղափարախոսությանը հարիր» զրպարտություններ և հրահրումներ, վերջերս պաշտոնապես մեկ անգամ ևս բարձրաձայնվեցին Քուրդիստանի համայնքների միության (KCK-ՔՀՄ) գործադիր խորհրդի համանախագահ Բեսե Հոզաթի կողմից, իրավամբ…

Կեղծ թեզ, թե հունվարի 18-ի հանրահավաքը արվում է Քոչարյանի համար

Գեղամ Մանուկյանը, դիմելով «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնության խմբի անդամներին, գրել է. «Սիրելի խմբակիցներ։ Այս երկու օրը նկատում եմ լավ մշակված սցենար, որի նպատակը արդեն մի քանի ամիս շարունակվող եւ համահայաստանյան տարածում ստացած շարժումը թուլացնելն ու ջլատելն է։ Հրապարկ է նետվում, մի շարք վայ-լրատվամիջոցներով էլ տարածվում է մի կեղծ թեզ, թե հունվարի 18-ի…

Դասախոսները հանդիպել են ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ

Այսօր ՀՅԴ Արցախի Նիկոլ Դուման կենտրոնում Արցախի մի շարք դասախոսների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում դասախոսական կազմի եւ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ: Հանդիման հիմնական հիմնական թեման երիտասարդության եւ ուսանողության հիմնախնդիրներն էին: Քննարկվել են Արցախի երիտասարդության ներգրավվածության մակարդակը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, երիտասարդության դերը երկրում քաղաքացիական հասարակության ձեւավորման շուրջ հարցեր: Փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը պատասխանել եւ պարզաբանումներ…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ուժեղացնում է պայքարը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչով դիմել է Ամերիկայի հայությանը` խրախուսելու նրանց դիմել իրենց կոնգրեսականներին սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող 227-րդ բանաձևի ընդունմանը: «Այս միջոցառումը, հիմնվելով ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման արձանագրության վրա, ձգտում է անվտանգ, կայուն և մրցունակ ապագա ապահովել հայերի համար` հանցագործության ճշմարիտ և արդարացի միջազգային լուծման միջոցով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշված է Ամերիկայի Հայ դատի…

Լիբանանահայ Գործարարները Քաշաթաղ Շրջանի Աղաւնի Գիւղին Մէջ Աւան Պիտի Կառուցեն

Կանգնիլ արցախցիին կողքին, աջակցիլ վերաբնակեցման ծրագիրներուն եւ նպաստել Արցախի զարգացման ու վերածնունդին: Այս նպատակով եւ բացառապէս հայրենասիրական սկզբունքներէ մեկնելով` երեք տարի առաջ «Արցախ ռուց ինվեսթմընթ» (ԱՌԻ) կազմակերպութիւնը որոշեց ներդրումներ կատարել Արցախի մէջ, կը գրէ «Արմէնփրէս»-ի թղթակից Յասմիկ Յարութիւնեան: Երեք տարի առաջ սկսած առաջին ծրագիրին մէջ շուրջ 100 գործարարներ Քաշաթաղի շրջանի 800 վերաբնակիչի գիւղատնտեսական եւ անասնապահական…

Հունվարի 18-ին հանրահավաք-երթ` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի

«Հինգ բալանոց սանդղակով գնահատելիս` կառավարության գործունեությունը 2-ի է արժանի»,-բացասական գնահատական տալով կառավարության գործունեությանը` մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով` հաշվի առնելով, որ կառավարությունը իր նախորդ ծրագրերից և ոչ մեկը ամբողջապես չի կատարել, բացառությամբ առանձին դրվագների, որոնք մասնակի դրական արդյուքներ են արձանագրել, ընդհանուր գնահատականներով` սա ձախողված կառավարություն է, և այս…

Հանդիպում Պելճիքայի մէջ Զուիցերիոյ դեսպանին հետ

Պրիւքսել, 15 յունուար, 2014.- Այսօր, ՀՅԴ Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբէն պատուիրակութիւն մը այցելեց Պելճիքայի մէջ Զուիցերիոյ մշտական եւ լիազօր դեսպան, պարոն Պենետիքթ Տը Սերժայի, ներկայութեամբ նաեւ կցորդ տիկին Ուրսինա Էկենշուիլերի, դիմելով, որ դեսպանը փոխանցէ Զուիցերիոյ կառավարութեան՝ Եւրոպական Մարդկային իրաւանց դատարանի դեկտեմբեր 17-ի Փերինչեք – Զուիցերիա վճռին դէմ բողոքարկելու, որ կը դատապարտէր Զուիցերիան Փերինչեքի խօսքի ազատութիւնը…

Սա ստրկացուցիչ պայմաններով կնքված համաձայանագիր է

Գազային համաձայնագրերի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը երեք հիմնական հարց էր առանձնացրել իր հարցազրույցում’ 300 միլիոն դոլարի պարտքը, 20 տոկոսի վաճառքը եւ մինչեւ 2043 թվականը գազամատակարարման ոլորտում «Գազպրոմին» մենաշնորհ տալը. Սրանք ՀՅԴ-ի կողմից բարձրացված հարցերի միայն մի մասն են. Yerkir.am-ին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ի տարբերություն երկրորդ նախագահի, պատգամավորը համարում է, որ 300 միլիոնի…

Տարեդարձներ – ՀՅԴ 123ամեակ. Անանձնականը Եւ Անձնադրոշմը

Կազմակերպական մեր կեանքին, թէ գաղափարական մեր արտայայտութիւններուն մէջ ընդհանրապէս կը շեշտենք անանձնական վարքի ու մօտեցումներու հրամայականը, որպէսզի Դաշնակցութեան հնոցէն անցնող հայ մարդը յաղթահարէ եսակեդրոն կենցաղի, մտածողութեան եւ գործելակերպի այն կաշկանդումները, որոնք անհատին հետ կը ծնին, մարդկային բնութեան պարտադրանքն են եւ կը դժուարացնեն հաւաքական ես առաջացնելու ճիգերը: Գաղափարական մեր աւանդներուն ամէնէն ցայտուն ժառանգութիւնը կը հանդիսանայ դաշնակցականին…