Նորութիւններ

Ավստրալիայի հրեաները խորհրդարանին կոչ են արել չսատարել Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը

Ավստրալիայի հրեաների գործադիր խորհուրդը (ԱՀԳԽ) ազդեցիկ հայտարարությամբ իր խոր մտահոգությունն է հայտնել Ավստրալիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը հերքող պրոֆեսորի ելույթի առնչությամբ: «Արմնեպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշվում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի պաշտոնական կայքում: Հայկական լոբբիի ջանքերի և հետևողականության շնորհիվ արդեն չեղյալ են համարվել Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը քարոզող երկու միջոցառումներ` թուրքամետ կողմոնորոշում ունեցող Ջասթին ՄքՔարթնիի ելույթները…

Արցախի առնչությամբ հատվածական քաղաքական խաղերը վնասում են հայկական շահերին

«Քանի որ բոլոր հայերն անխտիր պաշտպանում են Արցախի շահերը, շատերի մոտ հարց է ծագում, թե ինչու Հայաստանի կառավարությունը մինչ օրս չի ճանաչել նրա անկախությունը: Հայաստանի ղեկավարները մտահոգված են, որ Արցախի անկախության վաղաժամ ճանաչումը կարող է վնաս հասցնել Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման գործընթացին, և հնարավոր է, որ Հայաստանը ենթարկվի միջազգային ճնշման ու պատժամիջոցների: Բացի այդ, նախագահ…

Հաղորդագրութիւն

Երէկ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն լիբանանեան լրատուամիջոցներուն յղեց հետեւեալ հաղորդագրութիւնը: ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն խստիւ կը դատապարտէ Ժնահի մէջ գտնուող իրանեան դեսպանատունը թիրախ դարձուցած ահաբեկչական արարքը, որուն պատճառով զոհուեցան մեծ թիւով անմեղ քաղաքացիներ: ՀՅԴ-ն նկատել կու տայ, որ այս պայթումը թիրախ կը դարձնէ Լիբանանը, որուն գերիշխանութեան դէմ դարձեալ ոտնձգութիւն գործուած է եւ ապահովական կայունութիւնը խախտած:…

ՀԱՊԿ դրական փորձը պետք է տարածվի նաեւ ինտեգրման մյուս ասպեկտների վրա

Հետխորհրդային տարածքում բոլոր ինտեգրացիոն նախագծերից ՀԱՊԿ-ն ամենաարդյունավետը, գործունն ու կայացածն է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, «ՀԱՊԿ-ն ու անվտանգության ժամանակակից մարտահրավերները» միջազգային կոնֆերանսի ընթացքում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ ելույթ ունենալով «Սպառնալիքներն ու մարտահրավերները Հարավային Կովկասում ու ՀԱՊԿ-ում» զեկույցով: «Հայաստանի համար ԵՄ «Արեւելայն գործընկերության» նախագիծն առայժմ հետաձգվել է, քանի որ այդ քաղաքականությունում ԵՄ-ն…

Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը` խիստ կասկածելի

Եվրոպա, թե Ռուսաստան ընտրության խնդիրը պետք է դիտարկենք այլ հարթության վրա, ելման կետը պետք է լինի ՀՀ եւ ԼՂՀ անվտանգ գոյությունն ու զարգացումը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նա նշեց, որ սխալները գալիս են հիմքից եւ նախեւառաջ պետք է վերացնել Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, եթե…

Ամերիկեան ցամաքամասի եւ Աւստրալիոյ Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախումբերու խորհրդաժողովի յայտարարութիւն

Նոյեմբեր 16-17ին Գանատայի Մոնթրէալ քաղաքին մէջ կայացաւ Ամերիկեան ցամաքամասի եւ Աւստրալիոյ Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախումբերու խորհրդաժողովը։ Խորհրդաժողովին մասնակցեցան Գանատայի, Արեւմտեան Ամերիկայի, Արեւելեան Ամերիկայի եւ Աւստրալիոյ Հայ Դատի յանձնախումբերու ներկայացուցիչները, ինչպէս նաեւ Հայ Դատի յանձնախումբի Ուաշինկթընի գրասենեակի պատուիրակութիւնը։ Երկօրեայ խորհրդաժողովի ընթացքին քննարկուեցան համաշխարհային ներկայ քաղաքական իրավիճակը եւ Հայ Դատի ներկայ հանգրուանի մարտահրաւէրները։ Խորհրդաժողովը լսեց ժողովին մասնակից…

Ակնարկ. Նիստի Խափանումն Ու Արտախորհրդարանական Միջավայրերը

Դրական միտում կարելի էր նկատել Հայաստանի օրէնսդիր դաշտին մէջ կենսաթոշակային համակարգի մասին բարեփոխումներ բերելու նախաձեռնութիւնները։ Ի վերջոյ սկզբունքով անոնք պէտք է միտուած ըլլային աղքատութեան յաղթահարման փորձերով ժողովրդագրական վիճակագրութիւններու եզրակացուցած տխուր տուեալները բարելաւելու։ Այդպէս չեղաւ սակայն։ Ազգային ժողովի պատգամաւորներու նախաձեռնութեամբ 15 նոյեմբերին հրաւիրուած էր Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ կենսաթոշակային համակարգի բարեփոխումներու պարտադիր բաղադրիչի գործադրումը մէկ տարիով…

Ամերիկեան ցամաքամասի եւ Աւստրալիոյ Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախումբերու խորհրդաժողով

Նոյեմբեր 16-ին Մոնթրէալի մէջ սկիզբ առաւ Ամերիկեան ցամաքամասի եւ Աւստրալիոյ Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախումբերու խորհրդաժողովը։ Խորհրդաժողովին կը մասնակցին Գանատայի, Արեւմտեան Ամերիկայի, Արեւելեան Ամերիկայի եւ Աւստրալիոյ Հայ Դատի յանձնախումբերու ներկայացուցիչները, ինչպէս նաեւ Հայ Դատի յանձնախումբի Ուաշինկթընի գրասենեակի պատուիրակութիւնը։ Խորհրդաժողովի բացումը կատարեց Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Հայ Դատի Կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանը։ Առաջին օրուան նիստի ընթացքին…

ՀՅԴ Գանատայի Հայ Դատի յանձնախումբի զօրակցական նուիրահաւաքին գոյացաւ 162 հազար տոլար

Նոյեմբեր 15-ին, Մոնթրէալի Լէ Քրիսթալ ընդունելութեան սրահին մէջ տեղի ունեցաւ Գանատայի Հայ Դատի յանձնախումբի նուիրահաւաքը, որուն ներկայ գտնուեցան աւելի քան 200 Հայ Դատի զօրակիցներ։ Օրուան հանդիսավար Լոռի Ապրաքեանի բարի գալուստի խօսքէն ետք, Գանատայի Հայ Դատի յանձնախումբի գործունէութեան անցեալի եւ ներկայի գործունէութեան զեկոյցն ու յառաջիկայ տարիներու աշխատանքներու ընդհանուր ծիրը համապարփակ ձեւով ներկայացուց յանձնախումբի ներկայացուցիչ Րաֆֆի Տօնապետեան,…

Անքննելի են քաղաքական մեծամասնության ճանապարհները

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին ի պատասխան՝ ձախողված արտահերթ նիստի, ինչպես նաեւ կենսաթոշակային բարեփոխումների բացահայտ եւ թաքնված վտանգների մասին իր նկատառումներն է ներկայացնում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: -Երեկ հանրապետական պատգամավորներն ամենաբարձր մակարդակով երաշխավորում էին, որ չեն բոյկոտելու, եւ նիստը կայանալու է։ Ավելին՝ օրվա վերջում քաղաքական մեծամասնությանը անհրաժեշտ եղավ նիստից հետո արտահերթ նիստ հրավիրել բյուջեի քննարկումն ավարտելու…