Նորութիւններ

Մենք պետք է ունենաք եվրոպացիների հետ ազատ առեւտրի ասոցացման հետ համաձայնագիր` լինելով Մաքսային միության անդամ եվրասիական տարածքում

ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանի ելույթը «Արցախահայության ազգային-ազատագրական պայքար. Գյուլիստանից մինչև մեր օրերը» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ Արցախի տնտեսությունը շատ կողմերով ինտեգրված է Հայաստանի տնտեսության հետ, իսկ Հայաստանի տնտեսության դժվարությունները նույնպես գալիս են տարածաշրջանային պրոբլեմներից: Քաջատեղյակ եք, որ ունենք փակ ճանապարհներ, որը բազմաթիվ անգամ մեծացնում է մեր ապրանքների վրա վերադիր ծախսերը, նույնիսկ իր հարեւանների հետ…

Առաջիկա ժողովում փոփոխությունները չեն բացառվում

«Դուք այդ գրածները լո՞ւրջ եք ընդունում»,- այսպես արձագանքեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` լսելով մեր այն հարցը, թե արդյոք ՀՅԴ-ում խմորումներ կա՞ն, ինչպես գրվում է մամուլում: Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, ՀՅԴ-ն պատրաստվում է լուրջ փոփոխություններ կատարել ղեկավար մարմնի կազմում` դուրս թողնել ՀՅԴ իշխանական վերնախավից «անցանկալի» անդամներին: Սակայն, Աղվան Վարդանյանի խոսքով, այս լուրերը միայն…

Արցախի մրցակցային առավելությունը շարունակելու է գիտելիքի եւ էկոլոգիական միջավայրի վրա հիմնված տնտեսությունը

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ելույթը «Արցախահայության ազգային-ազատագրական պայքար. Գյուլիստանից մինչև մեր օրերը» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ Արցախի երիտասարդ հանրապետությունը ժառանգել է ամբողջությամբ ավերված տնտեսություն` որպես հետեւանք Խորհրդային միության փլուզման եւ պարտադրված ավերիչ պատերազմի: Մեր տնտեսության վիճակն այդ ժամանակ կարելի է գնահատել հետեւյալ կերպ` Կայուն իրացման շուկաներից զրկված, մեծամասամբ ավերված արդյունաբերություն, Սնանկացած գյուղատնտեսական տնտեսություններ` սովխոզներ եւ…

Վաղ թե ուշ Եվրոպան պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն օրերս Արցախում էր: Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը Արցախում կայացած միջազգային գիտաժողովի համակազմակերպիչն է: Ստորեւ ներկայացնում ենք «Ապառաժ»-ի հարցազրույցը ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի հետ: -Արցախում օրերս կայացած միջազգային գիտաժողովի համակազմակերպիչ է հանդիսանում Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը: Առհասարակ նմանատիպ գիտաժողովների կազմակերպումն ու անցկացումը ինչ նպատակներ…

Վահան Հովհաննիսյանն իր վեպում գաղտնազերծել է «Ով ենք մենք» հարցի պատասխանը

Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին է հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: Ռուսերեն տպագրված «Мандилион» դետեկտիվը հոկտեմբերի 11-ին «Զանգակ» հրատարակչությունում կայացած շնորհանդեսից հետո այլևս հասանելի է ընթերցողներին: Առաջին գնորդները` հեղինակի ընկերներն ու գործընկերներն էին, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, հնարավարություն ունեցան գիրքը ստանալ հեղինակի մակագրությամբ: Լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը…

Ավստրալիայի նոր կառավարության կազմում շատ են Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչները

Ավստրալիայի նորընտիր վարչապետ Թոնի Էբբոթը և երեք նախարարներ, որոնք վերջին երեք տարիներին ընդդիմության շարքերում էին, մշտապես խոսել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հրապարակային ելույթներում ու հայտարարություններում: Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը (ANC Australia) գտնում է, որ «հայերը պետք է ուրախ լինեն, որ Ավստրալիայի նոր կառավարության 20 տոկոսը, ինչպես նաև ԱԳՆ անդամներից շատերը հանդես են գալիս Ավստրալիայի…

Հայաստանը փորձում է մեծացնել ակտիվությունը Լիբանանում

Լիբանանում նկատվում է թուրքական գործոնի նահանջ և Հայաստանի կողմից որոշակի ակտիվություն, որը բնորոշվում է ՄԱԿ-ի` Հարավային Լիբանանում տեղակայված խաղաղապահ ուժերում մասնակցության ցանկությամբ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Լիբանանի հայկական «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը` ներկայացնելով Լիբանանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումները: «Իսրայելալիբանանյան պատերազմից հետո, երբ ՄԱԿ-ը որոշեց միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել Լիբանանում,…

Հայաստանն ու Արցախն ավելի լավ հարեւանի են արժանի, քան ադրբեջանական նավթային միապետությունն է

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը մեկնաբանել է Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի վերաբերմունքն ու գնահատականը: Ինչպես տեղեկացրին «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի հաղորդակցության բաժնից, Համփարյանը նշել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի համաձայն` Ադրբեջանում անցկացված ընտրությունները չեն ապահովել միջազգային չափանիշներն, այնինչ իրականությունն այն է, որ դրանք անգամ չեն էլ մոտեցել (միջազգային…

Էսպես կոալիցիա չեն վերադառնում

Terta.am-ը զրուցել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության նախկին պատգամավոր, ՀՅԴ մամլո դիվանի պատասխանատու Արտաշես Շահբազյանի հետ` Դաշնակցության անդամների տարբեր պաշտոններ ստանալու և այլ հարցերի շուրջ: -Պարոն Շահբազյան, դաշնակցականների դիվանագիտական պաշտոնների նշանակմամբ, ինչպես և այսօր` ՀՅԴ քվոտայով գյուղատնտեսության նախկին նախարարին Արարատի մարզպետ նշանակելով արդյո՞ք կուսակցությունը թավշյա վերադարձ չի՞ անում դեպի կոալիցիա: -Կոալիցիա մտնելը թավշյա կամ սուսուփուս…

106.5 լրատվական ռադիո` «Թարմ ուղեղով»

106.5 լրատվական ռադիոյի «Թարմ ուղեղով» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը …Հայաստանում իշխանության եկան մարդիկ, որոնց անգամ ռեստորան չէին թողնի նորմալ «ֆեյս քոնթրոլի» դեպքում: Նրանք նարինջ ուտող անվանեցին սփյուռքահայերին, ովքեր ունեին թարմ գաղափարներ և կառավարելու հմտություններ:Դե, իհարկե, երկրի «սեփականաշնորհման» գործընթացը պետք է կազմակերպվեր առանց կողմնակի հայացքների ու միջամտության: Այժմ ունենք անգրագետ ու անդաստիարակ…